Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի անվտանգության համակարգը խոցելի չեն դարձնում. Սամվել Ֆարմանյան

Politics

 Սահմանադրական բարեփոխումները  Հայաստանի անվտանգության համակարգը որևէ կերպ խոցելի չեն դարձնում: Այս մասին «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ընդդիմության փաստարկներին, թե սահմանադրական փոփոխությունների ընդունումը ավելի խոցելի է դարձնելու Հայաստանի անվտանգության ապահովումը, քանի որ ՀՀ նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվում է վարչապետին, և զինված ուժերը չեն ունենում գերագույն գլխավոր հրամանատար: «Սա տրամաբանորեն կարևոր հարցադրում է, որ պետք է հուզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Ես հիմա կներկայացնեմ, թե փոփոխություններով ինչ է նախատեսվում՝ հետևությունները թողնելով ձեզ: Այսօր մեր բարձրագույն զինվորական պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, ով գործում է պաշտպանության նախարարության համակարգում: Պաշտպա նության նախարարը՝ որպես քաղաքական պաշտոնյա, ղեկավարում է պաշտպանության բնագավառում կառավարության առաջ քաշած քաղաքականությունը, իսկ հանրապետության նախագահը կրում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը»,- ընդգծեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ այսօր շատերը միտումնավոր խեղաթյուրում են այս ամենը:

Մանրամասնելով ասածը՝ Ֆարմանյանը բացատրեց, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար լինելը չի նշանակում, որ ՀՀ նախագահը խաղաղ, կիսապատերազմական կամ պատերազմական գործողությունների ժամանակ պետք է ռազմական համազգեստ կրի ու ղեկավարի մարտական գործողությունները: «Երբ Սահմանադրության մեջ գրվել է, որ նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, նախ ի նկատի է առնվել այն, որ այն մարդը, ում ձեռքում կենտրոնացած է ամենալայն լիազորությունները, պատերազմական գործողությունների պարագայում պետք է համախմբի բոլոր նյութական, ֆինանսական,վարչական, ենթակառուցվածքային ռեսուրսները՝ դրանք նպատակաուղղելով ռազմական գործողություններում երկրի հաջողությանը: Սա է գործող Սահմանադրության տրամաբանությունը: Բուն ռազմական գործողությունները վարելու է մեր զինուժը՝ գլխավոր շտաբի պետի և այդ ոլորտում իշխանությունների ներկայացուցիչ պաշտպանության նախարարի, անմիջական պատասխանատվությամբ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նա հավելեց, թե սահանադրական փոփոխությունները նախատեսում են, որ պատերազմական իրավիճակում վարչապետը պետք է համախմբի բոլոր նյութական, ֆինանսական,վարչական, ենթակառուցվածքային ռեսուրսները՝ դրանք նպատակաուղղելով ռազմական գործողություններում երկրի հաջողությանը, քանի որ փոփոխություններից հետո նա է ստանալու այն լայն լիազորությունները, որոնք գործող համակարգում ունի նախագահը: «Իսկ խաղաղ պայմաններում զինված ուերի կառավարումը մնում է նույնը. գլխավոր շտաբի պետը՝ որպես բարձրագույն զինվորական պաշտոնյա և պաշտպանության նախարար, որպես այդ բնագավառում քաղաքականություն իրականացնող քաղաքական պաշտոնյա»,- մանրամասնեց պատգամավորը:

Ֆարմանյանը տավուշցիներին ներկայացրեց նաև գործող Սահմանադրության մեջ երկրի անվտանգությանն սպառնացող հնարավոր ռիսկերը, որոնք տեսական մակարդակում երբեք չի կարելի բացառել: «Մենք 2013թ. ընտրել ենք Հայաստանի նախագահ՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Հիմա, 2017թ. խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցություն, օրինակ, «Ժառանգություն»-ը հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ միայնակ կամ այլ կուսակցության հետ հաղթում է ընտրություններում: Այդ դեպքում հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ձևավորի կառավարություն. մեկը պետք է նշանակվի վարչապետ, մեկը՝ պաշտպանության նախարար, մյուսը՝ արտաքին գործերի նախարար և այլն: Եվ առաջ է գալիս մի քաղաքական ուժ, որը կտրանականապես այլ պատկերացում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ պնդելով, որ Հայաստանը հենց այսօր պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նշանակում է ռազմական գործողությունների վերսկսում Ադրբեջանի հետ, քանի որ միջազգային հանրությունն այդ դեպքում կասի՝ ինչի՞ շուրջ ենք մենք բանակցում: Հիմա պատկերացրեք, մարդը եկե լ է իշխանության, ասում է` ես հասարակությանը տվել եմ այս խոստումը և անում եմ: Երբ մենք այս դեպքում դիմում ենք Նախագահին և ասում ենք, որ մենք ձեզ ընտրել ենք Նախագահ, իսկ դուք մեր անվտանգության երաշխավորն եք, այս պարագայում Նախագահը միայն կարող է ասել, որ դուք նաև ընտրել ենք նրանց՝ որպես խորհրդարանի մեծամասնություն, ու նրանք իրականացնում են այն քաղաքականությունը, որը ճիշտ են համարում: Թեև Հայաստանում նման իրավիճակ երբեք չի եղել, սակայն եթե հանկարծ մի օր նման բան լինի, ինչն հնարավորությունները տալիս է գործող Սահմանադրությունը, մենք կհայտնվեն ք այնպիսի քաոսի մեջ, որ հետագայում ոչ թե երեք, այլ տասնյակ նախագահներ չեն կարողանալու երկիրը հանել այդ իրավիճակից»,- եզրափակեց Ֆարմանյանը:

Վերջում պատգամավորն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում սահմանադրւական բարեփոխումների գնալը «խրախճանք է ժանտախտի ժամանակ»: Պատգամավորը նշեց, որ բոլոր ժամանակներում Հայաստանի շուրջ տեղի են ունեցել աշխարհաքաղաքական բարդ զարգացումներ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է դոփի նույն տեղում ու չիրականացնի քայլեր, որոնք, գուցե, այդ նույն բարդ պայմաններում երկրին մանևրելու ավելի լայն հնարավորություններ կտան:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App