Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նկարվում եք հատուկ Հ1-ի համար, իբր ցնցող ելույթ ունեցաք. Մարգարիտ Եսայանի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին

Politics

Այսօր ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ` Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման շրջանակում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը փորձեց հակադարձել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: ՀՀԿ-ական պատգամավորը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց բովանդակալից քննարկման համար: Նրա խոսքով` այս փոփոխությունը հանգեցնելու է առաջին հերթին իշխանության ապակենտրոնացման: Մ. Եսայանն իր խոսքում նաեւ նշեց, որ երկրի նախագահը հետևելու է Սահմանադրության պահպանմանը և ցանկացած իրավական հարցի, օրենքի կամ որոշման վրա ունենալու է վետոյի իրավունք: «Լինելու է մեկը, ում խոսքը լինելու է ծանրակշիռ և հարգալից: Շահարկվում է հարցը՝ Սերժ Սարգսյանը տեսականորեն չի՞ կարող մնալ իշխանություն։ Երեք օր առաջ իմ ելույթում ասել եմ՝ ինչ եմ մտածում այդ մասին, սա ևս շահարկվեց: Ոմանք փոթորկահույզ խառնաշփոթի մեջ հայտնվեցին: Հայտնի չէ՝ ինչու: Որոշ չակերտավոր փորձառուների էլ թվաց՝ պատգամավորի աթոռը իրենց հոր տնից են բերել, բայց տեսել ենք, չէ՞, բոլորիդ պոպուլիզմը, ծիծաղելի և հիպերբոլիկ դիֆերամբները ձեր կուսակցակապետերին, հիմա ինչո՞ւ իրար անցաք, երբ գործող նախագահի հասցեին ճիշտ խոսքերը հնչեցին բարձրաձայն, ոմանք էլ իրենցիններին տարել են իրենց տուն, դե, սիրեք ու փայփայեք, մերը երկրինն է և մերը երկիրն է։ Անուններ որոշել էի չհնչեցնել, բայց Նիկոլ Փաշինյանին հարկադրված պիտի ասեմ՝ սիրո՞ւմ ես պոկեր, գնա, խաղա: Բայց քաղաքականություն մի´ խաղա: Չի ստացվում, բոլոր թելերը երևում են: Սիրո՞ւմ ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում: Սիրի: Բայց գոնե սիրածդ պատմությունները մինչև վերջ կարդա: Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, մեկ օր է տևել ու ավարտվել է ո´չ ռուսների, ո´չ ֆրանսիացիների հաղթանակով: Ռազմական իմաստով չի էլ ավարտվել՝ հետ են քաշվել, հաջորդ օրը վերսկսելու համար, բայց չեն սկսել: Հետո արդեն Նապոլեոն Բոնապարտը պարտվեց Վաթերլոոն, ո՞վ էր խանգարում հաղթել: Ռազմի դաշտում՝ ոչ ոք: Պատմության ընթացքին էր դեմ գնում: Իսկ Ուինսթոն Չերչիլը, ում այդքան սիրով մեջբերում ես, ծովային նախարարն էր ու հրաժարական տվեց, երբ Անգլիան տանուլ տվեց Դարդանելի նեղուցների ճակատամարտը: Վերջին հրաժարականն էլ տվեց վարչապետի պաշտոնից, երբ Անգլիան հաղթական ավարտել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց Չերչիլը տանուլ տվեց ընտրությունները: Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներով քո ճիշտ լինելը հիմնավորել, պարտված գործիչների մի´ ընտրի: Կարող է վարակիչ լինել: Ու հիշի՝ դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ, հասկանում եմ պաթոսդ՝ ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվնես ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի´ չափի: Քաղաքականությունը անձնական հարցեր լուծելու տեղ չէ, իսկ եթե դառնում է, շատ կարճ ժամանակի մեջ ամեն մեկին վերադարձնում է իր իրական արժեքը, ոմանց՝ գինը:

Դառնամ մյուսներին: Ասում եք՝ վերարտադրվելու համար են իշխանությունը փոփոխություններ կատարում Սահմանադրության մեջ։ Փաստորեն, ոմանք դպրոցում կենսաբանություն և մարդու անտոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք վերարտադրվելու համար: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի տոնով հարցնեմ՝ հիշեցի՞ք: Ինքը կավելացներ նաև՝ «Ապե»…. Եթե մեր նպատակը վերարտադրվելը լիներ, ի՞նչն էր խանգարում գնալ Միջինասիական երկրների և եվրոպական տարածքում գտնվող Բելառուսի ճանապարհով՝ ընդամենը մեկ տող փոխելով գործող Սահմանադրության մեջ, վերարտադրվել ու վերարտադրվել որքան սիրտներս կուզեր: Նկատի ունեցեք՝ փոխեինք ոչ թե Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, սկզբունքային և համակարգային փոփոխություններ կատարել, այլ ընդամենը մեկ տող, որ երկրի նախագահը չի կարող ընտրվել այդ պաշտոնում անընդմեջ երկու անգամից ավելի։ Հանում ենք տողը և վերջ, ի՞նչ խնդիր, ու էդ երկրների նախագահների պես կասեինք՝ դե, ժողովուրդը այդպես ուզեց։ Փառք Աստծո, Հայաստանն այդ երկիրը չէ, մենք իրականում եվրոպական արժեհամակարգ կրող պետություն ենք եւ էդ ճանապարհով էլ գնում ենք։

Վերջում հարկ եմ համարում հիշեցնել կարևոր մի սկզբունք, որը ոմանք հաճախ մոռանում են եւ գործում են որպես առողջ քաղաքականության թշնամիներ: Քաղաքականությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Այստեղ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ անելը ոչ մեկիդ պատիվ չի բերում։ Ձեզ ու ձեզ ինչ-ինչ պաշտոններ էիք տալիս ու առնում երկրի նախագահին, դարակազմիկ քաղաքաքրեական բացահայտումներ արածի պես հերոս-հերոս հեռանում էիք ամբիոնից: Նկարվում եք հատուկ Հ1-ի համար, իբր ցնցող ելույթ ունեցաք, իբր կրքերը թեժացնում եք, չի ստացվում, սիրելիներ, չի ստացվում, սա ո´ չ կինո է, ո´ չ թատրոն, սա կյանքն է՝ իրական ու միակ: Մի´ աղավաղեք ոչ ձեր, ոչ ուրիշների կյանքը: Աբիժնիկությունը լավ բան չի, վնաս է առողջության համար, ասում եմ բարեկամաբար: Առավել ևս, որ ձեր կանխատեսումները այսօր արվում են և այսօր վերջանում: Պատկերացնում եմ այստեղ նստած շատերիդ դեմքերը, երբ Սերժ Սարգսյանը հանրաքվեից հետո ԱԺ նախագահ չդառնա, ի՞նչ եք ասելու: Ամեն ինչ խոսքով չէ, կա ռեալ պոլիտիկը, ու այդ ռեալի մեջ, ցավում եմ, բայց ճիշտ չեք։ «Ոչ» կամ «Այո» ասելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է և պատասխանատվությունը, մի´ փորձեք բռնանալ այդ իրավունքի վրա, իմ ընդդիմադիր գործընկերներ, հասարակությանը, չկողմնորոշվածներին, սխալ ճանապարհ ցույց մի´ տվեք, Հայաստանն այդքան ժամանակ չունի անընդհատ սխալներ ուղղելու, մեզ առաջ գնալ է պետք: Մենք՝ պատգամավորներս, պետական-քաղաքական գործիչներս, այո´, կոչված ենք ուղղորդել հասարակությանը եւ ուղղորդել ոչ թե ոչասիրությամբ եւ ընդդեմով, այլ հանունի ճանապարհով: Ոչ ոք իրավունք չունեք իմ երկիրը գրանտային թատերաբեմ դարձնել, չի էլ հաջողվելու: Այբուբենում առաջին տառը՝ Այբ-ն է և Այո-ն ավելի հզոր է լինելու, որովհետև սա Հայաստանն է ու վերջ»,-պատգամավորն իր խոսքը եզրափակեց ՀՀ նախագահի խոսքով:

Սոսե Չանդոյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App