Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը դարձել է «զրո հարևաններ», կամ «հազար խնդիր հարևանների հետ». թուրքագետ

Politics

Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, թեև մեկ ամիս ժամանակ է մնացել, բայց ստեղծված իրավիճակում այն բավական մեծ ժամանակահատված է հստակ կանխատեսելու համար, թե ինչպիսին կլինի քաղաքական ներկապնակն առաջիկայում:

«Եփրատ» կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ եթե վաղը Թուրքիայում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա, ամենայն հավանականությամբ, Էրդողանի գլխավորած կուսակցությունը կձախողի, քանի որ չի կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը: «Այնպես որ, կանխատեսումների համաձայն, նոյեմբերին կայանալիք ընտրությունները բավականին փակուղային իրավիճակի առջև կկանգնեցնեն Թուրքիային, որովհետև Էրդողանը պետք է փորձի ամեն կերպ անցնել խորհրդարան: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, եթե չկարողանա անցնել խորհրդարան, ապա քրդական հարցը կրկին օրակարգ կգա, որովհետև այն բավական կազմակերպված քաղաքական ուժ է, որն արդեն ի վիճակի է լուրջ խնդիրներ դնել Անկարայի առջև»,- Orer.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետի կարծիքով՝ մյուս կողմից էլ, եթե քրդական կուսակցությունն անցնի խորհրդարան, ապա Էրդողանի կուսակցության համար մեծամասնություն ունենալը բավական բարդ կլինի: Սակայն ներքաղաքական խնդիրները միակը չեն, որոնք խառնել են ՆԱՏՕ-ի թվով երկրորդ ամենահզոր բանակն ունեցող պետության խաղաքարտերը: Արտաքին ճակատում նույնպես Թուրքիան ստիպված է վերանայել իր ախորժակը: Ռուսաստանի ակտիվացումը և Սիրայի տարածքում տեղակայված իսլամիստ ծայրահեղականների դիրքերի օր օրի թուլացումը դեմ է Թուրքիայի կողմից նախկինում ձեռնարկած քայլերին և Թուրքիային այլևս չի հաջողվում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին օգնություն ցուցաբերելով թուլացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիրքերը, ուստի, թուրքագետի կարծիքով, Ռուսաստանի ակտիվացումը Սիրիայում խառնել է նաև Թուրքիայի տարածաշրջանային պլանները: Այսինքն՝ Թուրքիան պարտություն է կրում նաև արտաքին ճակատում, քանի որ ի չիք դարձան հույսերը, թե իրեն կհաջողվի մեծացնել իր ազեցությունը Մերձավոր արևելքում ընդհանրապես և Սիրիայում մասնավորապես:

«Իմ կարծիքով՝ այն ուղղակի ազդեցություն չի ունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, բայց որոշակի ազդեցություն կունենա, քանի որ Էրդողանը և նրա գլխավորած կուսակցությունը փորձում են արտաքին քաղաքականությունը նույնպես ծառայեցնել ընտրությունների ժամանակ դիվիդենտներ շահելու համար: Այնուամենայնիվ, նոյեմբերի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկյունաքարային թեման ոչ թե Սիրիայի հակամարտությունն է, այլ քրդական խնդիրը: Ընտրություններն ուղիղ կապված են քրդական խնդրի հետ, այնպես որ, ինչքան էլ Սիրիայում իրավիճակ փոխվի, այսօր Թուրքիայի ներքաղաքական օրակարգային թիվ մեկ խնդիրը քրդական հարցն է»,- ասում է Գ.Պետրոսյանը:

Այս դեպքում Թուրքիան արդյո՞ք չի փորձի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու «ճանապարհին» կրկին օգտվել թուրքական հայտնի դիվանագիտությունից և իր ներքին խնդիրները լուծելու համար դրանք այլ սոուսով մատուցելով միջազգային հանրությանը՝ կրկին փորձելով մեկ գնդակով երկու նապաստակ որսալ՝ ներքին խնդիրները լուծելու համար կրկին տարածաշրջանային կոնֆլիկտներ հրահրել ներքին կայունության հարցը լուծել: Թուրքագետի կարծիքով՝ թուրքական դիվանագիտությունը հայաստանյան շրջանակներում շատ գերագնահատված է ընկալվում ու թեև այն որոշ հաջողություններ կարողացել է արձանագրել, սակայն համաշխարհային մակարդակով թուրքական դիվանագիտությունը չի կարող հնարամիտ համարվել:

«Բացի այդ՝ քրդական խնդիրն ավելի սրվելու փուլում է ոչ միայն «Քրդական աշխատավորական» կուսակցության գործողությունների, այլև այն պատճառով, որ Թուրքիայում ի վերջո հայտնվել է քրդական քաղաքական ուժ, որը կարողանում է համախմբել քրդերին և քաղաքական տեսանկյունից քայլ առաջ ապահովել, որը շատ էական կարող է լինել Թուրքիայի ապագայի համար: Միևնույն ժամանակ, Սիրայում և Իրաքում ստեղծված իրավիճակը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում և, ինչպես գիտենք, Թուրքիան որդեգրել էր «զրո խնդիր հարևանների հետ», բայց առայժմ մեծ հաշվով կարելի է այն վերաձևակերպել՝ «զրո հարևաններ» կամ «հազար խնդիր հարևանների հետ»: Այնպես որ, Թուրքիայի համար շատ բարդ փուլ է ներքին և արտաքին ճակատում»,- ասում է թուրքագետը:

Ա.Գրիգորյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App