Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո անորոշության փուլ է կանխատեսում

International news

Վերջին շրջանում Թուրքիայի  ներքին քաղաքականության բնագավառում ի հայտ են եկել նոր իրողություններ, որոնք նախկինում շատ դժվար էր պատկերացնել: Այդ երկրում իշխանություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ծանր վիճակում են հայտնվել, իսկ ընտրություններից հետո կարող է սկսվել անորոշության մի նոր փուլ:

Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գիտությութների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի ներքին քաղաքականության ոլորտում մենք ականատես ենք լինում մի նոր միտումի, որը նախորդ տարիներին շատ դժվար էր պատկերացնել: Խոսքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման մասին է: Էրդողանի վարկանիշը մոտ երկու անգամ անկում է ապրել՝ ոչ այնքան վաղ անցյալի հետ համեմատած: Սա Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ նոր և կարևոր երևույթ է: Սա կարևոր է այնքանով, որ Էրդողանը Թուրքիայում միշտ եղել է խարիզմատիկ քաղաքական գործիչ, և նրա գործունեութ յունից և քայլերից մեծապես կախված է եղել «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն այդ երկրում»,- նշեց Սաֆրաստյանը:

Եթե Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն անկում  է ապրել ընդամենը 5 տոկոսով, ապա Էրդողանի վարկանիշի կտրուկ անկումը վկայում է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում խորը փոփոխություններ հասունանալու մասին: Սաֆրաստյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր բաղձալի երազանքին՝ միակուսակցական կառավարություն կազմելուն հասնելու հնարավորություններ գրեթե չունի, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 45-56 տոկոս ձայն:

«Իսկ սա մյուս կողմից նշանակում է, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ընտրություններից հետո մտնելու է մի նոր փուլ, որը ես կբնորոշեի անորոշության փուլ: Նոր քաղաքական ուժեր կսկսեն որոշել Թուրքիայի քաղաքականությունը՝ իհարկե «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սրանք ընդամենը կանխատեսումներ են, սակայն կանխատեսումներ են, որոնք հիմնվում են ոչ միայն Էրդողանի ցածր վարկանիշի, այլ այն հարցումների արդյունքների վրա, որոնք Թուրքիայում պարբերաբար անցկացվում են՝ վկայելով այն մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողանալու հավաքել 45-46 տոկոս ձայն:

Թուրքիայի համար մյուս կարևոր գործընթացը շարունակվող պայքարն է «Քրդական բանվորական կուսակցության» դեմ, որը ոչ միայն չի դադարում, ինչպես հաշվարկել էին Թուրքիայի իշխանությունները, այլ գնալով ավելի է թեժանում: «Եվ պարզվում է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարութան համար անսպասելիորեն քրդական կուսակցությունը բավականին մեծ ներուժ ունի: Այդ ներուժը ինչպես նրա հեղինակությունն է քրդաբնակ շրջաններում, այնպես էլ ռազմական գործողություններ վարելու հնարավորությունը:

Մենք տեսնում ենք, որ նրանք չեն պակասում և ահաբեկչական բնույթի գործողողթյունները թուրքական բանակի և ոստիկանության նկատմամբ շարունակվում են՝ չնայած բոլոր այն հարվածներին, որ թուրքական բանակը հասցնում է «Քրդական բանվորական կուսակցության» դիրքերին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հյուսիսային Իրաքում»,- շեշտեց Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա մեկ ամիսը Թուրքիայի համար կլինի լարվածության ավելացման շրջան՝ չբացառելով, որ իշխանությունները կդիմեն բացառիկ քայլերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:

Այդ բացառիկ քայլերի շարքին թուրքագետը դասում է հնարավոր զարգացումները՝ կապված «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» հետ, որը, ինչպես հայտնի է, վերջին ընտրությունների արդյունքում 17 տոկոս ձայն է ապահովել և մտել է խորհրդարան, ինչը մտահոգության առիթ է Թուրքիայի ղեկավարության համար: «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ կուսակցության ղեկավարության քաղաքական պայքարից դուրս մղելու համար, որովհետև հարցումները նույնպես վկայում են, որ այդ կուսակցությունը պահպանում է իր ձաները և նույնիսկ ձայներն ավելացնելու միտումներ են նկատվում: Չի բացառվում, որ այդ կուսակցությանը կհաջողվի իր ձայներն ավելացնել 2-3 տոկոսով»,- եզրափակեց թուրքագետը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work