Ադրբեջանի իշխանությունն անհանգստացած է շրջաններում դժգոհության աճով
International newsԱդրբեջանում խորացող տնտեսական ճգնաժամի պատճառով թանկացումների դեմ շրջաններում զանգվածային բողոքի ալիքի ժամանակավոր դադարից հետո դրա նոր թափով կրկնվելուց անհանգստացած իշխանությունն իր էմիսարներին ուղարկել է երկրով մեկ` ժողովրդին չոր խոստումներ տալով հանգստացնելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info կայքը` նշելով, որ ադրբեջանական իշխանությունները տագնապած են, որ երկրում խորացող ճգնաժամի պատճառով զանգվածային բողոքի ակցիաները կարող են վերսկսվել:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Ալի Հասանովը Գուբա եւ Եվլախ կատարած այցերին բնակչության հետ հանդիպումներոմ փորձել է «քաղցր խոստումներով փոքր-ինչ մեղմացնել դժգոհությունըե:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը աշխատում է դրանով միայն ժամանակ շահել, սակայն ճգնաժամի խորացման հետ շրջաններ այդ «չոր այցերըե կարող են ոչ մի արդյունք չտալ:
Ըստ թերթի, Ահմեդովը, մասնավորապես, փորձել է բնակչությանը համոզել տնտեսական խնդիրների ժամանակավոր բնույթ կրելը, եւ ասել, թե կառավարությունն ունակ է լուծել դրանք:
Հետո նա գործնականում խոստովանել է կառավարության բացթողումն այն բանում, որ հետնավթային ժամանակաշրջանը, երբ կդադարեն նավթից եկամուտները, ծրագրվում էր 2030-ական թվականներին: Միաժամանակ, նա փորձել է Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեղքը բարդել ուրիշների վրա:
«Միջազգային գործընթացների անմիջական ազդեցության տակ նավթի գների արհեստական անկումը, որոշ միջազգային ուժերի սադրանքի հետեւանքով, մեզ ժամանակից շուտ է հասելե, -ասել է նա:
Դրա հետ միասին, Ալի Հասանովը խոստովանել է, որ Ադրբեջանի շրջանների 90 տոկոսը գտնվում են դոտացիաների վրա եւ ֆինանսավորվում են կենտրոնից: Հասանովն ասել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում նման իրավիճակն այլեւս չի կարող շարունակվել, շրջանները պետք է ազատվեն կենտրոնից արվող լրավճարներից, ինչով կփոքրանա գործազրկության մակարդակը:
«Պետությունը պետք է պահպանի միայն ամենակարեւոր հարցերի ֆինանսական ապահովումըե, -ասել է նա:
Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի բոլոր շրջաններում բնակչության լուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների պատճառ են դարձել սոցիալական խնդիրները` ճգնաժամի հետեւանքով բոլոր ապրանքների, այդ թվում` պարենի թանկացումները, աղքատությունն ու գործազրկությունը:
2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարից ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում` նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին` 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում: Ադրբեջանի ղեկավարությունը շտապ սկսել է 4 մլրդ դոլար որոնումների գործընթաց` երկրում հնարավոր սոցիալական պայթյունից խուսափելու համար: