Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՆԱՏՕ-ի զեկույցն ավելի շատ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ է կապված. Դավիթ Բաբայան

International news

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական պատվիրակության անդամները ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների ժամանակ «ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանգությունը» զեկույցում մի շարք պատմական սխալների ուղղումներ էին կատարել` որպես փաստ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի առաջացման հիմնական պատճառներն ու դրանցից բխող հետեւանքները: Թե իրականում ո”րն է պատճառը, որ ՆԱՏՕ-ի զեկույցում` որպես կոնֆլիկտի հրահրող ներկայացվել եւ մեղադրվել է Ռուսաստանը, Orer.am-ը պարզեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: «Ես կարծում եմ, որ սա ավելի շուտ խնդիր է՝ կապված ընդհանուր առմամբ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, որովհետեւ, եթե մենք խոսում ենք պատմական փաստերի մասին, ապա պետք է փաստել մեկ բան, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը գլոբալ աշխարհաքաղաքականության հետեւանք է: Հարցն ստեղծվել է Արեւմուտք- Ռուսական կայսրություն-Օսմանյան կայրություն եռաբեւեռ համակարգի ներքո: Խնդիրն այն էր, որ Օսմանյան կայսրությունը, կորցնելով մեծ տարածքներ Եվրոպայում, Արեւմուտքում, Մերձավոր Արեւելքում, փորձում էր վերադարձնել կորցրած տարածքները, որոնք վերցրել էին Անգլիան, Ֆրանսիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, մի մասը վերցրել էր նաեւ Ռուսաստանը: Այս իրավիճակում Արեւմուտքը նաեւ վախենում էր, որ միգուցե Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը դառնան դաշնակիցներ: Իհարկե, իրավիճակը սարսափեցնում էր Արեւմտյան բեւեռին, առանց էմոցիաների ամեն ինչ էլ պարզ է ու հասկանալի: Որպեսզի այդ ամենը տեղի չունենա հենց Արեւմուտքում, հիմնականում Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում հորինվել ու մշակվել է պան-թուրքիզմի գաղափարախոսությունը: Սա թուրքական քաղաքական գյուտ չէ, դա Արեւմուտքից է մտցվել գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ: Նկատենք, որ Օսմանյան կայսրությունն այդ խայծը կուլ է տվել, այսինքն՝ տեղի է ունեցել լուռ աշխարհընկալում: Կարող եմ նշել, որ պան-թուրքիզմի գաղափարախոսության ներքո Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող լինել երկարատեւ դաշնակիցներ: Հենց պան-թուրքիզմի գաղափարախոսության պատճառով է իրականացվել Հայոց ցեղասպանությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ձեւավորումը, որովհետեւ պանթուրքիզմի գաղափարախոսության կիրառման լավագույն ժամանակահատվածը եղել է Առաջին համաշխարհային պատերազմը՝ ոչնչացվել է հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասը, այնուհետեւ արհեստականորեն ստեղծվել է Ադրբեջան կոչված պետությունը: Արհեստական այս պետությունը ձգտում է ունենալ սահման իրեն ծնած եւ սնած երկրի՝ Օսմանյան կայսրության հետ, հավակնում է որքան հնարավոր է շատ տարածքների վրա աչք դնել՝ հայկական, վրացական, իրանական: Սա է իրական պատմությունը: Բոլոր պետությունները, գերտերությունները հատկապես Արեւմտյան, Օսմանյան շրջանակներում ունեն իրենց դերակատարությունը: Չեմ ցանկանում գնալ պատմության խորքերը եւ ասել, թե ով էր մեղավոր եւ ով անմեղ, քանի որ ամեն ինչ կլինի Աստծո դատաստանի ներքո»,- նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Պարոն Բաբայանն այժմ ավելի շատ կարեւորում է իրավիճակի կայունացման եւ պատմական սխալները չկրկնելու հանգամանքը: «Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ այժմ իրավիճակը կայուն լինի, որպեսզի սխալները չկրկնվեն, որպեսզի մեկը մյուսին չմեղադրի: Աշխարհաքաղաքական այս պայքարում հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել՝ Ցեղասպանություն, այնուհետեւ Երկրորդ աշխարհամարտ, որտեղ եւս կես միլիոն հայ է մասնակցել, որից 300 հազարը զոհվել են: Հիմա մենք պետք է մտածենք ապագայի մասին: Հարկավոր է նկատել, որ այսօրվա դրությամբ բոլորն էլ ունեն յուրահատուկ մի շարժ, իրավիճակը շտկելու եւ այլեւս սխալներ թույլ չտալու համար: Մենք, իհարկե, ողջունում ենք, որ կա մտահոգություն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը համապարփակ եւ խաղաղ ձեւով կարգավորվի, սակայն մյուս կողմից, որպեսզի պատմական բեռը մի քիչ թեւթեւանա, պետք է նաեւ քայլեր ձեռնարկել եւ լավագույն տարբերակն Արցախի Հանրապետության ճանաչումն է, պատմական անարդարության վերացումը: Պետք է տիրի պատմական արդարություն, հիմա դրա համար կան հիմքեր ու հնարավորություններ, մանավանդ, որ Արցախը վաստակել է նման ճանաչման իրավունքը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Սոսե Չանդոյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work