Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որտե՞ղ եւ ե՞րբ սխալվեց ֆրանսիական իշխանությունը՝ արժանանալով ահաբեկչական գործողությունների

Interview

Օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.

-Պարոն Համբարյան, Ֆրանսիայում տեղի ունեցածն ուղիղ համեմատական է տվյալ պետության կողմից վարած արտաքին քաղաքականությանը: Կխնդրեի ավելի մանրամասն ներկայացնեիք, թե որտեղ է սխալներ թույլ տվել Ֆրանսիայի նախագահը եւ արդյո՞ք դրանք սխալներ կարելի է համարել:

-Ֆրանսիան այն եզակի պետություններից է Եվրոպայում, որը, սկսած նախագահ Շառլ դը Գոլից, բավական անկախ արտաքին քաղաքականություն է վարել: Տվյալ պետությունը միշտ տարբերվել է անգլոամերիկյան տանդեմի կողմից վարվող արտաքին քաղաքականությունից: Պետք չէ մոռանալ, որ ժամանակին Ֆրանսիան ընդդիմանում էր Իրաքում տեղի ունեցող գործողություններին խառնվելուն, դեռ մի բան էլ ավել՝ քննադատում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը աշխարհի տարբեր մասերում, որտեղ նրանք ներգրավվում ու մեծ խնդիրներ էին ստեղծում: Վերջին շրջանում, սակայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը լիովին գտվում էր Վաշինգտոնի եւ Լոնդոնի վերահսկողության տակ եւ այս պարագայում տոլեռանտ Ֆրանսիան ամենահարմար տեղն էր, որտեղ ահաբեկիչները կարող էին հմտորեն գործել եւ շատ խիստ պատժել ֆրանսիացիներին՝ անգլոամերիկյան տանդեմի շարքերում գործելու եւ դրանց պաշտպանելու համար: Ես սպասում էի, որ այդ ահաբեկչությունները պետք է տեղի ունենային: Փաստորեն, մենք տեսնում ենք, թե Ֆրանսիայի արտաքին քաղաքականության կոպիտ սխալի հետեւանքով քանի մարդ զոհվեց ու ծանր վիրավորվեց: Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ֆրանսիայի կողմից վարվող տոլեռանտ քաղաքականությունը փախստականների նկատմամբ ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Ֆրանսիական բազմաթիվ քաղաքներ արդեն դարձել են մահմեդականների կենտրոններ, որոնք բացարձակ չեն ենթարկվում տվյալ պետության օրենքներին: Եթե ֆրանսիական իշխանությունները չկարողանան հանել ահաբեկչական «ուռուցքը», որը գործում է Ֆրանսիայի սրտում, այն կարող է տարածվել ֆրանսիական տարբեր քաղաքներում:

-Ահաբեկչական գործողություններն ավելի շատ նախազգուշացո՞ւմ էին, թե՛ Ֆրանսիայում տեռորիստական գործողությունների սկիզբ:

-Ոչ ոք չի կարող ասել, որ սա վերջը կլինի եւ նման բաներ տեղի չեն ունենա: Նկատենք, որ ահաբեկիչներն այնպես պրոֆեսիոնալ են պատրաստվել, որ նույնիսկ ռումբեր են պայթեցրել այն մարզադահլիճի մոտ, որտեղ եղել են նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի արտգործնախարարը: Սա նշանակում է, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությամբ զբաղվող ծառայությունները չեն կարողացել տեղեկատվություն ստանալ, որ մեծ վտանգ է սպառնում թե՛ Ֆրանսիայի նախագահին, թե՛ բարձրաստիճան հյուրերին, որոնք ժամանել էին դիտելու Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը:

-Ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ն «ամենսրտացավը» դուրս եկավ, ով առաջինը ցավակցեց եւ օգնության առաջարկ արեց Ֆրանսիային: Ի՞նչ կասեք այս մասին:

-ԱՄՆ-ն շատ լավ գիտի, որ տվյալ ահաբեկչությունների հիմնական մեղավորն ինքն է, որովհետեւ ինքը ժամանակին հովանավորել է ԻՊ-ին եւ իր նախաձեռնությամբ է ստեղծվել Ալ Կաիդա ահաբեկչական կազմակերպությունը, որը հետագայում իբր նրա վերահսկողությունից դուրս է եկել: Պետք չէ մոռանալ, որ հենց ԱՄՆ-ի դրդմամբ է Օլանդը մասնակցում իբրեւ թե Իսլամական պետության դեմ պայքարին թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում:

Հիշենք, որ ԻՊ-ն օրերս հայտարարել էր, որ ահաբեկչություններ կկազամկերպի եւ՛ Ռուսաստանում, եւ՛ եվրոպական երկրներում: Այս ֆոնին ԱՄՆ-ի համար այս ահաբեկչությունը սպասելի էր: Իհարկե, գերտերություններն իրենց զորակցությունը կհայտնեն ֆրանսիացի ժողովրդին եւ իրենց աջակցությունը կառաջարկեն խոշորամասշտաբ ահաբեկչությունները բացահայտելու համար, սակայն փաստը մնում է փաստ, որ սա ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Մեծ Բրիտանյիայի կողմից սարքած խառնաշփոթն է:

Ասացվածք կա, որ առաջինը գոռում է հենց մեղավորը: Տեսնում ենք, որ, ԻՊ-ի գործողությունների հետ կապված, ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջինը գոռացին, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել, սակայն մենք գիտենք, որ նրանք են եղել ԻՊ-ի հովանավորները:

Սոսե Չանդոյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance