Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ մահապարտներից երկուսը Հունաստանում գրանցված են եղել որպես փախստականներ
ՄիջազգայինՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ ներխուժել փորձող երեք մահապարտներից երկուսը Հունաստանում գրանցված են եղել որպես Սիրիայի հակամարտությունից փրկված փախստականներ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենը:
Մոլենը նաև հայտնել է, որ մահապարտներից մեկի ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատնահետքի միջոցով, որը նա թողել է Հունաստանում որպես փախստական գրանցվելու օրը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնց արդյունքում զոհվել է 130, վիրավորվել` շուրջ 350 մարդ: Այս ահաբեկչությունն ամենախոշորն է Ֆրանսիայի պատմության մեջ: