Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Ադրբեջանում ուսումնական հաստատություններում թմրամոլությունը խնդրի է վերածվել. գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ

Միջազգային

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան հայտարարել է, որ երկրի ուսումնական հաստատություններում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի, եւ Ադրբեջանում արագորեն աճում է թմրամոլ կանանց թիվը:

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, նրա խոսքով` վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանում թմրամոլների թիվը 10 անգամ մեծացել է: Եվ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա այսօր «սպիտակ մահը» ճանապարհ է գտել անգամ դպրոցներ:

Նա ասել է, որ ամեն տարի թմրամոլության կանխարգելման գծով պրոֆիլակտիկ միջոցառումների վրա Ադրբեջանը միլիոնավոր մանաթ միջոցներ է ծախսում, սակայն, ամբողջն անարդյունք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում գրանցված 28 556 թմրամոլներ կան: Նրանցից 11,4 հազարը Բաքվում են: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը միայն գրանցված թմրամոլների մասին է: Նույն վիճակագրության համաձայն` թմրամոլների 70 տոկոսն առաջին անգամ թմրանյութ օգտագործել են մինչեւ 15 տարեկանը:

Ջաֆարովայի խոսքով` միայն վերջին մեկ տարում կին թմրամոլների թիվն Ադրբեջանում 5,4 տոկոսով մեծացել է: Գլխավոր նարկոլոգը նշել է, որ Ադրբեջանի դպրոցներում, ուսումնարաններում եւ ԲՈւՀ-երում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի:

«Պետք է բացահայտ խոստովանել, որ դպրոցներում լուրջ խնդիր է առաջացել: Այս տարի մենք դպրոցների հոգեբանների հետ հարցումներ ենք անցկացրել, որոնք նույնպես խոստովանել են, որ դպրոցների պատերից ներս թմրանյութեր են օգտագործվում», -ասել է Ջաֆարովան:

Մասնագետը նշել է, որ Բաքվի նարկոլոգիական հիվանդանոց դիմողների մեծ մասը 16-17 տարեկան անչափահասներ են, նրանց մեջ կան նաեւ 7-րդ դասարանների աշակերտներ:

Նրա խոսքով` Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ:

«Մեզ անոնիմ պայմաններով դիմում են 6-9 դասարանների աշակերտներ: Մենք նրանց չենք գրանցում, քանի որ դիմումներն անոնիմ են: Միեւնույն ժամանակ գրանցված թմրամոլների 80 տոկոսը 18-35 տարեկան տարիքային սահմանում են», -ասել է Ջաֆարովան:

Նա նշել է, որ թմրամոլներ հիմանականում դառնում են այն երեխաները, որոնց ծնողները ալկոհոլ կամ թմրանյութ են օգտագործում: Նման ծնողներն ուղղակի չեն հետաքրքրվում իրենց երեխաներով եւ չեն վերահսկում նրանց: Մյուս պատճառն էլ երեխաների անկայուն հոգեվիճակն է:

«Անցյալ տարի մեզ դիմել են 8-րդ դասարանների 15 աշակերտներ, որոնք ասել են, որ երեկույթի ժամանակ անաշա են օգտագործել: Երեխաները խոստովանել են, որ այդ թմրանյութի մասին իմացել են ինտերնետից», -նշել է Ջաֆարովան:

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգը հայտնել է, որ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին ապահովված ընտանիքների երեխաները, ապա այսօր դրանք օգտագործում են անգամ բնակչության աղքատ շերտերը: Դեղատներում ազատորեն վաճառվում են թմրամոլների շրջանում հանրաճանաչ «Լիրիկա» եւ «Տրամալ» դեղամիջոցներ:

APA-ն ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանում անգամ թմրանյութերի վաճառքով զբաղվող դպրոցականներ կան

Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի 2015 թվականի համար զեկույցի համաձայն` իրավապահների կողմից 2015 թվականին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 3187 դեպք: Ըստ զեկույցի` 2015 թվականին պատասխանատվության է ենթարկվել 2587 հոգի: Նրանցից 7-ը եղել են մինչեւ 18 տարեկան անչափահասներ, 565-ը` մինչեւ 30 տարեկան, 2015-ը` 30-ից բարձր, 18 հոգի` բանվոր, 7 հոգի` ծառայող, 2 հոգի` տրանսպորտի բնագավառի աշխատող, 2 հոգի` միջնակարգ դպրոցի աշակերտ: 2261 հոգի եղել են գործազուրկներ, 2535 հոգի` տղամարդ, 52 հոգի` կին:

Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին modern.az լրատվական կայքին հայտնել է, անցյալ տարվա համեմատ, 2016 թվականի սկզբից մինչ այժմ թմրամոլների պաշտոնական թիվն Ադրբեջանում 280 հոգով աճել է: 

Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում, հատկապես Բաքվում, մեծացել է թմրամոլ անչափահասների թիվը, որոնց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թմրանյութեր` տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:

Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը modern.az լրատվական կայքին հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ ներկայում Ադրբեջանի բանտերում  դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրա նյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

Երբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026