Spiegel. ԵՄ-ի միասնությունը Մերկելի պատրանքն էր
International newsԵվրամիության այժմյան խնդիրների պատճառն այն է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամբողջությամբ չէր մտածել իր միգրացիոն քաղաքականության արդյունքների մասին, ինչը հանգեցրեց նաեւ եվրոպական երկրների՝ մեկուսացման ձգտմանը: Այս մասին գրել է Spiegel պարբերականը:
«Եվրոպայի տարբեր հատվածներում կրկին սկսել են վերահսկել ներքին սահմանները, արգելապատնեշներ են կանգնեցվել: ԵՄ-ի միասնությունը Մերկելի պատրանքն էր»,- ասված է հոդվածում:
Մասնավորապես, հոդվածագիրը ներկայացնում է Գերմանիայում տիրող իրավիճակի օրինակը:
«Աթենքի կենտրոնում վրաններում գիշերում են հուսահատ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ: Սա է գերմանական կանցլերի պարտության պատկերը: Միգրացիոն ճգնաժամը լուծելու՝ նրա ընտրած ուղին ձախողվեց: Նա չկարողացավ գլուխ հանել դրանից»,- գրել է Spiegel-ը:
Մերկելի ընկերասիրությունից, որով նա ցանկանում էր ընդունել միգրանտներին, արդյունքում այնքան շատ բան չի մնա: Գերմանիայում փախստականների պայմանները վատթարանում են, իսկ վճարվող նպաստները՝ կրճատվում: Բացի այդ, Գերմանիայի կանցլերի քաղաքականության հակառակորդները բալկանյան ուղու երկայնքով փակում են սահմանները՝ կրճատելով փախստականների հոսքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հոդվածագիրն ամփոփում է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ Մերկելը սխալ ընթացք է ընտրել: