Անգլիան եւ Ուելսը հեղեղումների են պատրաստվում տեղատարափ անձրեւների պատճառով
ՄիջազգայինԱռաջիկա օրերին Անգլիայի եւ Ուելսի բոլոր շրջաններում հեղեղումներ եւ ավտոճանապարհների ջրածածկումներ են սպասվում օդերեւութաբանների կողմից կանխատեսվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես արդեն պատահել Է այս ամռանը, այդպիսի եղանակը կարող Է հարուցել հանկարծական տեղային հեղեղումներ եւ վտանգավոր պայմաններ ստեղծել ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Եղանակային պայմանների վատթարացման մասին նախազգուշացումներն օգոստոսի 13-ին եւ 14-ին գործում են Ուելսի եւ Անգլիայի բոլոր շրջանների համար, ներառյալ հյուսիս - արեւելքը»,- լրագրողներին ասել Է Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ սպասվում Է, որ Անգլիայում եւ Ուելսում երկու օրում կլինեն 30-ից մինչեւ 50 միլիմետր տեղումներ, ինչն ամսական նորման Է օգոստոսի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: