Yerevan, 10.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարտի 27-ի Ձեր աստղագուշակ

Lifestyle

Խոյ

Խոյերին սպասվում է հանգստի ևս մեկ օր, որը չարժե արհամարհել: Կարելի է ձեզ թույլ տալ գործել ըստ տրամադրության, հետևել պատահական քմահաճույքներին: Օրը թույլ է տալիս նաև բարի գործեր անել սրտի թելադրանքով, այլ ոչ անհրաժեշտությունից դրդված: Կարող եք ինչ-որ մեկին անշահախնդիր օգնել, թիկունք կանգնել թույլերին և անպաշտպաններին: Գնումների գնալ, անակնկալներ անել, ինչ-որ կոնկրետ նպատակ հետապնդել ավելի լավ է օրվա առաջին կեսին:

Ցուլ

Ցուլերը հաճույք կստանան հարաբերություններում հաստատված ներդաշնակությունից, կգնահատեն հանգստի, լռության, անվտանգության րոպեները: Օրը հարմար է հյուր գնալու, համատեղ գնումների, սիրային ժամադրությունների, մշակութային միջոցառումների այցելելու համար: Մարդկանց հետ, ովքեր պատրաստ չեն ձեզ հասկանալ, արժե երկարաձգել զինադադարը, հետաքրքրությունների հատման կետեր գտնել: Մեծ դերակատարություն կունենա ձեր դիվանագիտությունը:

Երկվորյակ

Երկվորյակների տրամադրությունը կախված կլինի առաջարկվող պայմաններին հարմարվելու աստիճանից: Կարող է դերակատարություն ունենալ ինքնազգացողությունը, առօրյա պարտականությունների առկայությունը կամ բացակայությունը: Եթե հայտնվել եք օտար տարածքում, ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Լավագույն պահը չէ հետաքրքրասիրության համար, չարժե չափից դուրս շատ խոսել: Ողջունվում է նրբանկատությունը:

Խեցգետին

Խեցգետիններին օրը խոստանում է հիանալի տրամադրություն և վերջին դեպքերի բարեհաջող զարգացում: Կարելի է երկարաձգել հաճույքը, ամրապնդել հաջողությունը, փայլել տաղանդներով և անձնական հմայքով, արժանանալ հավելյալ ուշադրության, հիացմունքի, շնորհակալության: Կուրախացնի ներդաշնակությունը սիրային գործերում, հարազատների, երեխաների հետ հարաբերություններում: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս զվարճանալ մինչ ուշ գիշեր:

Առյուծ

Առյուծները ողջ օրը կարիք կունենան սեփական տան` պաշտպանված արտաքին ներխուժումներից: Շատերի համար կարևոր կլինի սեփական հոգեբանական տարածքը, որտեղ կարելի է իրենց անվտանգ զգալ, ազատ արտահայտել գաղտնի զգացմունքները, կիսվել գաղտնիքներով, հետևել ծանոթ սովորություններին և արժեքներին: Կարելի է ավելի վստահելի հարաբերություններ հաստատել ծնողների հետ: Հարազատ վայրերից հեռու գտնվողների մոտ չի բացառվում կարոտի զգացումը:

Կույս

Կույսերն այս օրը կանցկացնեն հարմարավետ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Կարող է ձգձգվել ռոմանտիկ ժամադրությունը, ազգականներին այցը, ինչ-որ միջոցառման, տոնի մասնակցությունը: Այսօր գերակշում է դրական տրամադրությունը, նույնիսկ տխուր առիթներով հանդիպումները խոստանում են հոգեկան ներդաշնակության ամրապնդում: Բազմաթիվ ապրումներ և հիշողություններ կառաջացնի ծանոթ վայրեր այցելությունը:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է պասիվ ռեժիմով օր: Եռանդուն, կենսասեր Կշեռքներին խորհուրդ չի տրվում չարաշահել հաճույքները: Եթե բնության կողմից տպավորվող և խոցելի եք կամ կյանքի դժվար փուլ եք ապրում, աստղերը խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել ցանկացած ագրեսիվ և վնասակար ազդեցություն: Ավելի լավ է բացառել լարված աշխատանքը, խուսափել վայրերից, հանդիպումներից և զբաղմունքներից, որոնք ունակ են թախիծ առաջացնել:

Կարիճ

Կարիճներն այսօր ճակատագրից դժգոհելու առիթ չեն ունենա: Կենսական կարևոր իրերի պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակից ելք կգտնվի: Հնարավոր են հաջող գնումներ, ստեղծագործական բացահայտումներ: Կարող եք շահույթ ստանալ նախկին ձեռքբերումներից և նախկինում արած բարի գործերից: Սիրային հարաբերություններում կիշխի անդորրը, որոշ Կշեռքներ հակված կլինեն կապեր պահպանել համակրանքի միանգամից մի քանի առարկաների հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս օրը հանդարտ անցկացնել կամ ծանրաբեռնությունները և գրգռիչ գործոնները հասցնել նվազագույնի: Լավ կլինի ժամանակ անկացնել սիրող մարդկանց նեղ շրջանակում: Օգտակար կլինի ամառանոցում, փակ առողջարանում գտնվելը: Ուժերը վերականգնելու համար օգտակար կլինի խորը քունը: Արժե օգտվել տվյալ պահի ընձեռած արտոնություններից, օրինակ` հավելյալ բարիքներ և հարմարություններ ստանալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ազատության ևս մեկ օր կունենան: Հոգնածության դեպքում կարելի է երկարացնել վերականգնողական շրջանը: Կախված տրամադրությունից, ինքնազգացողությունից և իրավիճակից` կարող եք վայելել մեկուսի հանգիստը կամ հագեցած աշխարհիկ կյանք վարել: Աստղերն ակնարկում են, որ այս հանգստյան օրերին ձեզ համար հաճելի անակնկալ է նախատեսված, և եթե այն երեկ չեք ստացել, ապա այսօր անպայման կստանաք:

Ջրհոս

Այս օրը Ջրհոսներին թույլ չի տալիս ակտիվ գործունեություն ծավալել: Եթե սիրում եք ձեր աշխատանքը, հանգիստը կարող է հարկադրված միջոցառում դառնալ: Կոնկրետ գործողությունների դաշտի բացակայության դեպքում կարող է ակտիվանալ ձեր երևակայությունը: Հնարավոր են վրեժի, արդար հատուցման մասին երազանքներ: Բացառված չէ ինքներդ ձեզ պարգևատրելու, հարմարավետության և հաջողակության պակասի փոխհատուցման ձգտումը:

Ձկներ

Ձկներին սպասվում է ևս մեկ բարեհաջող, դրական օր: Ձեր հանգիստը կարող է խաթարել ախորժակների, նկրտումների և զանազան ցանկությունների աճը: Չնայած այն բանին, որ ունեք անհրաժեշտ ամեն ինչ, կարող եք ավելին ստանալու ցանկություն զգալ: Բացառված չէ, որ ձեզ ղեկավարի ինչ-որ մեկից առաջ անցնելու, ձեր առավելություններն ապացուցելու ձգտումը: Օրը ներդաշնակ ավարտելու համար արժե ժամանակին գիտակցել ձեր հնարավորությունների սահմանները:

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan