Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում ուսումնական հաստատություններում թմրամոլությունը խնդրի է վերածվել. գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ

International news

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան հայտարարել է, որ երկրի ուսումնական հաստատություններում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի, եւ Ադրբեջանում արագորեն աճում է թմրամոլ կանանց թիվը:

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, նրա խոսքով` վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանում թմրամոլների թիվը 10 անգամ մեծացել է: Եվ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա այսօր «սպիտակ մահը» ճանապարհ է գտել անգամ դպրոցներ:

Նա ասել է, որ ամեն տարի թմրամոլության կանխարգելման գծով պրոֆիլակտիկ միջոցառումների վրա Ադրբեջանը միլիոնավոր մանաթ միջոցներ է ծախսում, սակայն, ամբողջն անարդյունք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում գրանցված 28 556 թմրամոլներ կան: Նրանցից 11,4 հազարը Բաքվում են: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը միայն գրանցված թմրամոլների մասին է: Նույն վիճակագրության համաձայն` թմրամոլների 70 տոկոսն առաջին անգամ թմրանյութ օգտագործել են մինչեւ 15 տարեկանը:

Ջաֆարովայի խոսքով` միայն վերջին մեկ տարում կին թմրամոլների թիվն Ադրբեջանում 5,4 տոկոսով մեծացել է: Գլխավոր նարկոլոգը նշել է, որ Ադրբեջանի դպրոցներում, ուսումնարաններում եւ ԲՈւՀ-երում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի:

«Պետք է բացահայտ խոստովանել, որ դպրոցներում լուրջ խնդիր է առաջացել: Այս տարի մենք դպրոցների հոգեբանների հետ հարցումներ ենք անցկացրել, որոնք նույնպես խոստովանել են, որ դպրոցների պատերից ներս թմրանյութեր են օգտագործվում», -ասել է Ջաֆարովան:

Մասնագետը նշել է, որ Բաքվի նարկոլոգիական հիվանդանոց դիմողների մեծ մասը 16-17 տարեկան անչափահասներ են, նրանց մեջ կան նաեւ 7-րդ դասարանների աշակերտներ:

Նրա խոսքով` Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ:

«Մեզ անոնիմ պայմաններով դիմում են 6-9 դասարանների աշակերտներ: Մենք նրանց չենք գրանցում, քանի որ դիմումներն անոնիմ են: Միեւնույն ժամանակ գրանցված թմրամոլների 80 տոկոսը 18-35 տարեկան տարիքային սահմանում են», -ասել է Ջաֆարովան:

Նա նշել է, որ թմրամոլներ հիմանականում դառնում են այն երեխաները, որոնց ծնողները ալկոհոլ կամ թմրանյութ են օգտագործում: Նման ծնողներն ուղղակի չեն հետաքրքրվում իրենց երեխաներով եւ չեն վերահսկում նրանց: Մյուս պատճառն էլ երեխաների անկայուն հոգեվիճակն է:

«Անցյալ տարի մեզ դիմել են 8-րդ դասարանների 15 աշակերտներ, որոնք ասել են, որ երեկույթի ժամանակ անաշա են օգտագործել: Երեխաները խոստովանել են, որ այդ թմրանյութի մասին իմացել են ինտերնետից», -նշել է Ջաֆարովան:

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգը հայտնել է, որ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին ապահովված ընտանիքների երեխաները, ապա այսօր դրանք օգտագործում են անգամ բնակչության աղքատ շերտերը: Դեղատներում ազատորեն վաճառվում են թմրամոլների շրջանում հանրաճանաչ «Լիրիկա» եւ «Տրամալ» դեղամիջոցներ:

APA-ն ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանում անգամ թմրանյութերի վաճառքով զբաղվող դպրոցականներ կան

Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի 2015 թվականի համար զեկույցի համաձայն` իրավապահների կողմից 2015 թվականին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 3187 դեպք: Ըստ զեկույցի` 2015 թվականին պատասխանատվության է ենթարկվել 2587 հոգի: Նրանցից 7-ը եղել են մինչեւ 18 տարեկան անչափահասներ, 565-ը` մինչեւ 30 տարեկան, 2015-ը` 30-ից բարձր, 18 հոգի` բանվոր, 7 հոգի` ծառայող, 2 հոգի` տրանսպորտի բնագավառի աշխատող, 2 հոգի` միջնակարգ դպրոցի աշակերտ: 2261 հոգի եղել են գործազուրկներ, 2535 հոգի` տղամարդ, 52 հոգի` կին:

Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին modern.az լրատվական կայքին հայտնել է, անցյալ տարվա համեմատ, 2016 թվականի սկզբից մինչ այժմ թմրամոլների պաշտոնական թիվն Ադրբեջանում 280 հոգով աճել է: 

Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում, հատկապես Բաքվում, մեծացել է թմրամոլ անչափահասների թիվը, որոնց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թմրանյութեր` տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:

Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը modern.az լրատվական կայքին հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ ներկայում Ադրբեջանի բանտերում  դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրա նյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project