Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան- Իրան դուետը կարող է ավելի լավ աշխատել արդեն այս տարվանից սկսած. Գագիկ Մակարյան

Politics

Իրանի գազը Հայաստանի միջոցով Վրաստան արտահանելը թե քաղաքական, թե տնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, Հայաստանը, որպես տարանցիկ պետություն, ձեռք է բերում կարևոր դերակատարություն, որի տարածքով իրականացվում է այլ երկրի ապրանքի տեղափոխություն:

«Քաղաքական և տնտեսական տեսնակյունից թե Վրաստանի, թե Իրանի համար Հայաստանի կշիռը բարձրանում է: Կարծես, որոշակի կախվածություն է առաջանում Հայաստանի նկատմամբ: Թվում է թե Իրանը ուղղակի գազ է վաճառում Վրաստանին, բայց քանի որ այդ գազը Հայաստանի տարածքով է անցնելու, ապա մեր երկրի հետ հարաբերություններում այդ հանգամանքը հաշվի կառնվի: Դրանից բացի Հայաստանը ծառայության դիմաց կստանա վճար: Շատ երկրներ կան, որոնք նման տարանցիկ ծառայություններով գումարներ են հայթայթում»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա` այս նախագծի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Տարբեր մագիստրալ գծերի անցկացման ժամանակ Հայաստանը միշտ դուրս է մնացել այդ գործընթացներից: «Այդ տեսնակյունից սա կարևոր քայլ կլինի, Հայաստանն արդեն այդպիսի ծրագրերի մեջ կերևա և, որպես տարանցիկ պետություն, իր կշիռը հաշվի կառնվի տարածաշրջանային հետագա զարգացումներում: Վաղը կամ մյուս օրը կլինի երկաթուղու նախագիծը, գազի ծավալների մեծացումը և այն Վրաստանից այլ երկրներ հասցնելը Հայաստանին լուրջ դերակատարություն են ապահովում»,-ավելացրեց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված տնտեսական ակնկալիքներին, ապա Գագիկ Մակարյանը նշեց, որ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում առաջին հնգյակի մեջ է գտվում: Իրանը խոշոր առևտրային գործընկեր է՝ շուրջ 215 մլն դոլարի հասնող շրջանառությամբ: Դրանից բացի, քանի որ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշակի մեղմացումներ են սպասվում, դա նշանակում է, որ Իրանի աշխարհաքաղաքական դերակատարությունը կաճի: «Իրանը կարող է լինել և որպես տարանցիկ պետություն, և որպես դոնոր երկիր տարածաշրջանի այլ երկրների, ներառյալ Հայաստանի, որոշ ն ախագծերի համար: Գումարած դրան, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու և Մաքսային միության շրջանակներում կարող են տնտեսական և քաղաքական նոր զարգացումներ տեղի ունենալ: Կարծում եմ, 2016 թվականին Իրանը լուրջ դեակատարություն կունենա տարածաշրջանում նաև Հայաստանի համար: Իրանը կարող է լավ տնտեսական գործընկեր դառնալ Մաքսային միության համար Հայաստանի միջոցով»,-ավելացրեց նա:

Գագիկ Մակարյանը տեղեկացրեց, որ եվրոպական երկներից մեկը, որի պատվիրակությունն այս տարի այցելելու է Հայաստան, ավելի հետաքրքրված է Հայաստանում ընկերություն ստեղծելով, և Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար Հայաստանը որպես կամուրջ օգտագործելով: «Վերջին հաշվով Իրանում կա ազատ տնտեսական գոտի, որտեղ կարող են կիսապատրաստուկներ արտադրել, վերջնական արտադրանքը թողարկել Հայաստանում և արտահանել Եվրոպական միության կամ Եվրասիական տնտեսական միության երկրներ: Հայաստան- Իրան դուետը կարող է ավելի լավ աշխատել արդեն այս տարվանից սկսկած»,-հավելեց նա:

Իրանի նավթի նախարարության ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Քամելին տեղեկացրել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է:

Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark