Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպե՞ս հասկանալ ՀՀ նախագահի՝ «Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործում, չի գործել և չի էլ գործելու» արտահայությունը

Interview

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ այսօր իշխանություններն ունեն 3 ճանապարհ: Առաջին ճանապարհն այն է, որ կարելի է ասել՝ չեմ նկատել, չեմ տեսել ու թողնել, որ պրոցեսներն այսպես զարգանան: Երկրի նախագահի խոսքով՝ այդ ճանապարհն իր համար ընդունելի չէ: Երկրորդ ճանապարհը ժողովրդավարությունը պակասեցնելն է, որը, ըստ Ս. Սարգսյանի, նույնպես ընդունելի չէ իր համար: «Որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք և այդ ուժեղ ձեռքի, ուժեղ բռունցքի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործում, չի գործել և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն: Հայաստանին անհրաժեշտ է կանոնանակարգել իր կյանքը, որպեսզի այդ կյանքը դառնա շատ ավելի հաճելի»,- ասել է երկրի նախագահը:

Այն, որ նախագահը դեմ է երկրում ժողովրդավարության պակասեցմանը, հասկանալի է: Այն, որ մեզ մոտ դրա պակասեցման համար անհրաժեշտ ռեսուրսը չկա, դա էլ է պարզ, բայց ինչպե՞ս հասկանալ նախագահի այն արտահայտությունը, թե «Հայաստանում ուժեղ ձեռքը չի գործում, չի գործել և չի էլ գործելու»: Հարցը մեկնաբանելու համար Orer.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ:

- Պարոն Իսագուլյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Հայաստանում ուժեղ ձեռքը չի գործում, չի գործել և չի էլ գործելու»:

- Ցանկացած պետություն, որտեղ կարող են թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով զարգացման համար նախանշաններ լինել, կարևոր է, որ աշխատի օրենքը: Օրենքն ամենաուժեղ զենքն է, որն ապահովում է ցանկացած պետության զարգացում: Եթե մարդիկ «ուժեղ ձեռք» ասելով ընկալում են կոնկրետ անձի, ապա այդ դեպքում նախագահի ասածը միանգամայն համապատասխանում է իրականությանը, քանի որ վաղը կարող է այդ անձնավորությունը ուժեղ չլինել: Եվ կստացվի, որ մեկ ղեկավարի պարագայում երկրիը կարող է ապրել զարգացում, իսկ հաջորդ ղեկավարի պարագայում՝ անկում ունենալ: Իսկ եթե գործում են Սահմանադրությունն ու օրենքները, ապա այդ պարագայում որևէ անձի սխալ կամ ճիշտ գործունեությունը չեն կարող ազդել պետության ընդհանուր զարգացման վրա: Դա կլինի քաղաքական, տնտեսական, սոցիալական, միջազգային այլ արենաներում: Ես կարծում եմ՝ նախագահն այդ է նկատի ունեցել:

- Այսինքն՝ եթե երկրի վերելքը կամ անկումը ոչ թե անձի բռունցքի ամրությամբ պետք է չափվի, այլ օրենքների կիրառելիությամբ, ինչո՞ւ օրենքները լիարժեք չեն գործում մեր երկրում, ո՞վ է մեղավորը:

- Մենք ունեցել ենք երեք նախագահ: Եթե նկատի ունենանք, որ «ուժեղ ձեռք» ասելով պետք է հասկանանք Հայաստանի նախագահներից որևէ մեկին, ապա այդ դեպքում ուժեղ ձեռքն ի՞նչ կարող էր անել, եթե չի իրականացվել օրենքների պահանջը: Ցավոք սրտի, մեզ մոտ «ուժեղ ձեռք» ասելով հասկանում են ոչ թե օրենքների անթերի կատարումը, այլ նկատի ունեն անձի, որը պետք է գա և ինչ-որ բան փոխի, ինչը ճիշտ չէ: Նախագահը դա նկատի ունի, որ երբ խոսում են «ուժեղ ձեռքի» մասին, ապա այն անհասկանալի ու անկիրառելի է, քանի որ կարևորը օրենքի անթերի կատարումն է, քանի որ այդ դեպքում է, որ պետությունը կկարողանա ուժեղանալ և լուծել մնացած բոլոր խնդիրները:

- Արդյո՞ք խոսքն այն մասին չէ, որ նախագահն ինչքան էլ ուժեղ լինի, այնուամենայնիվ, ներքաղաքական կյանքում ամեն ինչ չի կարող վերահսկել:

- Խնդիրն այն է, թե եթե ձեռքը խփի սեղանին և հարց լուծի, ապա արդյոք այդ հարցի լուծումը կբխի՞ օրենքից և Սահմանադրության դրույթներից կամ տվյալ պետական պաշտոնյայի իրավասությունների շրջանակներում եղած իրավասություններից, թե՞ ոչ: Եթե այդ ամենը բխում է իր շրջանակներից, ապա խոսքը ոչ թե «ուժեղ ձեռքի» մասին է, այլ անձնավորության մասին, ով անխտիր հետևում է օրենքի միանշանակ և անթերի կատարմանը: Դրան պետք է պատրաստ լինեն շարքային քաղաքացուց մինչև հանրապետության նախագահ, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: Շատ երկրներում, օրինակ՝ Իսրայելում, որտեղ առաջնահերթությունը համարում են իրենց պետության և ժողովրդի զարգացումը բոլոր բնագավառներում, օրենքի կատարումը պարտադիր է: Այն երկրներում, որտեղ օրենքը գործում է անխտիր բոլորի համար, դրանք և՛ առաջադեմ են, և՛ զարգացած են, և՛ ժողովրդավարական՝ անկախ նրանից, թե տվյալ պետությունում ինչ ռեժիմ է աշխատում: Այսինքն՝ պարտադիր չէ, որ «ուժեղ ձեռք»-ի տակ մենք հասկանանք անձ, անձնավորություն, մարդ, այլ պետք է հասկանանք պահանջ, որ օրենքներն ի կատար ածվեն և բոլորը ենթարկվեն այդ օրենքներին:

Արմինե Գրիգորյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance