Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ մահապարտներից երկուսը Հունաստանում գրանցված են եղել որպես փախստականներ
International newsՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ ներխուժել փորձող երեք մահապարտներից երկուսը Հունաստանում գրանցված են եղել որպես Սիրիայի հակամարտությունից փրկված փախստականներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենը:
Մոլենը նաև հայտնել է, որ մահապարտներից մեկի ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատնահետքի միջոցով, որը նա թողել է Հունաստանում որպես փախստական գրանցվելու օրը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնց արդյունքում զոհվել է 130, վիրավորվել` շուրջ 350 մարդ: Այս ահաբեկչությունն ամենախոշորն է Ֆրանսիայի պատմության մեջ: