Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե Երկրագնդի մթնոլորտային ջերմաստիճանը բարձրանա 3-3.5 աստիճանով, Հայաստանի 80 տոկոսը անապատի կվերածվի

Society

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը հրապարակել է 150 երկրների ներկայացրած «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) նախնական վերլուծությունը: Համաձայն այդ վերլուծության, եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրագնդի մթնոլորտային ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճանով, չնայած որ նախատեսված առավելագույն շեմը պետք է մինչև 2 աստիճանը լիներ:

Այս առիթով ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այս կապակցությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա շեշտել էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու և իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացմանը հասնելու համար:

Հայ բնապահպաններն էր իրենց հերթին ահազանգ հնչեցրեցին, որ Հայաստանն արդեն իսկ զգում է ջերմաստիճանի նման բարձրացման բացասական հետևանքները Հայաստանի համար` ջրասակավություն, տեղումների նվազում, հրդեհների քանակի աճ, անապատացման գործընթացների ակտիվացում: «Էկո-լուր»-ն էլ տեղեկացրեց, թե Հայաստանի տարածքի մոտ 50 տոկոսն այսօր ենթարկվում է անապատացման և եթե Փարիզում որոշվի ջերմաստիճանի բարձրացման շեմը 2-ից հասցնել մինչեւ 3-3.5 աստիճանի, ապա Հայաստանը կվերածվի անապատի:

ՀՀ Ագարային համալսարանի Հողագիտության, մելիորացիայի, ագրոքիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հունան Ղազարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ եթե որոշում կայացվի, որ մթնոլորտի ջերմաստիճանը կարող է կբարձրանալ 3-3.5 աստիճանով, ապա մեծ վնաս կլինի Հայաստանին, քանի որ ոչ թե 50, այլ 80 տոկոսն է ենթակա անապատացման: «Իմ կարծիքով՝ մինչև 2030-2050 թվականները հնարավոր է, որ Երկրագնդի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձրանա, բայց 3-3,5 աստիճանով չի կարող բարձրանալ: Երկրների զարգացման տեմպերի ուսումնասիրությունը դա է ցույց տալիս, իսկ մինչև 2100 թվականը դժվարանում եմ ասել: Ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումային միջոցառումների իրականացումը միայն քաղաքական որոշամբ կարող է իրականացվել: Եթե գերտերությունները քաղաքական կամք չցուցաբերեն և իրեն իրենց երկրներում արտանետումների ծավալները կրճատելու քայլեր չձեռնարկեն, վիճակը չի բարելավվի»,- ասում է Հ. Ղազարյանը:

Մասնագետի խոսքով՝ գերտերությունների քաղաքական կամքի բացակայության հետևանքով ողջ աշխարհն է տուժում և տարեցտարի օվկիանոսների ափամերձ տարածքներում ավելացող ցունամիները, մրրիկները դրա հետևանք են: Երկրագնդի կիմայի փոփոխությունն ազդել է նույնիսկ Հայաստանի կլիմայի վրա և գարնան, աշնան շրջանում ավելացող կարկտահարությունները, իսկ ամռան ամիսներին էլ երաշտի հավանականությունը դրա հետևանք է: «4-5 տարին մեկ անգամ ենք մենք Արարատյան հարթավայրում ծիրան ունենում: Նախկինում այդպես չէր: Մենք 5 տարվա կտրվածքով 3 տարին ծիրան ունենում էինք, բայց հիմա այդպես չէ: Ի դեպ, եթե պետությունները չմիջամտեն, ապա բնությունն ինքը կկարգավորի և նման անոմալ երևույթներով կպատժի, որը նույնպես կարգավորման մի ձև է: Բնության օրենքներին շատ միջամտելը բերում է նման հետևանքների, իսկ մենք պետք է բնությունն օգտագործենք հօգուտ մարդկության, երկրների բարօրության և ռացիոնալ օգտագործենք մեր ռեսուրսները»,- ասաց Հ. Ղազարյանը:

Հողագիտության, մելիորացիայի, ագրոքիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ Հայաստանը թեև չի կարող ազդել կլիմայի փոփոխությունների վրա, բայց պետք է կարողանա հարմարվել դրան և իր կողմից ձեռնարկվող միջոցառումներով մեղմել հետևանքները: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևորագույն հարցի: «Առաջինը՝ մենք պետք է կարողանանք մեր երկրում եղած ջրային ռեսուրսները կուտակել, այսինքն՝ մանր ու միջին ջրամբարներ կառուցենք: Ամեն մի ջրամբար իր շրջակայքում միկրո-մեզո կլիմա է ստեղծում և փոփոխում է այդ տարածքի կլիման, երկրորդ՝ անտառահատումներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք: Կանաչապատ տարածքները մեղմում են կլիման: Հայաստանում անտառաշերտ չի մնացել, անտառահատումների հետևանքով գետերը ցամաքել են և եթե կորցրած անտառները վերականգնվեն, ապա դա բավականին կփոխի մեր երկրի կլիման»,- ասում է Հ. Ղազարյանը:

Խոսելով հարմարվողականության քաղաքականության մասին՝ մասնագետը նշեց, որ մեզ մոտ պետք է լեռնային և բարձրլեռնային գոտիներում սկսել բանջար-բոստանային կուլտուրաներ մշակել, ինչը չի իրականացվել նախկինում, իսկ առավել տաք հատվածներում՝ բերքը երկու անգամ մշակել: «Ժողովուրդն ասում է՝ չկա չարիք, առանց բարիք: Մենք պետք է կարողանանք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և անխնա չվատնենք եղածը: Շատ հաճախ մենք մեր մարդածին՝ անտրոպոգեն գործոնով շատ դեպքերում արագացնում ենք բնության բացասական երևույթները, օրինակ՝ Արարատյան հարթավայրի մեր ստորգետնյա ջրավազանի օգտագործման փաստը, որը կապված է ձկնարդյունաբերական ձեռնարկությունների առաջացման հետ: Դրանց հետևանքով մարդիկ այսօր խմելու ջուր չունեն: Մենք մեր սխալներով արագացնում ենք անապատացման պրոցեսները: Նույնը հանքարդյունաբերության ժամանակ է: Մեկ հեկտար տրամադրում են ձեռնարկությանը, բայց դրա կողքին քանի՞ հեկտար է փչանում: Օրենքներով պետք է ստիպել, որ հատված անտառը վերականգնի: Իսկ ընդհանրապես, անտառահատման ժամանակ եթե մեկ ծառ կտրում են, ապա փոխարենը գոնե պետք է տասը ծառ տնկեն: Պետք է մարդիկ էլ հասկանան, որ երկրի ռեսուրսները պետք է խնայողաբար օգտագործվեն, քանի որ իրենց երեխաներն ու թոռներն են վաղը-մյուս օրը այն ժառանգելու: Դրա համար հարկավոր է մի քիչ հեռուն նայել»,- ասում է Հ. Ղազարյանը:

Արմինե Գրիգորյան

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank