Yerevan, 12.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայուհիները լավ են հագնվում, բայց չգիտեն՝ ինչը որտեղ.Գևորգ Շադոյան (ֆոտո)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Դիզայներ Գևորգ Շադոյանը Wnews.am-ին հյուրընկալեց Shadoyan Fashion Studio -ում: Հայաստանի լավագույն դիզայներներից մեկի արվեստանոցը նույնքան յուրահատուկ էր, որքան Շադոյանական հագուստները: Դասական սև ու սպիտակը՝ համադրված հայկական գորգերի հետ: Հայաստանում, ԱՄՆ- ում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում, Մոսկվայում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում  հայկական նորաձևությունը ցուցադրող, 20-ից ավելի հավաքածուների հեղինակ Գևորգ Շադոյանն իր  հագուստներում էլ  զուգակցում է ժամանակակիցն  ու հին հայկական տարազի տարրերը: 

ԵՍ ծնվել էմ Հալեպում, հայրս հայտնի դերձակ էր՝ տղամարդկանց կոստյումներ էր կարում: Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի օգնել հորս: Հորիցս շատ բան եմ սովորել՝ հագուստ կարելու հիմքը, հատկապես՝ տղամարդու հագուստ,  բայց հետո հասկացա, որ ուրիշ բան եմ ուզում: Ուզում էի կանացի հագուստ կարել, քանի որ դրա մեջ ավելի շատ արվեստ կա:  Որքան ինձ հիշում եմ, զբաղվում եմ նկարչությամբ: Տասերորդ դասարանում դասընկերուհիներիս համար զգեստներ էի նկարում,  իրենք էին խնդրում, որ հարսի շոր նկարեմ կամ ուրիշ մի բան: Մինչ այդ որոշել էի խոհարար դառնալ, ընդունվել էի համալսարան՝ Hotel Menegment և խոհարարություն էի սովորում, հետո որոշեցի Բեյրութ մեկնել և այնտեղի  Ֆրանսիական նորաձևության դպրոցում սովորել:  

Հայրս դեմ էր, նախ Հալեպից Բեյրութ մեկնելն ու սովորելը շատ թանկ էր, բացի այդ ՝ուզում էր իր գործը շարունակեմ: Բայց ես որոշել էի ու գիտեի, թե ինչ եմ ուզում և մեկնեցի:  

Առաջին մոդելավորած զգեստս իսպանական ոճի մեջ էր: Իմ դիպլոմայնի աշխատանքն էր: Սիրում էի այդ ոճը և շատ էի սիրում գույներ: Քանի որ ի սկզբանե տղամարդու կոստյումներ կարել էի սովորել, այդ զգեստն էլ ձևեցի տղամարդու կոստյումի ձևով, ինչը  հետաքրքիր լուծում էր:

Շադոյանական կինը. Սիրում եմ, երբ կնոջ մարմինն ընդգծված է, չեմ կարող լայն, կոպիտ զգեստ կարել , որը կնոջ գեղեցկությունը չի ընդգծում։ Սիրում եմ, երբ կտորն ու մարմինը խոսում են իրար հետ, երբ կնոջ շարժումից հագուստն էլ շարժվում է , կարևոր է, որ կտորը շարժվի ու թափանցիկ հատված ունենա: 

Գեղեցկության ընկալումներ. Հայաստանում կնոջ գեղեցկությունն ընկալվում է  դեմքով, տեսնում են շատ սիրուն դեմքով աղջիկ ու ասում են սա վերջն է, իսկ արտերկրում, ամեն ինչ պետք է համապատասխան լինի՝ համաչափ դեմք, գեղեցիկ կառուցվածք, հագուստ, մազերի գույն: Երբ ես ժյուրի եմ լինում որևէ երկրում,  բնավ չեմ նայում, թե աղջկա դեմքը բեմից ինչպես է երևում, ես ընլկալում եմ  իր ամբողջական գեղեցկությունը՝ ներդաշնակությամբ:

Ոգեշնչվածություն. Ցանկացած բանից կարող եմ ոգեշնչվել: Օրինակ՝ աշակերտներս ինձ շատ են ոգեշնչում: Դասավանդում եմ Գեղարվեստի ակադեմիայում,  ուսանողներ ունեմ իմ անձնական արվեստանոցում և դասախոս եմ Ամերիկյան միջազգային դպրոցում:  Ինձ շատ է ոգեշնչում իրենց աշխարհը, որը նրանք փոխանցում են նկարչությամբ։  Ոգեշնչվում եմ գույներից, բնությունից, երաժշտությունից, ցանկացած պարզ բան կարող է ինձ ոգեշնչել ու դրանից մի բան ստեղծվել: 

Հայկական նախշերն ու աշխարհը. Ես առաջինն օգտագործեցի դրանք: 2004-ին իմ դիպլոմայինը հենց հայկական նախշերով էր, հայկական ձևվածքներով: Դա նորություն էր և շատ լավ ընդունվեց: Այդ հավաքածուն ցուցադրել եմ  7-8 երկրներում, իսկ առաջինը Ամերիկան էր: Այդ ժամանակվանից իմ հավաքածուներում միշտ եղել են հայկական նախշեր, բայց նախորդ տարի՝ Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված,  որոշեցի մեկ ամբողջ հավաքածու նվիրել Ցեղասպանությանը և ամբողջությամբ հայկական նախշերով անել: Միջազգային հարթակում սիրում են էթնիկ ոճը, շատ է հետաքրքրությունը հայկական նախշերի հանդեպ: Հաճախ են պատվիրում հայկական տարրերով հագուստներ: 

Ինչ են պատվիրում հայ աղջիկները. Վերջին տարիներին, այո, հաճախ են դիմում հայ դիզայներներին, վստահում են նրանց,  բայց,  դժբախտաբար,  երբեմն էլ գալիս են, ինչ-որ հայտնի դիզայների գործով, որը ենթադրենք ինտերնետում են գտել, ցույց են տալիս նկարն ու  ասում՝  այ սրանից ենք ուզում: Ես պատասխանում եմ՝ այ այստեղ կգնաս, ավելի հարմար գնով կանեն,  որովհետև ես ուրիշի գործը քոփի չեմ անում: Կան նաև մարդիկ, որ գալիս են ու ասում են, որ իմ ճաշակով մի լավ զգեստ են ուզում,  ցանկանում են չկրկնվող, ձեռքի աշխատանքով, որակյալ հագուստ: Ես էլ այդպիսի աշխատանքից հաճույք եմ ստանում: 

Շադոյանի զգեստները թանկ են.  Կարծիք կա, որ ինձ մոտ զգեստ պատվիրելը  թանկ է: Ես աշխատում եմ միջինից բարձր գներով: Գիտեք ինչու չեմ անի միջինից ցածր, որովհետեւ իմ ուզածը չի ստացվի։ Ինձ համար  շատ կարևոր է կտորի որակը, ընդհանրապես՝ որակը կարևոր է: Օրինակ 800.000- 1 միլիոն արժողության զգեստի կես միլիոնը կարող է ծախսվել միայն նյութի վրա: Մանրակրկիտ ձեռքի աշխատանք է լինում, ասեղնագործություն և այլն:    Թանկն էլ հարաբերական է, մեկի համար թանկ կլինի, մյուսի համար՝ էժան:

Դիզայներները շատացել են, իսկ որակը.  Ամեն մարդ 2-3 հագուստ կարելով չի կարող ասել, որ ինքը դիզայներ է կամ մի քանի սկետչ անելով, ասել՝ նոր հավաքածու ունեմ: Հայաստանում լավ դիզայներներին կարելի է մատների վրա հաշվել, միշտ նույն 5-6 հոգին են: Ես խոսում եմ  լուրջ գործ անողների մասին, այն դիզայներների մասին, ովքեր ասելու բան ունեն: Ես մի հրաշալի ուսանող ունեմ, ով շատ սիրուն է նկարում, շատ լավ է կարում, բայց սիրահարված է D&G-ին և անում է նրանց գործերը, ես նրան ասում եմ. «Քեզ դիզայներ չեմ կոչի, մինչև քո գործերը չանես»:  Շատ հեռու չգնանք, եթե դիտարկենք Թիֆլիսի դիզայներական դպրոցն ինչպես է զարգացել ու ինչքան դիզայներներ ունեն ու մեզ, համեմատելու չէ: Ես սա ուրախությայմբ չեմ ասում, իրոք կուզենայի, որ  լավ դիզայներներ շատ լինեն: 

Հայ դիզայներների հարաբերությունները. Եթե որեւէ դիզայներ ինձ հարգել եւ հրավիրել է իր ցուցադրությանը, իհարկե գնում եմ, իմ կարծիքն էլ ասում եմ, բայց ճիշտ կարծիքը, կոմպլիմենտներ չեմ անում: Անուններ չեմ տա, վերջերս հայտնի դիզայների ցուցադրության էի գնացել, վերջացավ, շնորհավորեցի դուրս եկա: Մի քանի օր անց հանդիպեցինք, ասացի՝ կներես, բայց այս, այս եւ  այս հագուստներիդ մեջ այսինչ կամ այնինչ թերությունները կային, ասաց՝ այո, գիտեմ, չէինք հասցրել, վերջին պահին տեսա: Ասացի՝ այո, չհասցրեցիք, ավելի լավ է այդ զգեստը հանեիր հավաքածուիցդ, որ իմ պես մարդիկ էլ  չնկատեին: Ես վատ տրամադրված չեմ, վերջիվերջո, ամեն մեկն իր միտքն ունի, իր հաճախորդներն ու իր գործը: Ես  հաջողություն մաղթելու, քննարկելու, կարծիք հայտնելու, քաջալերելու խնդիր չեմ տեսնում։ Նույն Արամի, Ֆաինայի, Վահանի հետ հաճախ ենք խոսում, քննարկում:

Ամբիցիաներ. Ինձ ասում են՝ Գևորգն այսքան տարի չարչարվում է իր անվան համար: Ու ճիշտ է, ես շատ  աշխատեցի, ու հիմա Հայաստանում ինձ  գիտեն, դա շատ լավ  է, բայց պետք է առաջ գնալ: Հայաստանում արդեն գիտես ցուցադրությանն ով որտեղ է նստելու՝ առաջին շարքում ով է, երկրորդում ով  է, որ TV-ին   կամ բլոգը ինչ է գրելու: Ինձ սիրում են , պետք է գովեն, բայց ես ուզում եմ արտասահամանում իմ ասելիքն ասել, իհարկե, դա նյութականի հետ է կապված: Փարիզի նորաձևության շաբաթը բոլոր դիզայներների երազանքն է, բայց շատ մեծ թվերի հետ է կապված: Իմ գլխավոր նպատակը ճիշտ մեսիջն է, ոչ թե ասենք մի նկար դնեմ հազար հատ լայք ստանամ ու ինձ ասեն՝ ապրես: 

Երևանյան street style. Հիմա բավական լավ է, տարբերությունը նկատելի է, չնայած մեր աղջիկները միշտ էլ սիրել են հագնվել, շպարվել, բայց հիմա ավելի ճաշակով են, ավելի շատ են գույներին ուշադրություն դարձնում, տղաներն էլ, կար ժամանակ, երբ բոլորը նույնն էին՝ նույն սանրվածքը, կոշիկները, սև գույնը, հիմա  տարբեր է, ամեն մեկը գտել է իր ոճը, կամ տեսել է՝ ինչպես են ուրիշ տեղերում հագնվում: Բայց այն մշակույթը, որ ամեն հագուստ իր տեղն ունի, դեռ չկա: Օրինակ՝ չես  կարող հանգիստ նստել դասի, երբ դասընկերուհիդ կարճ փեշ է հագել՝ բարձր կրունկներով, դասի ժամանակ անիմաստ է, ավելի հանգիստ, թեթեւ բան է պետք, թեթև շպար: Ես վեց ամիս ապրել եմ ԱՄՆ-ում եւ նման բան չեմ տեսել,  բացի մի քանի հայերից, Ավստրալիայում եմ ապրել եւ այնտեղ եւս նման բան չկար։ Աշխատանքի են գնում՝ կոստյումով, փողկապով, բայց գարեջուր խմելիս casual  են հագնվում: Հիմա, այո, ճաշակով են հագնվում, բայց դեռ ճիշտ հագուստը ճիշտ տեղում չեն կրում: Գնում ես միջոցառման, տեսնում ես անիմաստ զուգված, զարդարված, ուզեցել է լուսանկարիչն իրեն շատ նկարի, կամ չի իմացել ինչ հանգնի, որովհետև Հայասանում իմիջմեյքեր չկա, ով կասի՝  քո դեմքին սա կսազի, քո մարմնին՝ սա, այ այստեղ սա հագիր, այնտեղ՝ այն:

Գարնանային թրենդներ.Ես աշխատել եմ թե’ Elie Saab-ի, թե’   Zuhair Muard-իմոտ, ովքեր այժմ ներկայացրել են բոլորովին տարբեր գույներով ցուցադրություններ: Հիմա սովորական մարդն ինչպես հասկանա, թե որ գույնն է  նորաձև: Ես կարող եմ միայն ասել, որ եղանակին համապատասխան հագնվեն, եթե գարնան մասին է, ապա վառ գույներ, որ փողոցում էլ հաճելի է գույներ տեսնենք, և տեղին համապատասխան հագնվեն, ոչ թե հարսանիքի շորով սուրճ խմելու գնան: Դիզայները ինչ ստեղծում է, իր համար դա է թրենդ,  եթե, իհարկե, մեկ ուրիշից քոփի չի արել։           

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia