Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»


ՆԱՏՕ-ի զեկույցն ավելի շատ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ է կապված. Դավիթ Բաբայան

Միջազգային

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական պատվիրակության անդամները ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների ժամանակ «ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանգությունը» զեկույցում մի շարք պատմական սխալների ուղղումներ էին կատարել` որպես փաստ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի առաջացման հիմնական պատճառներն ու դրանցից բխող հետեւանքները: Թե իրականում ո”րն է պատճառը, որ ՆԱՏՕ-ի զեկույցում` որպես կոնֆլիկտի հրահրող ներկայացվել եւ մեղադրվել է Ռուսաստանը, Orer.am-ը պարզեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: «Ես կարծում եմ, որ սա ավելի շուտ խնդիր է՝ կապված ընդհանուր առմամբ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, որովհետեւ, եթե մենք խոսում ենք պատմական փաստերի մասին, ապա պետք է փաստել մեկ բան, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը գլոբալ աշխարհաքաղաքականության հետեւանք է: Հարցն ստեղծվել է Արեւմուտք- Ռուսական կայսրություն-Օսմանյան կայրություն եռաբեւեռ համակարգի ներքո: Խնդիրն այն էր, որ Օսմանյան կայսրությունը, կորցնելով մեծ տարածքներ Եվրոպայում, Արեւմուտքում, Մերձավոր Արեւելքում, փորձում էր վերադարձնել կորցրած տարածքները, որոնք վերցրել էին Անգլիան, Ֆրանսիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, մի մասը վերցրել էր նաեւ Ռուսաստանը: Այս իրավիճակում Արեւմուտքը նաեւ վախենում էր, որ միգուցե Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը դառնան դաշնակիցներ: Իհարկե, իրավիճակը սարսափեցնում էր Արեւմտյան բեւեռին, առանց էմոցիաների ամեն ինչ էլ պարզ է ու հասկանալի: Որպեսզի այդ ամենը տեղի չունենա հենց Արեւմուտքում, հիմնականում Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում հորինվել ու մշակվել է պան-թուրքիզմի գաղափարախոսությունը: Սա թուրքական քաղաքական գյուտ չէ, դա Արեւմուտքից է մտցվել գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ: Նկատենք, որ Օսմանյան կայսրությունն այդ խայծը կուլ է տվել, այսինքն՝ տեղի է ունեցել լուռ աշխարհընկալում: Կարող եմ նշել, որ պան-թուրքիզմի գաղափարախոսության ներքո Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող լինել երկարատեւ դաշնակիցներ: Հենց պան-թուրքիզմի գաղափարախոսության պատճառով է իրականացվել Հայոց ցեղասպանությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ձեւավորումը, որովհետեւ պանթուրքիզմի գաղափարախոսության կիրառման լավագույն ժամանակահատվածը եղել է Առաջին համաշխարհային պատերազմը՝ ոչնչացվել է հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասը, այնուհետեւ արհեստականորեն ստեղծվել է Ադրբեջան կոչված պետությունը: Արհեստական այս պետությունը ձգտում է ունենալ սահման իրեն ծնած եւ սնած երկրի՝ Օսմանյան կայսրության հետ, հավակնում է որքան հնարավոր է շատ տարածքների վրա աչք դնել՝ հայկական, վրացական, իրանական: Սա է իրական պատմությունը: Բոլոր պետությունները, գերտերությունները հատկապես Արեւմտյան, Օսմանյան շրջանակներում ունեն իրենց դերակատարությունը: Չեմ ցանկանում գնալ պատմության խորքերը եւ ասել, թե ով էր մեղավոր եւ ով անմեղ, քանի որ ամեն ինչ կլինի Աստծո դատաստանի ներքո»,- նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Պարոն Բաբայանն այժմ ավելի շատ կարեւորում է իրավիճակի կայունացման եւ պատմական սխալները չկրկնելու հանգամանքը: «Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ այժմ իրավիճակը կայուն լինի, որպեսզի սխալները չկրկնվեն, որպեսզի մեկը մյուսին չմեղադրի: Աշխարհաքաղաքական այս պայքարում հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել՝ Ցեղասպանություն, այնուհետեւ Երկրորդ աշխարհամարտ, որտեղ եւս կես միլիոն հայ է մասնակցել, որից 300 հազարը զոհվել են: Հիմա մենք պետք է մտածենք ապագայի մասին: Հարկավոր է նկատել, որ այսօրվա դրությամբ բոլորն էլ ունեն յուրահատուկ մի շարժ, իրավիճակը շտկելու եւ այլեւս սխալներ թույլ չտալու համար: Մենք, իհարկե, ողջունում ենք, որ կա մտահոգություն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը համապարփակ եւ խաղաղ ձեւով կարգավորվի, սակայն մյուս կողմից, որպեսզի պատմական բեռը մի քիչ թեւթեւանա, պետք է նաեւ քայլեր ձեռնարկել եւ լավագույն տարբերակն Արցախի Հանրապետության ճանաչումն է, պատմական անարդարության վերացումը: Պետք է տիրի պատմական արդարություն, հիմա դրա համար կան հիմքեր ու հնարավորություններ, մանավանդ, որ Արցախը վաստակել է նման ճանաչման իրավունքը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Սոսե Չանդոյան

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներ