Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Իսլամական պետություն»-ը միայնակ չէ՞. Ռուբեն Գալիչյանի հոդվածը «Times of Israel» բլոգում

International news

Պատմաբան Ռուբեն Գալիչյանը սեպտեմբերի 29-ին հոդված է հրապարակել «Times of Israel» բլոգում: Արմենպրես-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

«Ասում են՝ «ոսկին փայլում է ամենուր»։ Սակայն դրա փայլը երբեք չի կարող «կուրացնել» միջազգային հանրությանը։ Ադրբեջանի մոտ այնպիսի պատրանք է ստեղծվել, որ նավթադոլարների «ոսկու» շռայլման միջոցով հնարավոր կլինի ստեղծել Ադրբեջանի դրական, ժողովրդավարական եւ հանդուրժողական կերպար, դրանով իսկ չեզոքացնելով երկրի՝ ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտում օրեցօր վատթարացող ցուցանիշների վերաբերյալ միջազգային սաստկացող քննադատությունը։ Արդեն իսկ փաստ է, որ միջազգային հանրության քննակատության սաստկացման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի կայունության եւ անվտանգության խախտմանն ուղղված քայլերին հաջորդում են ադրբեջանամետ լրագրողների եւ մասնագետների՝ Ադրբեջանի «հանդուրժողականության երկրի» եւ «հավերժական զոհի» կերպարի ներկայացման նպատակին ծառայող գործողությունները։

Իսրայել Բարուքի՝ «In Cultural Cleansing ISIS is not Alone» հոդվածը կարդալիս ես մեխանիկորեն հիշում եմ այս քարոզչական հոդվածի շարժառիթը և նպատակը։

Սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրադրությունը «վերջին տարիների ընթացքում շարունակաբար վատթարացել է»՝ զուգակցվելով իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ «աճող սպառնալիքներով և ճնշումներով»։ Իսկ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի կողմից ներկայացվող «ամենաբազմամշակութային» երկրի կերպարն ամբողջական է դառնում, երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության՝ հայ ու ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունը խրախուսող ակտիվիստները մեղադրվում են հակապետական գործունեության, դավաճանության և լրտեսության մեջ, ինչպես նաև դատապարտվում մի քանի տարվա ազատազրկման։

Հոդվածում հեղինակը թերի է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերմունքն իրենց տարածքներում ադրբեջանական մշակութային կոթողների նկատմամբ եւ հարկ չի համարում նշել, որ 2008 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ միջոցներ է հատկացրել ինչպես Շուշիի Վերին մզկիթի, Ստորին մզկիթի և Աղդամի մզկիթի վերականգնման և կոնսերվացիայի համար, այլ նաեւ նախաձեռնել է իսլամական մշակույթի ուսումնասիրման եւ վկայագրման աշխատանքներ: Գուցե հոդվածի հովանավորները պարզապես տեղյակ չեն պահել հոդվածագրին այս «փոքրիկ» հանգամանքի մ ասին, կամ էլ նա պարզապես չի ցանկացել անդրադառնալ այդ փաստին «հայկական հրեշի» կերպարը «չմարդկայնացնելու» նպատակով։ Կցանկանայի նաեւ նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն հարեւան երկրի, իրենց տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները, այդ թվում նաև ադրբեջանական գերեզմանատները վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Միջազգային, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղ այցելելիս հնարավորություն են ունեցել ականատես լինե լ դրան։

Այս հոդվածով Բարուքը փորձում է թաքցնել այն, ինչը վաղուց արդեն լայնորեն հայտնի է միջազգային հանրությանը: Հանրահայտ փաստ է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության որ կողմն է ոչնչացնում մշակութային ժառանգությունը՝ համաձայն «Իսլամական պետության» լավագույն ավանդույթների։ Նման վանդալիզմի օրինակները բազմաթիվ են:

Հոդվածագիրն իրավացի է. Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության նկատմամբ դրսեւորված ԻԼԻՊ-ի բարբարոսության հետեւանքներն ահռելի են եւ անդառնալի։ Այդ գործողությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որակվել են որպես պատերազմի ոճրագործություն, որը կոչ է արել «արձագանքել մշակույթը ոչնչացնող այս ոճրագործական քաոսին» և «վերջ դնել այս աղետին»։ Իսկապես, գալիք սերունդները չեն տեսնի Մերձավոր Արեւելքի հնագույն պատմական արժեքները, որոնց թվին են դասվում Հյուսիսային Իրաքում ասորական հինավուրց հուշարձանները եւ Սիրիայի Պալմիրա քաղաքը։ Սակա յն գալիք սերունդը նաեւ հնարավորություն չի ունենա վայելելու հինավուրց հայկական մշակույթը, որը վայրագաբար ոչնչացվել է ադրբեջանական իշխանության կարգադրությամբ։

Մասնավորապես, 1998-2005թթ. Նախիջևանի Ջուղա քաղաքում գտնվող հայկական հինգհազարավոր հնագույն խաչքարեր ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվեցին ավերածությունների։ Այդ առնչությամբ համապատասխան բանաձեւ է ընդունվել Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային 16-րդ խորհուրդի կողմից. «Այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժանի տեղն էր զբաղեցնում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»։  Այդ նույն Նախիջևանի տարածքում հողին են հավասարվել նաեւ հայկական բոլոր եկեղեցիները, ո րոնք հարյուրից ավելին էին, ինչի մասին անհերքելի ապացույցներ է ներկայացրել շոտլանդացի ճարտարապետ, լուսանկարիչ Ստեֆան Սիմը: Բոլոր վերոնշյալ փաստերը փաստագրվել են և ներկայացվել իմ գրքերում՝ «Պատմության հորինումը» 2009-2010թթ. եւ «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» 2012թ։

Առհասարակ, Ադրբեջանի եւ ահաբեկչական ցանցերի միջեւ կապերը երկար պատմություն ունեն: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը լայնորեն օգտագործում էր չեչեն եւ աֆղանցի վարձկանների: Այդ երկրի տարածքը պարզապես որջ էր դարձել «Իսլամական ջիհադ»-ի, «Թալիբան»-ի եւ այլ տխրահռչակ կազմակերպությունների համար: Հետագայում Ադրբեջանում փորձ ձեռք բերած այդ ահաբեկիչներից շատերը աշխարհի տարբեր հատվածներում իրենց ծառայություններն են մատուցել ժամանակակից քաղաքակրթության թշնամիներին: Պատահական չէ, որ տարբեր զեկույցների համաձայն այսօր մի ք անի հարյուր ադրբեջանցիներ ներգրավված են Սիրիայում զինված բախումներում։ Օրինակ, միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում Քոբանիում սպանված «Իսլամական պետության» շարքերում գործող ադրբեջանական ջոկատներից մեկի ղեկավար, հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, օրինակ, ժամանակին ստեղծել էր այսպես կոչված «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը։

Ահա այս բոլոր փաստերի մասին լռում է Իսրայել Բարուքը, որը «Times of Israel» լրատվամիջոցի իր բլոգում բազմաթիվ դիֆերամբ-հոդվածներ է շռայլել Ադրբեջանի հասցեին: Բարուքն ու նրա նման մյուս վերլուծաբաններն իրենց առջեւ դրել են գրեթե անիրականանալի նպատակ, այն է՝ փրկելու ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։ Նրանք փորձում են հակազդել միջազգային մամուլում ինտենսիվորեն աճող քննադատությանը, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տիրող անմխիթար իրավիճակը՝ կապված մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատություններÕ « նկատմամբ բռնությունների դեպքերի հետ, ինչպես նաև ցույց են տալիս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Ավելին, իրեն Րաբբի կոչող Իսրայել Բարուքը կրկնում է ադրբեջանական զեղծարարությունները եւ թաքցնում նրանց հետքը։ Այստեղ մենք կրկնակի սրբապղծության հետ գործ ունենք։ Մի կողմից, իրեն Րաբբի հայտարարած վերլուծաբանի՝ ակնհայտ կեղծիքի եւ զեղծարարության վրա հիմնված հոդվածի հրապարակումը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ իր քարոզչական շահերը առաջ մղելու նպատակով մշակութային եւ մարդկային արժեքների անտեսումը։ Այս կերպ, Ադրբեջանը, ըստ էության, անհարգալից վերաբերմունք է դրսևորում Իսրայելի և ողջ հրեաների նկատմամբ»։

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work