Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո անորոշության փուլ է կանխատեսում

Միջազգային

Վերջին շրջանում Թուրքիայի  ներքին քաղաքականության բնագավառում ի հայտ են եկել նոր իրողություններ, որոնք նախկինում շատ դժվար էր պատկերացնել: Այդ երկրում իշխանություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ծանր վիճակում են հայտնվել, իսկ ընտրություններից հետո կարող է սկսվել անորոշության մի նոր փուլ:

Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գիտությութների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի ներքին քաղաքականության ոլորտում մենք ականատես ենք լինում մի նոր միտումի, որը նախորդ տարիներին շատ դժվար էր պատկերացնել: Խոսքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման մասին է: Էրդողանի վարկանիշը մոտ երկու անգամ անկում է ապրել՝ ոչ այնքան վաղ անցյալի հետ համեմատած: Սա Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ նոր և կարևոր երևույթ է: Սա կարևոր է այնքանով, որ Էրդողանը Թուրքիայում միշտ եղել է խարիզմատիկ քաղաքական գործիչ, և նրա գործունեութ յունից և քայլերից մեծապես կախված է եղել «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն այդ երկրում»,- նշեց Սաֆրաստյանը:

Եթե Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն անկում  է ապրել ընդամենը 5 տոկոսով, ապա Էրդողանի վարկանիշի կտրուկ անկումը վկայում է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում խորը փոփոխություններ հասունանալու մասին: Սաֆրաստյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր բաղձալի երազանքին՝ միակուսակցական կառավարություն կազմելուն հասնելու հնարավորություններ գրեթե չունի, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 45-56 տոկոս ձայն:

«Իսկ սա մյուս կողմից նշանակում է, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ընտրություններից հետո մտնելու է մի նոր փուլ, որը ես կբնորոշեի անորոշության փուլ: Նոր քաղաքական ուժեր կսկսեն որոշել Թուրքիայի քաղաքականությունը՝ իհարկե «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սրանք ընդամենը կանխատեսումներ են, սակայն կանխատեսումներ են, որոնք հիմնվում են ոչ միայն Էրդողանի ցածր վարկանիշի, այլ այն հարցումների արդյունքների վրա, որոնք Թուրքիայում պարբերաբար անցկացվում են՝ վկայելով այն մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողանալու հավաքել 45-46 տոկոս ձայն:

Թուրքիայի համար մյուս կարևոր գործընթացը շարունակվող պայքարն է «Քրդական բանվորական կուսակցության» դեմ, որը ոչ միայն չի դադարում, ինչպես հաշվարկել էին Թուրքիայի իշխանությունները, այլ գնալով ավելի է թեժանում: «Եվ պարզվում է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարութան համար անսպասելիորեն քրդական կուսակցությունը բավականին մեծ ներուժ ունի: Այդ ներուժը ինչպես նրա հեղինակությունն է քրդաբնակ շրջաններում, այնպես էլ ռազմական գործողություններ վարելու հնարավորությունը:

Մենք տեսնում ենք, որ նրանք չեն պակասում և ահաբեկչական բնույթի գործողողթյունները թուրքական բանակի և ոստիկանության նկատմամբ շարունակվում են՝ չնայած բոլոր այն հարվածներին, որ թուրքական բանակը հասցնում է «Քրդական բանվորական կուսակցության» դիրքերին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հյուսիսային Իրաքում»,- շեշտեց Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա մեկ ամիսը Թուրքիայի համար կլինի լարվածության ավելացման շրջան՝ չբացառելով, որ իշխանությունները կդիմեն բացառիկ քայլերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:

Այդ բացառիկ քայլերի շարքին թուրքագետը դասում է հնարավոր զարգացումները՝ կապված «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» հետ, որը, ինչպես հայտնի է, վերջին ընտրությունների արդյունքում 17 տոկոս ձայն է ապահովել և մտել է խորհրդարան, ինչը մտահոգության առիթ է Թուրքիայի ղեկավարության համար: «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ կուսակցության ղեկավարության քաղաքական պայքարից դուրս մղելու համար, որովհետև հարցումները նույնպես վկայում են, որ այդ կուսակցությունը պահպանում է իր ձաները և նույնիսկ ձայներն ավելացնելու միտումներ են նկատվում: Չի բացառվում, որ այդ կուսակցությանը կհաջողվի իր ձայներն ավելացնել 2-3 տոկոսով»,- եզրափակեց թուրքագետը:

 

Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին