Spiegel. ԵՄ-ի միասնությունը Մերկելի պատրանքն էր
ՄիջազգայինԵվրամիության այժմյան խնդիրների պատճառն այն է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամբողջությամբ չէր մտածել իր միգրացիոն քաղաքականության արդյունքների մասին, ինչը հանգեցրեց նաեւ եվրոպական երկրների՝ մեկուսացման ձգտմանը: Այս մասին գրել է Spiegel պարբերականը:
«Եվրոպայի տարբեր հատվածներում կրկին սկսել են վերահսկել ներքին սահմանները, արգելապատնեշներ են կանգնեցվել: ԵՄ-ի միասնությունը Մերկելի պատրանքն էր»,- ասված է հոդվածում:
Մասնավորապես, հոդվածագիրը ներկայացնում է Գերմանիայում տիրող իրավիճակի օրինակը:
«Աթենքի կենտրոնում վրաններում գիշերում են հուսահատ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ: Սա է գերմանական կանցլերի պարտության պատկերը: Միգրացիոն ճգնաժամը լուծելու՝ նրա ընտրած ուղին ձախողվեց: Նա չկարողացավ գլուխ հանել դրանից»,- գրել է Spiegel-ը:
Մերկելի ընկերասիրությունից, որով նա ցանկանում էր ընդունել միգրանտներին, արդյունքում այնքան շատ բան չի մնա: Գերմանիայում փախստականների պայմանները վատթարանում են, իսկ վճարվող նպաստները՝ կրճատվում: Բացի այդ, Գերմանիայի կանցլերի քաղաքականության հակառակորդները բալկանյան ուղու երկայնքով փակում են սահմանները՝ կրճատելով փախստականների հոսքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հոդվածագիրն ամփոփում է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ Մերկելը սխալ ընթացք է ընտրել: