Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ բացվելու իրական պատճառը

International news

Ադրբեջանի հայտնի գրող, այդ երկրում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի դեմ շինծու քրեական գործ բացվելու իրական պատճառների բացահայտմամբ հանդես է եկել Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» շարժման առաջնորդ Ջամիլ Հասանլին:

Ինչպես հաղորդում է  Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, Հասանլին համոզմունք է հայտնել, որ Այլիսլիի դեմ իշխանությունների կողմից կեղծ մեղադրանքով քրեական գործ բացվելու իրական պատճառը ոչ այնքան նրա կողմից Ադրբեջանում իշխանությունների հրահրմամբ անցյալ դարասկզբին եւ 1990-ականներին հայ բնակչության դեմ ադրբեջանցի վայրագությունների նկարագրությունն է «Քարե երազներ» վեպում, այլ այն, որ դեռ դրանից առաջ, կանխազգալով Հեյդար ԱլիեւÕ « գլխավորած Ադրբեջանի իշխանության հակաազգային բնույթը, Այլիսլին իր` «Վիթխարի խցանում» գրքում «վավերագրորեն ցնցել է իշխող վերնախավի ամբողջ հոգեւոր, պատմական, բարոյական, քաղաքական հիմքերը»:

Նա նշել է, որ իշխանություններին խիստ անհանգստացնում է Այլիսլիի նկատմամբ արտասահմանյան երկրների հասարակությունների հետաքրքրութունը, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ իշխանությունը վախենում է երկրից դուրս թողնել նրան, որպեսզի արտասահմանում ավելի չբացահայտվի իր հակաազգային գործունեությունը:

«Ճիշտն ասած` իշխանության կողմից տարեց գրողի դեմ հետապնդումներն ու սեւացման արշավ սկսելը նրան ավելի է մոտեցնում Նոբելյան պարգեւին, ինչին արժանացնելու առաջարկությամբ դեռեւս երկու տարի առաջ հանդես էր եկել աշխարհահռչակ մտավորականների խումբը», -ասել է նա: 

Ջամիլ Հասանլին նաեւ հավելել է, որ «եթե այսօր ադրբեջանական հասարակությունն Աքրամ Այլիսլիին պաշտպանելու համար իր մեջ ուժ չգտնի, մշտապես կրելու է այդ անտարբերության հետեւանքները»:

Ադրբեջանցի փաստաբան Էլչին Սադըգովը ապրիլի 21-ին ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Աքրամ Այլիսլիի նկատմամբ «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նրան մինչեւ երեք տարի ազատազրկում է սպառնում:

79-ամյա Աքրամ Այլիսլիին փաստաբանի հետ ապրիլի 11-ին կանչել էին Օդային տրանսպորտում ոստիկանության վարչություն, որտեղ եւ նրան ներկայացրել են մեղադրանքը: 

Մեղադրական ակտում ասվում է, որ մարտի 30-ին Բաքվի միջազգային օդանավակայանում Աքրամ Այլիսլին, իբր, «խախտել է հասարակության մեջ վարքի կանոնները, վիրավորել եւ հարվածել է Պետմաքսատան 35-ամյա աշխատակից Նիհալ Սեիդովին, ինչի արդյունքում մաքսավորի մարմնի վրա կապտուկ է առաջացել»: Այլիսլին կտրականապես հերքել է այդ պնդումը` նշելով, որ դա է ապացուցում նաեւ մաքսատան տեսախցիկներում նման տեագրության բացակայությունը:

Աքրամ Այլիսլին որդու ուղեկցությամբ մեկնում էր Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, որտեղ նա պետք է ելույթ ունենար «Գրողը եւ իշխանությունը» թեմայով:

«Թուրան»-ը գրում է, որ Այլիսլիի կալանման դետալների իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ պաշտոնական վարկածը քննադատության չի դիմանում, քանի որ գրողին բերման են ենթարկվել մինչեւ «միջադեպը», ինչը նշանակում է, որ նրա ձերբակալության մասին որոշումն ընդունվել էր նախօրոք:

Աքրամ Այլիսլին Վենետիկում ունենալիք ելույթում Ադրբեջանում ազատությունների սահմանափակումների հետ կապված պետք է հայտարարեր, որ «իշխանության հոգեբանությունը չի հանդուժում սեփական տեսակետ ունեցող գրողներին»:

Ըստ «Թուրան»-ի` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 79-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:

Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես գրող-կանխատես, փորձել է ազդանշանել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանունը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»:

Գրողի բացահայտ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը, որում նա ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների պատճառներից է նաեւ այն, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար:-

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project