Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԵԿ-ը կրկին պարզաբանել է Orer.am-ի հրապարակումը

Society

Orer.am-ի՝ «ՊԵԿ-ում հարցերին չպատասխանելու համար ձևացնում են, թե այն «լավ չեն հասկացել»» հոդվածում տեղեկացրել է, որ մի քանի օր է՝ Orer.am-ը ՊԵԿ-ից փորձում է տեղեկանալ, թե տնտեսվարողներից կանխավճարներ պահանջող տարածքային հարկային մարմիններն օրենքի ո՞ր դրույթի համաձայն և ինչ սկզբուքով են որոշում, թե այս կամ այն կազմակերպությունն օրենքով սահմանված հարկերը վճարելուց բացի որքանո՞վ է պարտավոր կանխավճար վճարել: Բացի այդ, ինչպե՞ս է հաշվարկվում, թե տնտեսվարողն ինչքան կանխավճար պետք է վճարի: Հաջորդ հարցադրումով փորձել էինք տեղեկանալ, թե այս տարվա սկզբից մինչ օրս տնտեսվարողների կողմից վճարված կանխավճարները որքա՞ն են կազմում:

Խորին շնորհակալություն հայտնելով ՊԵԿ լրատվական ծառայության ողջ անձնակազմին մեր բոլոր հարցադրումներին օպերատիվ արձագանքելու և դրանց արագ պատասխանելու համար՝ այնուամենայնիվ, կոչ ենք անում գործընկերային հարաբերությունները չտեղափոխել ո՛չ մասնագիտական բանավեճի և ո՛չ էլ բառախաղի հարթակ, քանի որ այդ հին ու բարի ավանդույթով շարժվելն այլևս արդիական չէ:

Հարգալից վերաբերմունք ունենալով և՛ ՊԵԿ կառույցի, և՛ կառույցի ղեկավարի, և՛ բոլոր աշխատակիցների հանդեպ, տեղեկացնում ենք, որ Orer.am-ը երբևէ իր առջև խնդիր չի դրել որևէ կառույցի կամ կառույցի ղեկավարի համբավն արատավորել: Հակառակը, ամեն կերպ փորձում ենք կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրել այն արատավոր երևույթների վրա, որոնց հետևանքով քայքայվում և ոչնչանում է երկրի ողջ տնտեսությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իրար ետևից փակվող և սնանկացող ընկերությունների թիվը բավական շատ է, որտեղ մեղքի իրենց բաժինն ունեն նաև հարկային մարմինները: Եվ եթե այդ երևույթների մասին բարձրաձայնելն ընկալվում է որպես «կառույցի ու ղեկավարության համբավն արատավորելու ակնհայտ ծրագիր», ապա տեղեկացնենք, որ դա պարզ մոլորություն է, իսկ «ստահոդության քամու», առավել ևս, դրա ուղղության մասին նշենք, որ նման քամիներ երբեք չեն եղել և չեն էլ կարող լինել, քանի որ մեր հրապարակումների հիմնական հերոսն օրեցօր աղքատացող հայ ժողովուրդն է, իսկ մեր կողմից տնտեսվարողների հետ հարցերը քննարկելու ՊԵԿ-ի առաջարկին չարձագանքելը պետք է, որ պարզ և հասկանալի լիներ: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի կողմից լրագրողի հասցեին ուղղված վիրավորական ու անհարգալից արտահայտություններին, ապա դրանք շրջանցում ենք, քանի որ մեզ համար խորթ և անհարիր են գործընկերային հարաբերությունները բառախաղ-բանավեճային մակարդակի իջեցնելը:
Այս ընդարձակ նախաբանից հետո առանց կրճատումների ներկայացնում ենք ՊԵԿ-ի պարզաբանումը Orer.am-ի հոդվածին:

«Պարզաբանում
Պետական եկամուտների կոմիտեն, բախվելով հարկային ոլորտից Orer.am-ի լրագրողի անիրազեկության և կառույցի ու ղեկավարության համբավն արատավորելու ակնհայտ ծրագրի հետ, հարկ է համարում անդրադառնալ կայքի բովանդակազուրկ հոդվածին:
Լրատվամիջոցի՝ թաքնված ենթատեքստով և զրպարտանքով հարցմանը ՊԵԿ-ը հստակ պատասխան է տվել, որ «օրենքով սահմանված կանխավճարներից բացի հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին այլ վճարումներ չեն առաջադրվել: Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է իր պատրաստակամությունը Ձեր կայքին դիմած ցանկացած հարկ վճարող գործարարի հետ քննարկելու, ինչպես Դուք եք նշել, կանխավճար մուծելու պահանջի ցանկացած դեպք»: Ենթադրվում է, որ իրողությունը պարզելուն հետամուտ լրագրողը պետք է հետևողականություն ցուցաբերեր և ու արձագանքեր ՊԵԿ-ի պատրաստակամությանը՝ ներկայացնելով, ինչպես լրագրողն է հավատացրել, «Orer.am-ին դիմած մի շարք գործարարներից» գոնե մեկի հետ կապված դեպքը: Սակայն դա չի կատարվել, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ Orer.am-ի՝ մի շարք գործարարների դիմելու մասին պնդումը առնվազն հեքիաթի ժանրից էր և կոմիտեի գործունեության վրա ստվեր նետելու միտում ուներ՝ ապրիլ ամսին պետբյուջե վճարված հարկային եկամուտների մասով բարձր ցուցանիշներ գրանցելուց հետո։

ՊԵԿ-ը չի զլացել ստացված հաջորդ հարցմանն ի պատասխան վկայակոչելու «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքները, որոնցով «սահմանվում են կանխավճարները, ինչպես նաև դրանց չափերը և վճարման ժամկետները»։ Սակայն ակնհայտորեն լրագրողը չի ընթերցել օրենքները կամ «չի հասկացել պարզ և հասկանալի շարադրանքը», եթե հաջորդիվ այս անտրամաբանական դատողություն է կատարել, թե «օրենքի ուժով է պարտադրվում պետությանը հավելյալ գումար վճարել»։

Դիլետանտական մոտեցմամբ լրագրողը փորձել է տեղեկատվություն հայցել «տնտեսվարողների կողմից վճարված գերավճարների» մասին, ինչպես վերջին հոդվածից է պարզվում՝ ակնհայտորեն նպատակ ունենալով կրկին շահարկել «իրենց դիմած գործարարներից կանխավճարներ մուծելու պահանջի» մասին հերյուրանքը։ ՊԵԿ-ի՝ «նորից ծնված այս կառույցի նորանշանակ ղեկավարության» անունն արատավորելու հովերով տարված լրագրողը չի կողմնորոշվել անգամ «գերավճար»-«կանխավճար» հասկացությունների ընտրության հարցում: Խառնաշփոթը հստակեցնելու համար ՊԵԿ-ը տրամադրել է գերավճարների մասին համապարփակ բացատրություն տվող օրենքի հավելվածից հատվածը։ Սակայն, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ հեղինակը ցանկություն իսկ չի ունեցել խորանալու էության մեջ՝ շտապելով հրապարակել հոդվածը։ Իրականում կանխավճար-գերավճար «բառախաղի» միջոցով հեղինակն է «որոշել շրջանցել» ՊԵԿ-ի՝ ի սկզբանե տված սպառիչ պատասխանը։

Հեղինակի «գրագիտության» աստիճանը ցայտուն արտահայտվում է նաև վերջին հարցման մեջ, որտեղ նա խնդրում է տեղեկացնել, «թե 2016թ. հունվարի 1-ից մինչ այս պահը, ընդհանուր առմամբ «Եկամտային հարկի», «Շրջանառության հարկի» և ԱԱՀ-ի գծով ՀՀ բոլոր՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների կողմից արդեն իսկ վճարված կանխավճարներից գոյացած ընդհանուր գումարի չափը որքան է կազմում»:
Ի վերջո, գերավճա՞ր, թե՞ կանխավճար ... Ենթադրվում է, որ ՊԵԿ-ի մատնանշած օրենքները կարդալուց հետո լրագրողը պետք է հասկանար, որ «կանխավճարները, ինչպես նաև դրանց չափերը և վճարման ժամկետները սահմանված են «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներով», այլ ոչ թե ««Շրջանառության հարկի» և ԱԱՀ-ի գծով»:

Ընթերցողին մնում է հետևություն անել՝ ինչու է լրատվամիջոցը համառորեն փորձում իր անտեղյակությունն ու ակնհայտորեն քողարկված շահը ՊԵԿ-ի պատրաստակամ քայլերը խեղաթյուրելով կոծկել կամ ինչու է ձգտում առաջ տանել «նորանշանակ ղեկավարության՝ թափանցիկ աշխատելուն շահագրգռված չլինելու» մասին անհիմն թեզը՝ փոխարենը չարձագանքելով կոմիտեի բաց կոչին՝ հետամուտ լինելու «կանխավճար մուծելու պահանջի ցանկացած դեպքի» բացահայտմանը։ Եվ ո՞վ է այս պարագայում ավելի շահագրգիռ աշխատել թափանցիկ ․․․Մնում է պարզել՝ որ կողմից է փչում ստահոդության քամին ․․․

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»:

Ա.Գրիգորյան

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes