Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկ-երկու օրից կիմանանք, թե ինչ է պատասխանել Համայն Ռուսիո պատրիարքը Ռուսաստանի հայերի միությանը

Interview

Թեև արդեն երկար ժամանակ է անցել ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցից, բայց պատրիարքի՝ Օսմանյան կայսրության տարիներին քրիստոնյաների՝ փոքրամասնություն կազմելու և թուրքերի կողմից ճնշումների չենթարկվելու մասին միտքը շարունակում է հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն քննարկման թեմա մնալ: Նման օրինակը, որը բազում պատմական և քաղաքական սխալներ է պարունակում, ոչ միայն լուրջ շտկման կարիք ունի, այլև ոտնահարում է ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների, Օսմանյան Թուրքիայում ապրող մյուս քրիստոնյա ազգերի արժանապատվությունը, որոնք, ի դեպ, երբեք էլ փոքրամասնություն չեն եղել: Պատմական փաստերը վկայում են, որ այդ տարածքում բնակվող քրիստոնյա ազգերը մեծամասնություն են կազմել, իսկ մուսուլմաններն ընդհանուր բնակչության 50 %-ից պակաս են եղել, ուստի քրիստոնյա ազգերի փոքրամասնության մասին ոչ միայն խոսք անգամ չի կարող լինել, այլև ծիծաղելի է:

Ու թեև տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում Կիրիլի խոսքն այնքան էլ չի զայրացրել հայաստանցիներին, բայց սփյուռքի մեր հայրենակիցները բոլորովին էլ տրամադրված չեն Համայն ռուսիո պատրիարքի այդ արտահայտությունն անտեսել և շարունակում են ոչ միայն Ռուսաստանի հոգևոր առաջնորդից պարզաբանում պահանջել, այլև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից: Այս ֆոնին հետաքրքիր էր, թե Ռուսաստանի հայերի միությունը մինչ այժմ ինչու որևէ դիրքորոշում չի հայտնել և դատելով այդ միության մշտապես պասիվ և կրավորական կեցվածքից՝ հարց է ծագում, թե արդյոք այս անգամ էլ են որոշելու նման աղմկահարույց խնդրի հանդեպ հերթական անատամ մոտեցումը ցուցաբերել ու դրանով իրենց առաքելությունն ավարտված համարել ու հարցը փակել:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Զավենի Սարգսյանն Orer.am-ին փոխանցեց, որ Ռուսաստանում ապրող հայերի նախաձեռնությանն արձագանքելը Ռուսաստանի հայերի միության խնդիրն է, որի մասին պետք է առանձին խոսել, իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար անհասկանալի է այդ հայտարարությունը: «Ենթադրություններ անել չի կարելի, որովհետև նա լուրջ անձնավորություն է նման հայտարարություն անելու համար: Հիմա ես իր փոխարեն չեմ կարող որևէ բացատրություն տալ, ինչպես ոմանք են այստեղ փորձում անել, բայց ասել է և հաշվի չի առել, որ Օսմանյան կայսրության ավարտին՝ 19-րդ դարի վերջում, սկսվել են քրիստոնյաների ջարդերը և դա փաստ է: Եթե մեկ անգամ ևս կարիք կար խոսելու իսլամի հետ քրիստոնյաների լավ հարաբերությունների և խաղաղ ապրելու մասին, ապա կարելի էր մեկ այլ օրինակ բերել, օրինակ՝ Ռուսաստանինը: Դա ավելի հարիր կլիներ նրան»,- ասում է Ա. Սարգսյանը:

Նա համարում է որ ռուսական կողմը պարտավոր է ավելի լուրջ մեկնաբանությամբ հանդես գալ, այլ ոչ թե հարցն անուշադրության մատնել: Այն հարցին, թե Ռուսաստանի հայերի միությունը ինչ քայլեր է ձեռնարկում այդ հարցի շուրջ պարզաբանումներ պահանջող ռուսաստանաբնակների բողոքը տեղ հասցնելու և իր դիրքորոշումը հստակ հայտնելու հարցում, նա պատասխանեց. «Ես ներկայացնում եմ Համաշխարհայի հայկական կոնգրեսը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայ համայնքի պահանջը համակարգելուն, ապա Ռուսաստանի հայերի միությունը փորձում է դա անել, քանի որ Ռուսաստանում ոչ միայն այդ կառույցն է, այլ տասնյակ այլ կառույցներ կան, որոնք ցանկանում են համակարգված միասնական դիրքորոշում արտահայտել: Ես կարծում եմ՝ մոտ օրերս արդեն կունենանք Ռուսաստանի հայերի միության կողմից պաշտոնական հայտարարություն՝ արդյունքի հետ կապված, քանի որ այն, ինչ իրենք փորձել են իրականացնել, ավելի շատ ուղղված է հարցն ավելի չսրելուն և այդ նպատակով փորձ են արել դիմում ուղղել պատրիարքություն՝ հասկանալու, թե որն էր խնդիրը: Հիմա այդ փուլն է, և ես կարծում եմ՝ մեկ- երկու օրվա ընթացքում մենք դրա պատասխանը կունենանք»,- ասաց Ա. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine