Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


«Իսլամական պետություն»-ը միայնակ չէ՞. Ռուբեն Գալիչյանի հոդվածը «Times of Israel» բլոգում

Միջազգային

Պատմաբան Ռուբեն Գալիչյանը սեպտեմբերի 29-ին հոդված է հրապարակել «Times of Israel» բլոգում: Արմենպրես-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

«Ասում են՝ «ոսկին փայլում է ամենուր»։ Սակայն դրա փայլը երբեք չի կարող «կուրացնել» միջազգային հանրությանը։ Ադրբեջանի մոտ այնպիսի պատրանք է ստեղծվել, որ նավթադոլարների «ոսկու» շռայլման միջոցով հնարավոր կլինի ստեղծել Ադրբեջանի դրական, ժողովրդավարական եւ հանդուրժողական կերպար, դրանով իսկ չեզոքացնելով երկրի՝ ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտում օրեցօր վատթարացող ցուցանիշների վերաբերյալ միջազգային սաստկացող քննադատությունը։ Արդեն իսկ փաստ է, որ միջազգային հանրության քննակատության սաստկացման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի կայունության եւ անվտանգության խախտմանն ուղղված քայլերին հաջորդում են ադրբեջանամետ լրագրողների եւ մասնագետների՝ Ադրբեջանի «հանդուրժողականության երկրի» եւ «հավերժական զոհի» կերպարի ներկայացման նպատակին ծառայող գործողությունները։

Իսրայել Բարուքի՝ «In Cultural Cleansing ISIS is not Alone» հոդվածը կարդալիս ես մեխանիկորեն հիշում եմ այս քարոզչական հոդվածի շարժառիթը և նպատակը։

Սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրադրությունը «վերջին տարիների ընթացքում շարունակաբար վատթարացել է»՝ զուգակցվելով իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ «աճող սպառնալիքներով և ճնշումներով»։ Իսկ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի կողմից ներկայացվող «ամենաբազմամշակութային» երկրի կերպարն ամբողջական է դառնում, երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության՝ հայ ու ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունը խրախուսող ակտիվիստները մեղադրվում են հակապետական գործունեության, դավաճանության և լրտեսության մեջ, ինչպես նաև դատապարտվում մի քանի տարվա ազատազրկման։

Հոդվածում հեղինակը թերի է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերմունքն իրենց տարածքներում ադրբեջանական մշակութային կոթողների նկատմամբ եւ հարկ չի համարում նշել, որ 2008 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ միջոցներ է հատկացրել ինչպես Շուշիի Վերին մզկիթի, Ստորին մզկիթի և Աղդամի մզկիթի վերականգնման և կոնսերվացիայի համար, այլ նաեւ նախաձեռնել է իսլամական մշակույթի ուսումնասիրման եւ վկայագրման աշխատանքներ: Գուցե հոդվածի հովանավորները պարզապես տեղյակ չեն պահել հոդվածագրին այս «փոքրիկ» հանգամանքի մ ասին, կամ էլ նա պարզապես չի ցանկացել անդրադառնալ այդ փաստին «հայկական հրեշի» կերպարը «չմարդկայնացնելու» նպատակով։ Կցանկանայի նաեւ նշել, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն հարեւան երկրի, իրենց տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները, այդ թվում նաև ադրբեջանական գերեզմանատները վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Միջազգային, ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղ այցելելիս հնարավորություն են ունեցել ականատես լինե լ դրան։

Այս հոդվածով Բարուքը փորձում է թաքցնել այն, ինչը վաղուց արդեն լայնորեն հայտնի է միջազգային հանրությանը: Հանրահայտ փաստ է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության որ կողմն է ոչնչացնում մշակութային ժառանգությունը՝ համաձայն «Իսլամական պետության» լավագույն ավանդույթների։ Նման վանդալիզմի օրինակները բազմաթիվ են:

Հոդվածագիրն իրավացի է. Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության նկատմամբ դրսեւորված ԻԼԻՊ-ի բարբարոսության հետեւանքներն ահռելի են եւ անդառնալի։ Այդ գործողությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որակվել են որպես պատերազմի ոճրագործություն, որը կոչ է արել «արձագանքել մշակույթը ոչնչացնող այս ոճրագործական քաոսին» և «վերջ դնել այս աղետին»։ Իսկապես, գալիք սերունդները չեն տեսնի Մերձավոր Արեւելքի հնագույն պատմական արժեքները, որոնց թվին են դասվում Հյուսիսային Իրաքում ասորական հինավուրց հուշարձանները եւ Սիրիայի Պալմիրա քաղաքը։ Սակա յն գալիք սերունդը նաեւ հնարավորություն չի ունենա վայելելու հինավուրց հայկական մշակույթը, որը վայրագաբար ոչնչացվել է ադրբեջանական իշխանության կարգադրությամբ։

Մասնավորապես, 1998-2005թթ. Նախիջևանի Ջուղա քաղաքում գտնվող հայկական հինգհազարավոր հնագույն խաչքարեր ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվեցին ավերածությունների։ Այդ առնչությամբ համապատասխան բանաձեւ է ընդունվել Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային 16-րդ խորհուրդի կողմից. «Այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժանի տեղն էր զբաղեցնում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»։  Այդ նույն Նախիջևանի տարածքում հողին են հավասարվել նաեւ հայկական բոլոր եկեղեցիները, ո րոնք հարյուրից ավելին էին, ինչի մասին անհերքելի ապացույցներ է ներկայացրել շոտլանդացի ճարտարապետ, լուսանկարիչ Ստեֆան Սիմը: Բոլոր վերոնշյալ փաստերը փաստագրվել են և ներկայացվել իմ գրքերում՝ «Պատմության հորինումը» 2009-2010թթ. եւ «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» 2012թ։

Առհասարակ, Ադրբեջանի եւ ահաբեկչական ցանցերի միջեւ կապերը երկար պատմություն ունեն: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը լայնորեն օգտագործում էր չեչեն եւ աֆղանցի վարձկանների: Այդ երկրի տարածքը պարզապես որջ էր դարձել «Իսլամական ջիհադ»-ի, «Թալիբան»-ի եւ այլ տխրահռչակ կազմակերպությունների համար: Հետագայում Ադրբեջանում փորձ ձեռք բերած այդ ահաբեկիչներից շատերը աշխարհի տարբեր հատվածներում իրենց ծառայություններն են մատուցել ժամանակակից քաղաքակրթության թշնամիներին: Պատահական չէ, որ տարբեր զեկույցների համաձայն այսօր մի ք անի հարյուր ադրբեջանցիներ ներգրավված են Սիրիայում զինված բախումներում։ Օրինակ, միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում Քոբանիում սպանված «Իսլամական պետության» շարքերում գործող ադրբեջանական ջոկատներից մեկի ղեկավար, հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, օրինակ, ժամանակին ստեղծել էր այսպես կոչված «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը։

Ահա այս բոլոր փաստերի մասին լռում է Իսրայել Բարուքը, որը «Times of Israel» լրատվամիջոցի իր բլոգում բազմաթիվ դիֆերամբ-հոդվածներ է շռայլել Ադրբեջանի հասցեին: Բարուքն ու նրա նման մյուս վերլուծաբաններն իրենց առջեւ դրել են գրեթե անիրականանալի նպատակ, այն է՝ փրկելու ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։ Նրանք փորձում են հակազդել միջազգային մամուլում ինտենսիվորեն աճող քննադատությանը, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տիրող անմխիթար իրավիճակը՝ կապված մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատություններÕ « նկատմամբ բռնությունների դեպքերի հետ, ինչպես նաև ցույց են տալիս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Ավելին, իրեն Րաբբի կոչող Իսրայել Բարուքը կրկնում է ադրբեջանական զեղծարարությունները եւ թաքցնում նրանց հետքը։ Այստեղ մենք կրկնակի սրբապղծության հետ գործ ունենք։ Մի կողմից, իրեն Րաբբի հայտարարած վերլուծաբանի՝ ակնհայտ կեղծիքի եւ զեղծարարության վրա հիմնված հոդվածի հրապարակումը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ իր քարոզչական շահերը առաջ մղելու նպատակով մշակութային եւ մարդկային արժեքների անտեսումը։ Այս կերպ, Ադրբեջանը, ըստ էության, անհարգալից վերաբերմունք է դրսևորում Իսրայելի և ողջ հրեաների նկատմամբ»։

 

Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար Մելոյան