Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Սոս Ջանիբեկյան. «Ժամանակին ամուսնանալն ու երեխա ունենալն ինձնից շատ հեռու էր, հիմա՝ ոչ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Սոս Ջանիբեկյանին ճանաչում եմ մի քանի տարի. այս ընթացքում նրանից մի շարք հարցազրույցներ եմ վերցրել՝ անկեղծ, գործնական, անձնական. նա միշտ խոսել է ներկայի, պահը վայելելու մասին, այս զրույցի ժամանակ առաջին անգամ նկատեցի, որ Սոսը խոսում է ապագայի մասին։ Իր բնորոշմամբ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը լրջացել է։

BlogNews-ը Սոսի հետ անկեղծ զրույց ու հետաքրքիր ֆոտոշարք է ունեցել Սևանի ափին։ Մեր խոսակցության առանցքային մասը նրա հայրը՝ Կարեն Ջանիբեկյանն էր, իրենց հարաբերությունները։ Հոր մասին Սոսն անընդհատ ներկա ժամանակով էր խոսում։ Դերասանի խոսքով՝ հիմա ավելի շատ է հոր հետ, քան նրա կենդանության օրոք։

-Երբ ասացի, որ ուզում ենք քեզ հետ ֆոտոշարքը Սևանում անել, առաջին արձագանքդ էր՝ «թույն ա» ։) Բնությանը մո՞տ մարդ ես։

-Հա ու շատ հաճախ մաքրվում եմ բնությամբ. առօրյաումս պարտադիր պետք է բնության հետ ինչ-որ առնչություն ունենամ։ Ինձ համար ցավալի է, որ մարդկությունը գնում է դեպի բնության ոչնչացում, հեռվանում է բնությունից. որտեղ մարդը հայտնվում է, ցավոք, վերացնում է շրջակա բնությունը։

Ինձ համար կարևոր մի փաստ կա. բնությանը մոտ ինձ տարել է հայրս՝ Կարեն  Ջանիբեկյանը, իսկ նա ավելի շատ բնության տարերքների մարդ էր, քան ցիվիլիզացիայի։  Նա բնության նման ներդաշնակ կարող էր լինել, բնության նման բռնկուն ու անկանխատեսելի։  Նա ուներ բնազդային իմաստություն՝ «мудрое сердце»։ Կյանքի վերջին 5 տարին հայրս ապրեց Գառնիում, բերքատու ծառեր տնկեց. միշտ իր ձեռքով  մշակեց հողամասը։ Նա ամբողջ օրը կարող էր զբաղվել հողի, ջրի, ծառերի, բնության հետ, խոսել նրանց հետ, կապվել ընկերանալ։ Իմ մանկությունն անցել է  այժմյան Հյուսիսային պողոտայում, մեր շենքը չի քնդվել, բայց այն ժամանակ դիմացի բարձրահարկները չկային, և Արարատը մեզ երևում էր ամենապարզ վիճակում, հայրս ամեն առավոտ արթնանում էր, նայում Մասիսին ու կատարյալ ճշմարտությամբ որոշում օրվա եղանակն ու էներգետիկան։

-Սևանում հաճախ էիր հիշում պապայիդ, ինչ-որ պահի տպավորություն էր, որ մտքով իր հետ ես։ Նույնիսկ մի արտահայտություն արեցիր՝ հիմա ավելի շատ եմ պապայի հետ, քան այն ժամանակ։

- Նա ինձ համար կատարյալ հայր է եղել։ Ես լողալ սովորել եմ Սևանում՝ հորս օգնությամբ։ Սար բարձրանալ, ձի, հեծանիվ քշել, շախմատ, բլոտ խաղալ, ծառը ճիշտ տնկել, բերքը հավաքել, հող մշակել, մեքենա վարել, մի խոսքով՝ ինձ ամեն ինչ հայրս է սովորեցրել։ Նա ինձ տվել է ամենաթանկ դասերը՝ կյանքի և բնության դասերը։ Դրա համար ամեն անգամ բնությանն առնչվելիս ինքը ներկա է, կարծես իր աչքերով, իր հետ վայելեմ էդ ամենը։

Նա խելագարվում էր Սևանի համար: Երբ տան ծորակը մեկը բաց էր թողնում, շատ լուրջ կռիվ էր անում ու վիրավորվում, որովհետև Սևանի ջուրն ես կորցնում, ինքը կարող է չխոսեր մարդու հետ, ով բնության, Սևանի հանդեպ վատ վերաբերմունք ուներ,  աղտոտում էր այն։ Ես էլ եմ այդպիսին, բնության հանդեպ վերաբերմունքը ինձ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց հորս մոտ դա ծայրահեղ էր։

Ես եկա այն ճշմարտության, որ երևույթի բացակայությունը կարող է ավելի մեծ ներկայություն լինել, քան երբ ինքը ներկա է։ Հիմա ես ամեն պահ հորս հետ եմ, առավել ևս՝ երբ բնության ու երաժշտության  մեջ եմ, որովհետև մանկուց հորս երաժշտության՝ ջազերի, դասականի մեջ եմ մեծացել։ Նա կարող էր Բեթհովեն, Բախ լսել ու լացել, այդպես նա մաքրվում էր։ Նույնն էլ բնության դեպքում. ինքը ցիվիլիզացիայի մարդ չէր ու չէր սիրում այդ ռոբոտացված, արագ, շահախնդիր, սուտ վիճակները։

-Փաստորեն, քո ներքուստ մաքրվելու պրոցեսը նույն  կերպ է լինում. դու էլ ասացիր՝ եթե մի 5 րոպե նստեմ ափին, կարող է լացեմ, բայց ոչ որովհետև տխուր էիր։

-Բնության գրկում միջավայը տրամադրում է։ Ինձ համար լացելը տխրություն չի։ Հոգեպես մաքրվելու պրոցեսը շատ կարևոր է, դու անընդհատ չես կարող ապրել այս կենցաղում, ռոբոտացման  մեջ ու չունենաս ներքին հանգստություն։

-Նմանվե՞լ ես, թե՞ ուզում ես նմանվել պապայիդ։

-Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ նմանվեմ իրեն, որովհետև մեր իրականության մեջ շատ բարդ է լինել այդքան խիզախ, անկեղծ, արդար։ Սակայն հիմա ինքը կարծես հետևի իմ ապրելակերպին ու  վարքին, փորձում եմ հանկարծ չանել էնպիսի բան, որին ինքը դեմ էր, որովհետև հիմա մենք իրար հետ ենք ապրում, ինքն իմ մեջ է, իմ կողքին, ավելի, քան այն ժամանակ։

-Հաճա՞խ էիք վիճում։

-Հա, շատ։ Ինքը միշտ քֆրտել ա ինձ... դե ես ջահել էի, իմ կյանքն էի վայելում։ Երբեք չեմ գիտակցել (իմացել եմ, բայց չեմ գիտակցել), որ կարող է գա մի օր, որ ինքը չլինի։ Ես ծնվել եմ, ինքը կար ու ինձ թվում էր՝ միշտ լինելու է։

Նյութը գողացել ենք Blognews.am-ից

-Հաճախ ներկայով ես խոսում իր մասին, հիմա էլ չե՞ս գիտակցում, որ նա այլևս չկա։

-Ճիշտն ասած՝ չէ։ Որպես փաստ ընդունում եմ, բայց  չեմ հավատում ու գիտակցում։

-Առհասարակ, չե՞ս հաշտվում կորուստների հետ։

-Ինձ համար կորուստ չկա, մահն էլ կորուստ չի, որովհետև ոչինչ իմը չէ։ Նույնիսկ ես իմը չեմ. իմ ճակատագրինն եմ, կյանքինն եմ, Աստծունն եմ ու վերջում էլի գնալու եմ... Ես ինձ տանում եմ այդ ճշմարտությանը։ Դարեր շարունակ աշխարհը եղել է իր կանոններով՝ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Երբ ինչ-որ բան կորցնում ես ու տխրում ես, ընդամենը քո էգոյի խնդիրն է։ Անիմաստ է ինչ-որ բանից կառչել, ասել՝ իմն է, մեկ է՝ ամեն ինչի մի օր հրաժեշտ ես տալիս։ Երբ մարդիկ գիտակցեն, որ ոչինչ իրենց սեփականությունը չի, բաժանումներն էլ քիչ  կլինեն, մարդիկ էլ երջանիկ կլինեն։

-Հե՞շտ ես հրաժեշտ տալիս։

-Չէ, շատ դժվար, բայց գիտակցված, որ պիտի ազատ թողնես այն, ինչ քեզնից հեռանում է, որ  գա այն, ինչն իսկապես քոնն է։

-Սոս, տեսակով կենցաղից վեր մարդ ես, բայց հաճախ առօրյայում ինքդ քեզ կենցաղով ես շրջապատում։

-Ես կենցաղով ապրում եմ... Պետք է քո մատերիալ և հոգևոր աշխարհները բալանսի մեջ պահես, որ չընկնես դեպերսիայի մեջ։ Պատանեկության շրջանում ես ապրում էի հոգևոր, զգացմունքի արժեքներով, ինձ համար նյութական ամեն բան սուտ էր, ու դա բերում էր իրականության հետ բախման։ Հետո հասկացա, որ հոգու և մարմնի բալանսը պետք է ճիշտ պահել։ Քո ներդաշնակությունն ու երջանկությունը գալիս է, երբ կարողանում ես այդ ամենը ճիշտ բալանսի մեջ պահել։

-Հիմա ներդաշնա՞կ ես։

-Չգիտեմ... մեկ հա, մեկ չէ։ Էս փուլում ավելի ներդաշնակ եմ, որովհետև ավելի  աչալուրջ մտնում կյանք , քանի որ 30 տարեկանի շեմին արդեն ամեն բան ներելի չէ։ Հիմա տղամարդու քայլեր եմ անում՝ տուն եմ սարքում, ծառ եմ տնկում, մեքենա եմ գնում, ինձնով եմ զբաղվում... լրջացել եմ, կյանքի, երազանքներիս հանդեպ վերաբերմունքս ավելի լուրջ է դարձել։ Այն ժամանակ ինձ ներում էի ժամանակի կորուստը, անձս վատնելը, հիմա փորձում եմ ավելի կառուցողական ու ներդրողական ապրել, այսինքն՝ անձս ոչ թե ծախսել, այլ ներդնել իմ կյանքի մեջ։

-Մնում է ամուսնանալն ու երեխան ։)

-Դա մինչ օրս էլ ինձ համար պարտադիր կամ նպատակ չէ։ Դա կգա, երբ կգա, բայց ժամանակին ինձ համար շատ հեռու իրականություն էր ամուսնանալը, երեխա ունենալը։  Հիմա ավելի մոտ է։ Երբ ասում են՝ մեծանում ես, «նստում» ես, ճիշտ է։ Այն ժամանակ ես սուր զգացողությունների սով ունեի, հիմա հագեցել եմ։ Հիմա ավելի հաճելի ու կոնֆորտ են հանգիստ զգացողությունները։ Այն ժամանակ միայն պահն էի վայելում, հիմա այն ներդնում եմ հաջորդ պահի համար. ուզում եմ ավելի կառուցողական ու հեռանկարային ապրել։

-Ինչի՞ պակաս ունես հիմա։

-Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։ Ռոմանտիզմն ամենօրյա ապրելակերպ է, տեսակ, ոչ թե արարք։ Իմ բոլոր ընկերները ռոմանտիկ են և ես փորձում եմ շրջապատվել ռոմանտիկ, խորը մարդկանցով։ Մենք կարող ենք միասին արևածագ  դիմավորել, Կասկադի վերևում մի շիշ գինի խմնեք, բնութայն գրկում երաժշտություն  լսենք, բայց ռոմանտիկ մարդիկ պակասել են։ Աշխարհի մեծ գրականությունները, ֆիլմերը, կտավները, ստեղծագործությունները, ի վերջո, ամենամեծ երևույթը՝ երեխան՝ ծնունդը, ռոմանտիզմի արդյունք են։ Ես կուզեի մեզ քաջ հայտնի մեծահարուստներին ոչ թե խաղասրահներում կամ դղյակներում տեսնեի, այլ մի նավակի մեջ ընտրյալի հետ գինի խմելուց։

Մի ժամանակ մտածում էի՝ ինչպիսին պիտի լինի կինը, որ ընտրեմ իրեն։ Ես ամեն տարիքում տարբեր չափանիշների, որակումների միջով անցա, ինձ համար շատ «բանալնի» և սենտիմենտալ էր բարությունը, բայց ես հասա նրան, որ մարդը իսկապես պետք է լինի բարի։ Ես սիրում եմ միայն բարի մարդկանց, ուզում եմ կյանքս կապել միայն բարի մարդու հետ ու ուզում եմ շրջապատված լինել միայն բարի մարդկանցով։ Ամենակարևորը, որ բարությունը, ոչ թե ճարահատյալ, այլ ցանկալի ընտրություն լինի։ Ինձ համար սա երկար հարց է՝ ինչու պետք է մարդը բարի լինի, կարող է չար լինել.  ցանկացած երեխա անգիտակցաբար՝ ինտուիտիվ սիրում է բարի հերոսների, մարդու մեջ ի սկզբանե բարին է դրված։ Մարդը չարի և բարու պայքարն է, միջոց, որ աշխարհը պայքարի բարի և չարի համար։ Ես կուզեմ, որ իմ երեխան էլ գիտակցված բարություն անի։

-Փաստորեն, քեզ հիմա քո ռոմանտիկ, բարի սերն է պակասում։)

-Հա:) Ես մենակ էլ եմ  լիարժեք, միշտ նշել եմ, որ ես կես չեմ ու կիսատ մարդու չեմ ուզում, առավել ևս՝ ինձ կես չեմ ուզում, բայց  ինձ շարունակության կարիք, իհարկե, ունեմ։

-Կյանքին ավելի լուրջ ես նայում, արդեն երեխա ունենալու մասին ես մտածում, որովհետև մեծացե՞լ ես, թե՞ գալիս է մի պահ, երբ բնազդաբար, հոգեպես զգում ես հայր դառնալու կարիք։

-Հայր դառնալը բնազդային ցանկություն է։ Մենք ունենք 2 հիմնական բնազդ՝ ինքնապահպանությունը և քո շարունակությունը։ Իհարկե, ես ուզում եմ, որ իմ գենը, ցեղը, հորս արյունը շարունակվի, բայց հասկանում եմ, որ դա կլինի իր ժամանակին։ Ես երբեք իրադարձություններն արհեստականորեն չեմ արագացնում, որովհետև երբ իրադարձությունները զարգացնում ես հանուն պայծառ ապագայի, գալիս ու հանդիպում ես քո իրական անցյալին։

Հիմա երազանքներս են փոխվել, ավելի կառուցողական երազանքներ ունեմ, ինչ-որ չափով մատերիալիստ եմ դարձել։ Շատ եմ ձգտում դեպի գեղեցիկ կյանք։ Եթե այն ժամանակ կարող էի 3  քմ մեջ, ճռճռան մահճակալի վրա, վատ սնունդ ուտելով իմ սիրած աղջկա հետ ֆիլմ դիտեի, անընդհատ ապրեի այդ ծխած ծխի մեջ՝ խենթ արվեստագետի ոգով, ու դա ինձ հաճույք պատճառեր, հիմա ավելի հասունացել եմ ու հարմարավետությունը, կենցաղային կյանքը, մատերիալ ձեռքբերումները, երազանքներիս իրականացմանն արժանանալն ավելի կարևոր են դարձել։ Համենայն դեպս, այս շրջանում այդպես է, չգիտեմ՝ հետո ինչ  կլինի։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։

-Ընկերներս։ Ինձ համար կյանքում ամենամեծ նշանաբաններից մեկն այն է, որ երբեք շրջապտույտի մեջ չլինեմ, աշխարհայացքս ավելի լայն բացվի, աշխարհներս ու ապրելակերպս անընդհատ կատարելագործվեն։ Մեր իրականութան մեջ՝ թե՛ արվեստագետների, թե՛ շոու բիզնեսի շրջանում կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ շրջապտույտի մեջ են. ինչպես ապրում էին 14 տարեկանում, էդպես ապրում են 25-ում ու կապրեն 40-50-ում։ Ես ուզում եմ ամեն շրջանում արտաքին աշխարհից տրվելիքները վայելեմ ճիշտ ժամանակին։ Գերադասում եմ  70-ին մոտ սարերի վրա մենակյաց կյանք վարեմ, քան դեռ հեռուստասերիալի առաջարկի սպասեմ։

-Շատ ավելի հասունացած ես թվում։ Հորդ կորո՞ւստն ունեցավ իր ազդեցությունը, թե ուղղակի տարիքի հետ փոխվում ես։

-Հնարավոր է, էն ժամանակ ունեի հայր, մի տղամարդ, ով իմ հերոսն էր, անմնացորդ կանգնած էր մեջքիս, հիմա մենակ ես եմ, ունեմ մայր, որի համար պետք է լինեմ այն տղամարդը`որդին, որ իրեն պաշտպանեմ, օգնեմ և բարեկեցիկ կյանք նվիրեմ, որքանով որ կարող եմ, որովհետև ինքն անմնացորդ նվիրվել է ինձ։

-Մամայիդ հետ հարաբերություններն այժմ ա՞յլ կերպ ես կառուցում։

-Իհարկե, մորս հետ հարաբերություններն ամեն վայրկյան եմ վայելում, փորձում եմ ոչ մի հարցում չնեղացնեմ նրան։ Հարաբերություններն ավելի թանկ են դարձել։

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Ի՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում