Yerevan, 11.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տղամարդկանց ամենից շատ նյարդայնացնող 7 կանացի սովորություն

Lifestyle

Մենք՝ լինելով այսքան տարբեր, միևնույն է, միասին ենք ու առանց միմյանց ապրել չենք կարող։ Մենք արդեն յուրացրել ենք, որ դուք տանել չեք կարողանում մեր անհետացող գուլպաները, համակարգչային խաղերով տարվածությունը ու ձեր մայրիկի ծննդյան օրը հիշել չկարողանալը, բայց ժամանակն է, որ դուք էլ հասկանաք, որ մեզ համար էլ հեշտ չէ ձեր սովորություններին դիմանալը, իսկ դրանցից ոմանք կարող են պատճառ դառնալ միանգամայն դրամատիկ ավարտի հարաբերություններում։

Մեր հարաբերությունների քննարկումն այլոց հետ

Որքան էլ ձեզ հրապուրիչ թվա ընկերուհուն մեր հետ ունեցած վեճից պատմելը, կամ էլ բուռն ցանկություն ունենաք սկանդալ սարքելու՝ ձեր մոր ներկայությամբ, մտածեք, թե ինչ կստանաք դուք արդյունքում, բացի անհարմարության զգացումից և, որպես կանոն, անպետք խորհուրդներից, որոնց հոսքը չի դադարի անգամ հաշտվելուց հետո։ Ի վերջո, հարաբերությունները համատեղ աշխատանք են, ու մենք դատապարտված ենք կոնֆլիկտներ, գժտվածություններ, փոխզիջման անդադար որոնումներ ու վիրավորանքներ ունենալուն, և որքան ավելի քիչ օտար մարդ լինի դրանցում ներգրավված, այնքան ավելի պինդ կլինեն այդ հարաբերությունները։

Թեթևամիտ վերաբերմունք փողերին

Ճիշտ հասկացեք մեզ, մենք, որպես կանոն, սիրում ենք երես տալ, նվերներ նվիրել, ռեստորաններ տանել ու առհասարակ ձեզ վրա գումարներ ծախսել։ Սակայն դրանով հանդերձ, մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են ծախսվում ընտանեկան բյուջեի միջոցները, ու մեզ կարող է հունից հանել, եթե մեկ էլ անսպասելիորեն պարզենք, որ բյուջեի մնացորդը դուք ծախսել եք, որպեսզի գնեք «բայց իրոք հրա՜շք սումոչկա», որովհետև դրա վրա զեղչ էր գործում, որովհետև դա արդեն ոչ թե համով կանացի թուլություն է, այլ պարզ մարդկային հիմարություն։

Չխնամված արտաքին տեսք

Ինչպես ասվում է հայտնի աֆորիզմում, կինը, հարաբերություններ սկսելով տղամարդու հետ, ակնկալում է, որ նա կփոխվի, բայց տղամարդը չի փոխվում, իսկ տղամարդն՝ ընդհակառակը, հույս ունի, որ կինը չի փոխվի, բայց նա փոխվում է։ Ու խոսքն այստեղ ոչ թե ինչ-որ կնճիռների ու ճերմակած մազերի մասին է, այլ նրա, որ մենք ուզում ենք միշտ տեսնել, որ դուք փորձում եք գեղեցիկ, խնամված ու կանացի լինել մեզ համար։ Ու հենց Մեզ համար, այլ ոչ թե բոլոր արուների, այսինքն՝ պետք չէ ընկնել այլ ծայրահեղության մեջ ու չարաշահել շրջազգեստը՝ չափազանց խորը բացվածքներով ու բացահայտ ագրեսիվ ու վուլգար շպարը։

Ընկերություն նախկինների հետ

Անգամ եթե մենք զուտ տեսականորեն հավատանք, որ տղամարդու ու կնոջ միջև ընկերությունը հնարավոր է, ապա խնդրում ենք, մի տարածեք այս տեսությունը ձեր նախկին ընկերների վրա։ Ոչ մի տիպի «Մենք լավ ընկերներ մնացինք»-ներ այստեղ չեն աշխատում, որովհետև դա կամ սուտ է, կամ էլ ինքնախաբեություն։ Ի վերջո, ձեզ էլ հաճելի չի լինի ակնդրել մեզ՝ մեր նախկին ընկերուհիների հետ շփվելիս, այդպես չէ՞։ Անցյալում ունեցած հարաբերությունների տեղը հենց անցյալն է։

Պատճառներով ու անպատճառ նեղացկոտություն

Վերջիվերջո, դուք մի օր կյուրացնե՞ք, որ մենք տելեպատիկ հնարավորությունների չենք տիրապետում, մենք ուղղամիտ ենք և, որպես կանոն, վատ ենք հասկանում ակնարկները։ Ու ձեր էմոցիոնալ արձագանքները՝ մեզ միանգամայն անմեղ թվացող բաների վրա, մենք երբեք չենք կարող ադեկվատ ընկալել, եթե դուք չսովորեք դրանց մասին խոսել։ Ցուցադրաբար մեզ հետ չխոսալը, առանց պատճառի լացելը ու «Լավ, ոչ մի բան էլ չի եղել»-ները լավագույն դեպքում տվայտանք են առաջացնում մեզ մոտ, իսկ վատագույն դեպքում՝ խուճապ։ Իսկ եթե նման էմոցիոնալ վիճակները քրոնիկական փուլի են անցնում, ապա մենք սկսում ենք ընկալել դրանք՝ որպես մեզ մանիպուլացնելու միջոց և լավագույն դեպքում սկսում ենք արհամարհել դրանք, իսկ վատագուն դեպքում՝ ավելի ադեկվատ ընկերուհի ենք փնտրում։

Քրոնիկական ուշացումներ ու կատոստրոֆիկ երկար հավաքվել

Ժամադրությունից 5 րոպե ուշացումը հաճելի ու կանացի է մեր աչքերում։ Սակայն լրիվ այլ բան է, երբ մենք ինչ-որ տեղ ենք հրավիրված, որտեղ մեզ կոնկրետ ժամի են սպասում, իսկ դուք դեռ չեք բարեհաճել ժամանել հանդիպման վայր։ Հասկացե՛ք, տղամարդկանց համար ճշտապահությունը պատասխանատվության ու հարգանքի հոմանիշն է։ Ու շատ քիչ բան կարող է մեզ հուներից հանել այնպես, ինչպես անվերջ սպասելը, մինչ դուք վերջապես կընտրեք շրթներկը, որը կհամապատասխանի հենց այդ կոշիկներին և կխոսի հենց այս ջինսի հետ։ Ոչ, ոչ, մենք հիանալի հասկանում ենք, որ դա, հիրավի, տիեզերական մասշտաբի խնդիր է ձեզ համար, բայց խնդրում ենք, պետք չէ դրա լուծմանը հատկացնել օրվա կեսը։

Տոտալ վերահսկողություն

Եվ վերջապես, թերևս ամենակարևոր կետը։ Սրանում կարելի է ներառել խանդագին հարցաքննությունները, մեր յուրաքանչյուր ֆեյսբուքյան ընկերոջ մասին հարցուփորձ անելը, մեր SMS—ների ու նամակների ստուգումները։ Սրանք իրար գումարելով՝ կստանաք այն անհրաժեշտ նախապայմանները, որոնք կարող են փչացնել անգամ ամենալավ հարաբերությունները։ Կանայք, ովքեր ինքնահավանորեն պնդում են, որ իրենց բոյֆրենդների վզկապը կարճ են պահում, վաղ թե ուշ հայտնաբերում են, որ իրենց կամ հմտորեն հիմարեցրել են, կամ էլ այդ բռի վարժեցումը սպանել է վստահությունն ու ջերմությունը հարաբերություններում։

Հիշե՛ք, անգամ անսահման նվիրվածությունը ձեզ չի չեղարկում ազատության պահանջմունքը, անձնական տարածություն ունենալը ցանկությունը, տղերքով գարեջուր խմելուց հաճույք ստանալը, ֆուտբոլ նայելը, միայնակ մնալը, վերջիվերջո։ Որքան ավելի հանգիստ դուք համաձայնվեք մեզ այդ ազատություններից չզրկել, այնքան ավելի կապված կլինենք մենք ձեզ։

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan