Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունն ու օլիգարխների՝ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու փորձերը

Այսօր առավոտից Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել: Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է: Որն է տոնավաճառների առեւտրականների բողոքի մտահոգությունն ու տրամաբանությունը: Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի: Սա նոր կառավարության կողմից հարկային օրենսդրության կարեւոր փոփոխություններից մեկն է, որը նպատակ ունի թեթացնել փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը: Կառավարության գնահատկանով, շրջանառության հարկի այս թեթեւացումը պետական բյուջեն կզրկի 8 մլրդ դրամ եկամուտներից: Որն է այս փոփոխությունների տրամաբանությունը: Հարկային բեռը թեթեւացնելով՝ կառավարությունը նպատակ է հետապնդում բացահայտել այն ստվերը, որ խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է պահպանել: Դրա հետեւանքով, բացի ստվերային մեծածավալ շրջանառությունից, նույն տոնավաճառները կեղծված կամ մաքսանենգորեն ներկրված բազմաթիվ ապրանքների վաճառքի վայր է դառնում: Այս երեւույթների դեմ պայքարելու հնարավորություն ունենալու համար, հարկային բեռի թեթեւացմանը զուգահեռ, կառավարությունը փոքր ու միջին ձեռնարկությունների համար փաստաթղթաշրջանառությունը դարձրել է պարտադիր: Այսինքն, առեւտրային գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն: Փաստաթղթի բացակայության դեպքում սահմանված են պատժամիջոցներ: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում: Ինչպես արդեն նշվեց, տոնավաճառային առեւտրի ստվերի թելերը տանում են դեպի խոշոր ներկրողներ: Առանց այստեղ փաստաթղթաշրջանառություն բացահայտելու, ստվերի դեմ պայքարը կդառնար պայքար հողմաղացների դեմ, այսինքն` անօգուտ եւ անիմաստ: Տարիներ շարունակ հասարակությունը դժգոհում է, որ հարկային բեռը ընկած է մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին: Ավելին, մշտապես օրվա հրամայական է համարվում պայքարը ստվերի դեմ: Այսօր, համենայն դեպս, առաջին քայլերն արվում են: Ինչի՞ց են դժգոհում առևտրականները, վախենում են, որ առավել շատ հա՞րկ կմուծեն: Այդ խնդիրը լուծված է, ընդհակառակը՝ առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի՝ բյուջեին հասցնելով շուրջ 8 մլրդ դրամի վնաս: Մի փոքր հետևենք թվերի տրամաբանությունը և կհասկանանք, որ օգտագործելով առևտրականների անտեղյակությունն ու ցանկացած արմատական փոփոխությունից և հարկային դաշտը բարելավելուց սարսափելու նրանց բնավորությունը՝ անբարեխիղճ խոշոր հարկ վճարողները ձգտում են նրանց ձեռքով կրակից շագանակ հանել: Բանն այն է, որ առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից 1 տոկոսի հասցնելով՝ կառավարությունը մանր ու միջին տնտեսվարողներին ապահովագրում է հնարավոր կորուստներից և ռիսկերից: Խոշոր հարկատուների մոտ խուճապ է, որովհետև մի կողմից կաշկանդված են վարչապետին տված խոստմամբ՝ գործել հարկային դաշտում, մյուս կողմից այլևս խուսանավելու տեղ չունեն, որովհետև առանց փաստաթղթաշրջանառության իրենց ապրանքները իրացնելու հիմնական և ամենախոշոր դաշտը շարունակում են մնալ տոնավաճառները: Եվ ահա, նրանք առևտրականների մեջ կեղծ խուճապ տարածելով՝ փորձում են ճնշում գործադրել կառավարության վրա և խուսափել հարկային դաշտ մտնելուց: Հիմա ուզում եմ հասկանալ տրամաբանությունը. մշտապես դժգոհում ենք ստվերից և մանր ու միջին բիզնեսի ծանր հարկային բեռից, սակայն ստվերի դեմ պայքարի ռեալ քայլերի և վերջիններիս բեռի թեթևացմանը զուգընթաց ակցիաներ ենք անում՝ պահանջելով ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Նշանակում է, որ կամ մանր առևտրականներին լավ էլ ձեռնատու է ստվերի առկայությունը և նրանց բողոքներն ու նվնվոցները կեղծ են, կամ էլ խոշորները մշտապես կարողանում են օգտագործել մարդկանց կիսասոված վիճակը և նրանց օգտագործել ամեն պահի, իրենց յուրաքանչյուր շահի սպասարկման համար... Անդրանիկ Բարսեղյան
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead