Նեպալի իշխանություններն անչափահասներին ու տարեց ալպինիստներին արգելելու են բարձրանալ Էվերեստ
International newsՆեպալի իշխանությունները վերանայել են Էվերեստ բարձրանալու կանոնները եւ մտադիր են անչափահասներին, անփորձներին, ինչպես նաեւ տարեց ալպինիստներին արգելել մասնակցելու այդ արշավներին:
Այդ մասին լրագրողներին հայտնել Է Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Դիփաք Չանդրա Ամատյան:
Նրա խոսքով, որը մեջբերում Է հնդկական Business Standard թերթը, «Էվերեստ բարձրանալը կարգելեն 75-ից բարձր տարիքի, 18-ից ցածր տարիքի անձանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր մինչ այդ չեն հաղթահարել ավելի քան 6,5 հազար մետր բարձրությամբ գագաթներ»:
Ինչպես սպասվում Է, կանոնները կկիրառվեն արդեն հաջորդ տարվա գարնանը, երբ կսկսվի Էվերեստ բարձրանալու պիկը:
«Մենք չենք կարող թույլատրել Էվերեստ բարձրանալ բոլոր ցանկացողներին եւ թույլ տալ, որ նրանք մեռնեն այնտեղ,-հավելել Է պաշտոնյան:-Նրանք, ովքեր բարոյապես կամ ֆիզիկապես պատրաստ չեն վերելքին, ըստ Էության գնում են ինքնասպանության»:
Ամեն տարի Նեպալում Էվերեստի կատար Է փորձում հասնել 600 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: