Երևան, 25.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ» Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»


Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ բացվելու իրական պատճառը

Միջազգային

Ադրբեջանի հայտնի գրող, այդ երկրում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի դեմ շինծու քրեական գործ բացվելու իրական պատճառների բացահայտմամբ հանդես է եկել Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» շարժման առաջնորդ Ջամիլ Հասանլին:

Ինչպես հաղորդում է  Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, Հասանլին համոզմունք է հայտնել, որ Այլիսլիի դեմ իշխանությունների կողմից կեղծ մեղադրանքով քրեական գործ բացվելու իրական պատճառը ոչ այնքան նրա կողմից Ադրբեջանում իշխանությունների հրահրմամբ անցյալ դարասկզբին եւ 1990-ականներին հայ բնակչության դեմ ադրբեջանցի վայրագությունների նկարագրությունն է «Քարե երազներ» վեպում, այլ այն, որ դեռ դրանից առաջ, կանխազգալով Հեյդար ԱլիեւÕ « գլխավորած Ադրբեջանի իշխանության հակաազգային բնույթը, Այլիսլին իր` «Վիթխարի խցանում» գրքում «վավերագրորեն ցնցել է իշխող վերնախավի ամբողջ հոգեւոր, պատմական, բարոյական, քաղաքական հիմքերը»:

Նա նշել է, որ իշխանություններին խիստ անհանգստացնում է Այլիսլիի նկատմամբ արտասահմանյան երկրների հասարակությունների հետաքրքրութունը, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ իշխանությունը վախենում է երկրից դուրս թողնել նրան, որպեսզի արտասահմանում ավելի չբացահայտվի իր հակաազգային գործունեությունը:

«Ճիշտն ասած` իշխանության կողմից տարեց գրողի դեմ հետապնդումներն ու սեւացման արշավ սկսելը նրան ավելի է մոտեցնում Նոբելյան պարգեւին, ինչին արժանացնելու առաջարկությամբ դեռեւս երկու տարի առաջ հանդես էր եկել աշխարհահռչակ մտավորականների խումբը», -ասել է նա: 

Ջամիլ Հասանլին նաեւ հավելել է, որ «եթե այսօր ադրբեջանական հասարակությունն Աքրամ Այլիսլիին պաշտպանելու համար իր մեջ ուժ չգտնի, մշտապես կրելու է այդ անտարբերության հետեւանքները»:

Ադրբեջանցի փաստաբան Էլչին Սադըգովը ապրիլի 21-ին ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Աքրամ Այլիսլիի նկատմամբ «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նրան մինչեւ երեք տարի ազատազրկում է սպառնում:

79-ամյա Աքրամ Այլիսլիին փաստաբանի հետ ապրիլի 11-ին կանչել էին Օդային տրանսպորտում ոստիկանության վարչություն, որտեղ եւ նրան ներկայացրել են մեղադրանքը: 

Մեղադրական ակտում ասվում է, որ մարտի 30-ին Բաքվի միջազգային օդանավակայանում Աքրամ Այլիսլին, իբր, «խախտել է հասարակության մեջ վարքի կանոնները, վիրավորել եւ հարվածել է Պետմաքսատան 35-ամյա աշխատակից Նիհալ Սեիդովին, ինչի արդյունքում մաքսավորի մարմնի վրա կապտուկ է առաջացել»: Այլիսլին կտրականապես հերքել է այդ պնդումը` նշելով, որ դա է ապացուցում նաեւ մաքսատան տեսախցիկներում նման տեագրության բացակայությունը:

Աքրամ Այլիսլին որդու ուղեկցությամբ մեկնում էր Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, որտեղ նա պետք է ելույթ ունենար «Գրողը եւ իշխանությունը» թեմայով:

«Թուրան»-ը գրում է, որ Այլիսլիի կալանման դետալների իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ պաշտոնական վարկածը քննադատության չի դիմանում, քանի որ գրողին բերման են ենթարկվել մինչեւ «միջադեպը», ինչը նշանակում է, որ նրա ձերբակալության մասին որոշումն ընդունվել էր նախօրոք:

Աքրամ Այլիսլին Վենետիկում ունենալիք ելույթում Ադրբեջանում ազատությունների սահմանափակումների հետ կապված պետք է հայտարարեր, որ «իշխանության հոգեբանությունը չի հանդուժում սեփական տեսակետ ունեցող գրողներին»:

Ըստ «Թուրան»-ի` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 79-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:

Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես գրող-կանխատես, փորձել է ազդանշանել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանունը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»:

Գրողի բացահայտ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը, որում նա ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների պատճառներից է նաեւ այն, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար:-

 

Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ապրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբ1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Այսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտ