Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոս Ջանիբեկյան. «Ժամանակին ամուսնանալն ու երեխա ունենալն ինձնից շատ հեռու էր, հիմա՝ ոչ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Սոս Ջանիբեկյանին ճանաչում եմ մի քանի տարի. այս ընթացքում նրանից մի շարք հարցազրույցներ եմ վերցրել՝ անկեղծ, գործնական, անձնական. նա միշտ խոսել է ներկայի, պահը վայելելու մասին, այս զրույցի ժամանակ առաջին անգամ նկատեցի, որ Սոսը խոսում է ապագայի մասին։ Իր բնորոշմամբ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը լրջացել է։

BlogNews-ը Սոսի հետ անկեղծ զրույց ու հետաքրքիր ֆոտոշարք է ունեցել Սևանի ափին։ Մեր խոսակցության առանցքային մասը նրա հայրը՝ Կարեն Ջանիբեկյանն էր, իրենց հարաբերությունները։ Հոր մասին Սոսն անընդհատ ներկա ժամանակով էր խոսում։ Դերասանի խոսքով՝ հիմա ավելի շատ է հոր հետ, քան նրա կենդանության օրոք։

-Երբ ասացի, որ ուզում ենք քեզ հետ ֆոտոշարքը Սևանում անել, առաջին արձագանքդ էր՝ «թույն ա» ։) Բնությանը մո՞տ մարդ ես։

-Հա ու շատ հաճախ մաքրվում եմ բնությամբ. առօրյաումս պարտադիր պետք է բնության հետ ինչ-որ առնչություն ունենամ։ Ինձ համար ցավալի է, որ մարդկությունը գնում է դեպի բնության ոչնչացում, հեռվանում է բնությունից. որտեղ մարդը հայտնվում է, ցավոք, վերացնում է շրջակա բնությունը։

Ինձ համար կարևոր մի փաստ կա. բնությանը մոտ ինձ տարել է հայրս՝ Կարեն  Ջանիբեկյանը, իսկ նա ավելի շատ բնության տարերքների մարդ էր, քան ցիվիլիզացիայի։  Նա բնության նման ներդաշնակ կարող էր լինել, բնության նման բռնկուն ու անկանխատեսելի։  Նա ուներ բնազդային իմաստություն՝ «мудрое сердце»։ Կյանքի վերջին 5 տարին հայրս ապրեց Գառնիում, բերքատու ծառեր տնկեց. միշտ իր ձեռքով  մշակեց հողամասը։ Նա ամբողջ օրը կարող էր զբաղվել հողի, ջրի, ծառերի, բնության հետ, խոսել նրանց հետ, կապվել ընկերանալ։ Իմ մանկությունն անցել է  այժմյան Հյուսիսային պողոտայում, մեր շենքը չի քնդվել, բայց այն ժամանակ դիմացի բարձրահարկները չկային, և Արարատը մեզ երևում էր ամենապարզ վիճակում, հայրս ամեն առավոտ արթնանում էր, նայում Մասիսին ու կատարյալ ճշմարտությամբ որոշում օրվա եղանակն ու էներգետիկան։

-Սևանում հաճախ էիր հիշում պապայիդ, ինչ-որ պահի տպավորություն էր, որ մտքով իր հետ ես։ Նույնիսկ մի արտահայտություն արեցիր՝ հիմա ավելի շատ եմ պապայի հետ, քան այն ժամանակ։

- Նա ինձ համար կատարյալ հայր է եղել։ Ես լողալ սովորել եմ Սևանում՝ հորս օգնությամբ։ Սար բարձրանալ, ձի, հեծանիվ քշել, շախմատ, բլոտ խաղալ, ծառը ճիշտ տնկել, բերքը հավաքել, հող մշակել, մեքենա վարել, մի խոսքով՝ ինձ ամեն ինչ հայրս է սովորեցրել։ Նա ինձ տվել է ամենաթանկ դասերը՝ կյանքի և բնության դասերը։ Դրա համար ամեն անգամ բնությանն առնչվելիս ինքը ներկա է, կարծես իր աչքերով, իր հետ վայելեմ էդ ամենը։

Նա խելագարվում էր Սևանի համար: Երբ տան ծորակը մեկը բաց էր թողնում, շատ լուրջ կռիվ էր անում ու վիրավորվում, որովհետև Սևանի ջուրն ես կորցնում, ինքը կարող է չխոսեր մարդու հետ, ով բնության, Սևանի հանդեպ վատ վերաբերմունք ուներ,  աղտոտում էր այն։ Ես էլ եմ այդպիսին, բնության հանդեպ վերաբերմունքը ինձ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց հորս մոտ դա ծայրահեղ էր։

Ես եկա այն ճշմարտության, որ երևույթի բացակայությունը կարող է ավելի մեծ ներկայություն լինել, քան երբ ինքը ներկա է։ Հիմա ես ամեն պահ հորս հետ եմ, առավել ևս՝ երբ բնության ու երաժշտության  մեջ եմ, որովհետև մանկուց հորս երաժշտության՝ ջազերի, դասականի մեջ եմ մեծացել։ Նա կարող էր Բեթհովեն, Բախ լսել ու լացել, այդպես նա մաքրվում էր։ Նույնն էլ բնության դեպքում. ինքը ցիվիլիզացիայի մարդ չէր ու չէր սիրում այդ ռոբոտացված, արագ, շահախնդիր, սուտ վիճակները։

-Փաստորեն, քո ներքուստ մաքրվելու պրոցեսը նույն  կերպ է լինում. դու էլ ասացիր՝ եթե մի 5 րոպե նստեմ ափին, կարող է լացեմ, բայց ոչ որովհետև տխուր էիր։

-Բնության գրկում միջավայը տրամադրում է։ Ինձ համար լացելը տխրություն չի։ Հոգեպես մաքրվելու պրոցեսը շատ կարևոր է, դու անընդհատ չես կարող ապրել այս կենցաղում, ռոբոտացման  մեջ ու չունենաս ներքին հանգստություն։

-Նմանվե՞լ ես, թե՞ ուզում ես նմանվել պապայիդ։

-Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ նմանվեմ իրեն, որովհետև մեր իրականության մեջ շատ բարդ է լինել այդքան խիզախ, անկեղծ, արդար։ Սակայն հիմա ինքը կարծես հետևի իմ ապրելակերպին ու  վարքին, փորձում եմ հանկարծ չանել էնպիսի բան, որին ինքը դեմ էր, որովհետև հիմա մենք իրար հետ ենք ապրում, ինքն իմ մեջ է, իմ կողքին, ավելի, քան այն ժամանակ։

-Հաճա՞խ էիք վիճում։

-Հա, շատ։ Ինքը միշտ քֆրտել ա ինձ... դե ես ջահել էի, իմ կյանքն էի վայելում։ Երբեք չեմ գիտակցել (իմացել եմ, բայց չեմ գիտակցել), որ կարող է գա մի օր, որ ինքը չլինի։ Ես ծնվել եմ, ինքը կար ու ինձ թվում էր՝ միշտ լինելու է։

Նյութը գողացել ենք Blognews.am-ից

-Հաճախ ներկայով ես խոսում իր մասին, հիմա էլ չե՞ս գիտակցում, որ նա այլևս չկա։

-Ճիշտն ասած՝ չէ։ Որպես փաստ ընդունում եմ, բայց  չեմ հավատում ու գիտակցում։

-Առհասարակ, չե՞ս հաշտվում կորուստների հետ։

-Ինձ համար կորուստ չկա, մահն էլ կորուստ չի, որովհետև ոչինչ իմը չէ։ Նույնիսկ ես իմը չեմ. իմ ճակատագրինն եմ, կյանքինն եմ, Աստծունն եմ ու վերջում էլի գնալու եմ... Ես ինձ տանում եմ այդ ճշմարտությանը։ Դարեր շարունակ աշխարհը եղել է իր կանոններով՝ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Երբ ինչ-որ բան կորցնում ես ու տխրում ես, ընդամենը քո էգոյի խնդիրն է։ Անիմաստ է ինչ-որ բանից կառչել, ասել՝ իմն է, մեկ է՝ ամեն ինչի մի օր հրաժեշտ ես տալիս։ Երբ մարդիկ գիտակցեն, որ ոչինչ իրենց սեփականությունը չի, բաժանումներն էլ քիչ  կլինեն, մարդիկ էլ երջանիկ կլինեն։

-Հե՞շտ ես հրաժեշտ տալիս։

-Չէ, շատ դժվար, բայց գիտակցված, որ պիտի ազատ թողնես այն, ինչ քեզնից հեռանում է, որ  գա այն, ինչն իսկապես քոնն է։

-Սոս, տեսակով կենցաղից վեր մարդ ես, բայց հաճախ առօրյայում ինքդ քեզ կենցաղով ես շրջապատում։

-Ես կենցաղով ապրում եմ... Պետք է քո մատերիալ և հոգևոր աշխարհները բալանսի մեջ պահես, որ չընկնես դեպերսիայի մեջ։ Պատանեկության շրջանում ես ապրում էի հոգևոր, զգացմունքի արժեքներով, ինձ համար նյութական ամեն բան սուտ էր, ու դա բերում էր իրականության հետ բախման։ Հետո հասկացա, որ հոգու և մարմնի բալանսը պետք է ճիշտ պահել։ Քո ներդաշնակությունն ու երջանկությունը գալիս է, երբ կարողանում ես այդ ամենը ճիշտ բալանսի մեջ պահել։

-Հիմա ներդաշնա՞կ ես։

-Չգիտեմ... մեկ հա, մեկ չէ։ Էս փուլում ավելի ներդաշնակ եմ, որովհետև ավելի  աչալուրջ մտնում կյանք , քանի որ 30 տարեկանի շեմին արդեն ամեն բան ներելի չէ։ Հիմա տղամարդու քայլեր եմ անում՝ տուն եմ սարքում, ծառ եմ տնկում, մեքենա եմ գնում, ինձնով եմ զբաղվում... լրջացել եմ, կյանքի, երազանքներիս հանդեպ վերաբերմունքս ավելի լուրջ է դարձել։ Այն ժամանակ ինձ ներում էի ժամանակի կորուստը, անձս վատնելը, հիմա փորձում եմ ավելի կառուցողական ու ներդրողական ապրել, այսինքն՝ անձս ոչ թե ծախսել, այլ ներդնել իմ կյանքի մեջ։

-Մնում է ամուսնանալն ու երեխան ։)

-Դա մինչ օրս էլ ինձ համար պարտադիր կամ նպատակ չէ։ Դա կգա, երբ կգա, բայց ժամանակին ինձ համար շատ հեռու իրականություն էր ամուսնանալը, երեխա ունենալը։  Հիմա ավելի մոտ է։ Երբ ասում են՝ մեծանում ես, «նստում» ես, ճիշտ է։ Այն ժամանակ ես սուր զգացողությունների սով ունեի, հիմա հագեցել եմ։ Հիմա ավելի հաճելի ու կոնֆորտ են հանգիստ զգացողությունները։ Այն ժամանակ միայն պահն էի վայելում, հիմա այն ներդնում եմ հաջորդ պահի համար. ուզում եմ ավելի կառուցողական ու հեռանկարային ապրել։

-Ինչի՞ պակաս ունես հիմա։

-Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։ Ռոմանտիզմն ամենօրյա ապրելակերպ է, տեսակ, ոչ թե արարք։ Իմ բոլոր ընկերները ռոմանտիկ են և ես փորձում եմ շրջապատվել ռոմանտիկ, խորը մարդկանցով։ Մենք կարող ենք միասին արևածագ  դիմավորել, Կասկադի վերևում մի շիշ գինի խմնեք, բնութայն գրկում երաժշտություն  լսենք, բայց ռոմանտիկ մարդիկ պակասել են։ Աշխարհի մեծ գրականությունները, ֆիլմերը, կտավները, ստեղծագործությունները, ի վերջո, ամենամեծ երևույթը՝ երեխան՝ ծնունդը, ռոմանտիզմի արդյունք են։ Ես կուզեի մեզ քաջ հայտնի մեծահարուստներին ոչ թե խաղասրահներում կամ դղյակներում տեսնեի, այլ մի նավակի մեջ ընտրյալի հետ գինի խմելուց։

Մի ժամանակ մտածում էի՝ ինչպիսին պիտի լինի կինը, որ ընտրեմ իրեն։ Ես ամեն տարիքում տարբեր չափանիշների, որակումների միջով անցա, ինձ համար շատ «բանալնի» և սենտիմենտալ էր բարությունը, բայց ես հասա նրան, որ մարդը իսկապես պետք է լինի բարի։ Ես սիրում եմ միայն բարի մարդկանց, ուզում եմ կյանքս կապել միայն բարի մարդու հետ ու ուզում եմ շրջապատված լինել միայն բարի մարդկանցով։ Ամենակարևորը, որ բարությունը, ոչ թե ճարահատյալ, այլ ցանկալի ընտրություն լինի։ Ինձ համար սա երկար հարց է՝ ինչու պետք է մարդը բարի լինի, կարող է չար լինել.  ցանկացած երեխա անգիտակցաբար՝ ինտուիտիվ սիրում է բարի հերոսների, մարդու մեջ ի սկզբանե բարին է դրված։ Մարդը չարի և բարու պայքարն է, միջոց, որ աշխարհը պայքարի բարի և չարի համար։ Ես կուզեմ, որ իմ երեխան էլ գիտակցված բարություն անի։

-Փաստորեն, քեզ հիմա քո ռոմանտիկ, բարի սերն է պակասում։)

-Հա:) Ես մենակ էլ եմ  լիարժեք, միշտ նշել եմ, որ ես կես չեմ ու կիսատ մարդու չեմ ուզում, առավել ևս՝ ինձ կես չեմ ուզում, բայց  ինձ շարունակության կարիք, իհարկե, ունեմ։

-Կյանքին ավելի լուրջ ես նայում, արդեն երեխա ունենալու մասին ես մտածում, որովհետև մեծացե՞լ ես, թե՞ գալիս է մի պահ, երբ բնազդաբար, հոգեպես զգում ես հայր դառնալու կարիք։

-Հայր դառնալը բնազդային ցանկություն է։ Մենք ունենք 2 հիմնական բնազդ՝ ինքնապահպանությունը և քո շարունակությունը։ Իհարկե, ես ուզում եմ, որ իմ գենը, ցեղը, հորս արյունը շարունակվի, բայց հասկանում եմ, որ դա կլինի իր ժամանակին։ Ես երբեք իրադարձություններն արհեստականորեն չեմ արագացնում, որովհետև երբ իրադարձությունները զարգացնում ես հանուն պայծառ ապագայի, գալիս ու հանդիպում ես քո իրական անցյալին։

Հիմա երազանքներս են փոխվել, ավելի կառուցողական երազանքներ ունեմ, ինչ-որ չափով մատերիալիստ եմ դարձել։ Շատ եմ ձգտում դեպի գեղեցիկ կյանք։ Եթե այն ժամանակ կարող էի 3  քմ մեջ, ճռճռան մահճակալի վրա, վատ սնունդ ուտելով իմ սիրած աղջկա հետ ֆիլմ դիտեի, անընդհատ ապրեի այդ ծխած ծխի մեջ՝ խենթ արվեստագետի ոգով, ու դա ինձ հաճույք պատճառեր, հիմա ավելի հասունացել եմ ու հարմարավետությունը, կենցաղային կյանքը, մատերիալ ձեռքբերումները, երազանքներիս իրականացմանն արժանանալն ավելի կարևոր են դարձել։ Համենայն դեպս, այս շրջանում այդպես է, չգիտեմ՝ հետո ինչ  կլինի։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։

-Ընկերներս։ Ինձ համար կյանքում ամենամեծ նշանաբաններից մեկն այն է, որ երբեք շրջապտույտի մեջ չլինեմ, աշխարհայացքս ավելի լայն բացվի, աշխարհներս ու ապրելակերպս անընդհատ կատարելագործվեն։ Մեր իրականութան մեջ՝ թե՛ արվեստագետների, թե՛ շոու բիզնեսի շրջանում կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ շրջապտույտի մեջ են. ինչպես ապրում էին 14 տարեկանում, էդպես ապրում են 25-ում ու կապրեն 40-50-ում։ Ես ուզում եմ ամեն շրջանում արտաքին աշխարհից տրվելիքները վայելեմ ճիշտ ժամանակին։ Գերադասում եմ  70-ին մոտ սարերի վրա մենակյաց կյանք վարեմ, քան դեռ հեռուստասերիալի առաջարկի սպասեմ։

-Շատ ավելի հասունացած ես թվում։ Հորդ կորո՞ւստն ունեցավ իր ազդեցությունը, թե ուղղակի տարիքի հետ փոխվում ես։

-Հնարավոր է, էն ժամանակ ունեի հայր, մի տղամարդ, ով իմ հերոսն էր, անմնացորդ կանգնած էր մեջքիս, հիմա մենակ ես եմ, ունեմ մայր, որի համար պետք է լինեմ այն տղամարդը`որդին, որ իրեն պաշտպանեմ, օգնեմ և բարեկեցիկ կյանք նվիրեմ, որքանով որ կարող եմ, որովհետև ինքն անմնացորդ նվիրվել է ինձ։

-Մամայիդ հետ հարաբերություններն այժմ ա՞յլ կերպ ես կառուցում։

-Իհարկե, մորս հետ հարաբերություններն ամեն վայրկյան եմ վայելում, փորձում եմ ոչ մի հարցում չնեղացնեմ նրան։ Հարաբերություններն ավելի թանկ են դարձել։

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine