Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրության նախագիծը ժողովրդավարության ու կայունության ամրապնդման հիմքեր է ստեղծում

Politics

Սահմանադրության նախագիծը հստակություն է մտցնում տարբեր ոլորտներում, որոնց շնորհիվ ամրապնդվում են ժողովրդավարությունը և կայունությունը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Կարևոր հանգամանքներից մեկը՝ նոր սահմանադրությամբ ամրապնդվում է կուսակցությունների, քաղաքական ուժերի դերը՝ սահմանափակելով երազանքներ ու հավակնություններ ունեցող անձանց արկածախնդրությունները։ Նոր փաստաթղթով կուսակցությունների, քաղաքական դաշտի առողջացման հիմք է դրվում»,- նշեց Ավագյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքականությունը միայն գաղափարական ուժերի գործունեության ոլորտ է, իսկ տարատեսակ «գաստրոլյորներն» իրենց նկրտումները թող բավարարեն սեփական երազներում։ 

«Նախագծով բարդացնում են միևնույն քաղաքական ուժի անվերապահ վերընտրությունը, քանզի ներառել են համամասնական ընտրական համակարգ, պատասխանատվության իրատեսական լծակներ, քաղաքական փոքրաթիվ ուժերի դերի աննախադեպ բարձրացման հիմքեր և այլն»,- ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորների կայուն մեծամասնության թեմային՝ Ավագյանը շեշտեց, որ այն ոչ մի կապ չունի  որևէ քաղաքական ուժի մենիշխանության հետ։ Հակառակը՝ այն պարտադրում է քաղաքական կայուն մեծամասնության ձգտող ուժին լինել առավելագույնս փոխզիջող և համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ: 

«Գործող համակարգի պարագայում կա′մ նախագահի, կա′մ պառլամենտի ընտրությունները կարող են որևէ նշանակություն չունենալ, եթե երկուսն էլ ընտրվում են նույն մեծամասնության կողմից։ Այս պարագայում  մատնանշած որևէ հակակշիռ չի կարող լինել: Եթ ե նրանք նույն մեծամասնությունն են, ապա որևէ հակակշիռ չկա, եթե տարբեր են, ապա դա լրջագույն ճգնաժամի և հակամարտության պատճառ է:

ԵՄ անդամներից ընդամենը 1-ն է նախագահական երկիր՝ Կիպրոսը, երեքն են կիսանախագահական՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Ռումինիան։ Մնացածը պառլամենտական են: Մենք կարևորում ենք քաղաքական փոքրամասնության իրավունքները` որպես հակակշիռ»,- ընդգծեց Կարեն  Ավագյանը;

Նա նկատեց, որ շահարկվում է փաստը, թե Ազգային ժողովը չի ընտրվում համընդհանուր, ուղղակի ընտրությունների միջոցով: Նրա խոսքով՝ եթե խոսքը ազգային փոքրամասնությունների 2-3 ներկայացուցիչների մասին է, որոնք, միգուցե, պատգամավորական մանդատ կստանան ոչ համընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով, ապա միայն որոշ ընդդիմախոսների է հայտնի, թե 2-3-ը ինչպես են 101-ի մեջ մեծամասնություն կազմում: 

«Հակակշիռների բացակայությունը բերելու է անդրկուլիսյան, ստվերային կառավարման՝ հրապարակային կառավարման սկզբունքների փոխարեն: Սահմանադրական բարեփոխում ները լավագույնս լուծում են հակակշիռների խնդիրը։ Սահմանադրության տարբերակի շուրջ անցկացվել են լսումներ, ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների հետ։ Վստահ եմ՝ արված առաջարկները, դիտողություններն ու նկատառումները հաշվի կառնվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից»:

Պատգամավորը նաև փաստեց, որ երբևէ սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսքան բարձր գնահատականի չի արժանացել միջազգային կառույցների կողմից, երբևէ այսքան քննարկումներ չեն ծավալվել քաղաքական ուժերի, հասարակական կառույցների հետ, երբևէ ամեն մի դրույթի ու կետի հետ կապված այսչափ հիմնավորումներ չեն ներկայացվել, երբևէ այսքան համեմատություններ չեն արվել նախկին սահմանադրությունների հետ։

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App