Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այն երեք պատճառները, որոնց հետևանքով տեղի ունեցան Բրյուսելի ահասարսուռ ահաբեկչական հարձակումները. փորձագետի տեսակետը

International news

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատուն «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն է. բռնարարքների իրականացման եղանակը, ընտրված թիրախները եւ ժամանակահատվածը միանշանակորեն հաստատում են հենց ԻՊ-ի ձեռագիրը (կառույցն արդեն իսկ ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը): Այս գործողությունները, ինչպես նաեւ մարտի 19-ին Ստամբուլում գրանցված պայթյունը, 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած բռնարարքները նույն շղթայի տարբեր օղակներ են, որոնք համակցված են վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեւավորված մի շարք իրավիճակային գործոններով: Նման կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետը նաեւ նշում է, որ ահաբեկչական սպառնալիքը ժամանակակից աշխարհում հասել է աննախադեպ բարձր մակարդակի. դրա հիմնական պատճառը մերձավորարեւելյան արդի գործընթացներով եւ հատկապես «Իսլամական պետության» գործոնով պայմանավորված ծայրահեղական գաղափարների լայն տարածումն ու դրանց առարկայացման եղանակներն են ամբողջ աշխարհում, իսկ մյուս կողմից. ահաբեկչական սպառնալիքի աճը պայմանավորված է նաեւ ԻՊ-ի մարտավարության մեջ տեղ գտած նոր իրողություններով:

«Ինչպես գիտենք, վերջին շրջանում ծայրահեղական կառույցը լուրջ կորուստներ է կրում ինչպես մարդկային, ենթակառուցվածքների, այնպես էլ՝ տարածքների առումով: Ստեղծված նոր իրավիճակում, այլեւս ունակ չլինելով պահպանել Իրաքում եւ Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, կազմակերպությունը գնում է մարտավարական շրջադարձային փոփոխության, ասել է, թե ակտիվացնում է վերջին 2 տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձեւավորված բջիջներն ու ցանցերը՝ մահապարտ ահաբեկիչների միջոցով հարձակումներ իրականացնելով հատկապես այն ուղղություններով, որոնք կարող են առավել լայն հոգեբանական եւ քարոզչական արձագանք ապահովել: Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Բրյուսելի ընտրությունը, ինչը պայմանավորված է հետեւյալ գործոններով: Նախ՝ Բելգիայում ավանդաբար գործում է մեծաքանակ արաբամուսուլմանական համայնք, որի հազարավոր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում մեկնեցին Մերձավոր արեւելք՝ մասնակից դառնալով Իրաքում եւ Սիրիայում ծավալվող ջիհադական պայքարին: Նաեւ այս իրողությունը նպաստեց նրան, որ Բելգիայում ժամանակի ընթացքում ձեւավորվի կազմակերպչական եւ ֆունկցիոնալ տեսանկյունից բավական կայացած ցանց, որը նախ՝ կազմակերպում էր իսլամականների հավաքագրումն ու գործուղումը դեպի Իրաք եւ Սիրիա, իսկ հետագայում արդեն ծրագրում էր Եվրոպայում ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորությունը (փարիզյան գործողությունները եւս կազմակերպվել էին Բելգիայի տարածքում)»,- ասում է փորձագետը:

Ըստ նրա՝ հաջորդ կարեւոր իրողությունը բելգիական հատուկ ծառայությունների գործողություններում արձանագրվող թերացումներն են, քանի որ վերջին 5 տարում քանակային առումով ամենաշատ ահաբեկչական գործողությունները գրանցվել են հենց Բելգիայի տարածքում: «Բացի այդ, ինչպես միջազգային նշանակության, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների գրեթե բոլոր հատուկ ծառայությունները մշտապես ահազանգել են Բելգիայում ահաբեկչական գործողությունների բավական բարձր աստիճանի սպառնալիքի մասին: Եվ, թերեւս, ամենակարեւորը, ԻՊ-ի կողմից Բրյուսելի ընտրությունը կարեւոր էր հենց քարոզչական եւ հոգեբանական տեսանկյունից»,- եզրակացնում է վերջինս՝ նշելով, որ Բրյուսելն ինչպես ԵՄ-ի մայրաքաղաքն է, այնպես էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որտեղ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով՝ ծայրահեղական կառույցն ուղղակիորեն պատասխանում է Սիրիայի եւ Իրաքի տարածքներում իր դեմ պայքար մղող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային:

Հ.Գ. Միջազգային ահաբեկչությունը մերօրյա աշխարհի անվտանգությանը եւ ողջ միջազգային հանրությանն սպառնացող լրջագույն քրեական բնույթի միջազգային հանցագործության տեսակ է, որից, ըստ էության, ապահովագրված չէ որեւէ երկիր եւ ոչ մի ժողովուրդ՝ անկախ անվտանգության միջավայրի կայացվածության մակարդակից:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project