Նեպալի իշխանություններն անչափահասներին ու տարեց ալպինիստներին արգելելու են բարձրանալ Էվերեստ
ՄիջազգայինՆեպալի իշխանությունները վերանայել են Էվերեստ բարձրանալու կանոնները եւ մտադիր են անչափահասներին, անփորձներին, ինչպես նաեւ տարեց ալպինիստներին արգելել մասնակցելու այդ արշավներին:
Այդ մասին լրագրողներին հայտնել Է Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Դիփաք Չանդրա Ամատյան:
Նրա խոսքով, որը մեջբերում Է հնդկական Business Standard թերթը, «Էվերեստ բարձրանալը կարգելեն 75-ից բարձր տարիքի, 18-ից ցածր տարիքի անձանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր մինչ այդ չեն հաղթահարել ավելի քան 6,5 հազար մետր բարձրությամբ գագաթներ»:
Ինչպես սպասվում Է, կանոնները կկիրառվեն արդեն հաջորդ տարվա գարնանը, երբ կսկսվի Էվերեստ բարձրանալու պիկը:
«Մենք չենք կարող թույլատրել Էվերեստ բարձրանալ բոլոր ցանկացողներին եւ թույլ տալ, որ նրանք մեռնեն այնտեղ,-հավելել Է պաշտոնյան:-Նրանք, ովքեր բարոյապես կամ ֆիզիկապես պատրաստ չեն վերելքին, ըստ Էության գնում են ինքնասպանության»:
Ամեն տարի Նեպալում Էվերեստի կատար Է փորձում հասնել 600 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: