Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԵԿ-ը որևէ հաշվարկ չունի, թե որքան կանխավճար է հավաքագրում. Վ.Բոստանջյան

Interview

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարկային մարմինների կողմից տնտեսվարողներին կանխավճարներ վճարելու պարտադրանքին, նշեց, որ «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների համաձայն, տնտեսվարողը կարող է միայն ու միայն իր ցանկությամբ ժամկետից շուտ կանխավճարներ վճարել՝ պայմանով, որ հետագայում իր պարտավորությունների հետ միասին դրանք կմարվեն:

«Հարկային մարմինը ժամկետից շուտ տնտեսվարողից գանձում կատարելու կամկանխավճար պարտադրելու իրավունք չունի, բայց քանի որ մեր երկրում հարկեր հավաքելը բավականին դժվար է, ուստի այդ «կամավոր» ասվածը, որպես այդպիսին, այդպես չի գործում, այլ որոշակիորեն պարտադրողական բնույնթ է կրում»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Խոսելով ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների խնդիրների մասին՝ նա նշեց, որ սկզբում նրանց ստիպում են կանխավճարներ վճարել, սակայն հետագայում, երբ տնտեսվարողները  ցանկանում են իրենց կողմից վճարված կանխավճարները հաշվանցման միջոցով փոխանցել հետագա ամիսների հարկային պարտավորություները մարելու համար, ստիպված են լինում մեծագույն տառապանքների գնով այն իրականացնել:

«Այսօր հարկային մարմինները, տնտեսվարողների նկատմամբ գործադրելով ճնշման ամենատարբեր մեթոդները, ցանկացած ձևով տանում են նրանց փողերը դեպի բյուջե: Բայց նույն ՊԵԿ-ը որևէ հաշվարկ չունի, թե որքան կանխավճար էհավաքագրում: Այս իրավիճակը ո´չ երեկվա, ո´չ էլ երեկ չէ առաջին օրվա խնդիր է, այլ մեր անցած ողջ ժամանակահատվածում մեր խոցելի կողմերից մեկն է»,- ասում է Վ.Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ բյուջեն լցնելու համար հարկահավաքները դիմում են ցանկացած մեթոդի, այդ թվում՝ օրինական և ոչ օրինական մեթոդների, ուստի ոչ օրինականն իբր օրինական դարձնելու համար ասում են, թե կանխավճար են հավաքագրում «օրենքի շրջանակում»:

«Նման բան չկա և չի կարող լինել: Մեզ մոտ միայն կանխավճարների խնդիրը չէ:

Օրինակ՝  ԱԱՀ-ի մասով. հենց ՀՀ սահմանը հատում է բեռը, դեռ շրջանառություն չսկսած, տնտեսվարողը ստիպված է ավելացած արժեքի հարկ վճարել և այդ «կանխավճար» կոչեցյալը դրա տարատեսակներից մեկն է, որի նպատակն է պետբյուջեի գումարները մաքսիմալ արագությամբ հավաքագրել»,- ասում է Վ.Բոստանջյանը:

Խոսելով «կանխավճար», «գերավճար» բառերի շուրջ սկսված բառախաղի մասին՝ նա նշեց, որ սովորական հարցադրման ժամանակ մասնագետը հարցի բնույթից պետք է հասկանա, թե խոսքը կանխավճարի՞, թե՞ գերավճարի մասին է, իսկ ՊԵԿ-ի կողմից սկսած բառախաղը, նրա կարծիքով, հարցի պատասխանից խուսափելու նպատակ ունի, քանի որ ՊԵԿ-ը նման հարցադրման ո´չ պատրաստ է պատասխանել, ո´չ էլ կարող է.

«Կանխավճա՞ր, թե՞ գերավճար՝ նշանակում է, որ խոսքը հարկային մուտքերի մասին է և ընդհանուր տեքստով հասկանալի է, թե հարցն ինչի մասին է, բայց երբ անտառը մութ է լինում և այնտեղ ոչինչ կանոնակարգված չի լինում, ամենազանազան մանրուքը, նույնիսկ մեկ տառը, կարող է օգտագործվել ապակողմնորոշելու համար»,-ասում է Վ.Բոստանջյանը:

Խոսելով տնտեսվարողներին անհանգստացնող և նրանց «դռները թակող» հարկային տեսուչների մասին՝ նա  ասաց, որ հաճախտնտեսվարողները նրանցից ազատվելու համար են կանխավճարները վճարում:

«Մարդիկ հասկանալով, որ կանխավճար պարտադրելն անօրինական քայլ է, բայց նրանցից պրծնելու համար, իրենց կաշվից դուրս գալով, վճարում են, բայց դրանք հե՞տ կբերեն, թե՞ հետ չեն կարողանա բերել, հաշվանցում կանե՞ն, թե՞ չեն անի, ինչպես ասում են, «дело техники»: Եվ այդտեղ արդեն հարկային մարմինների կողմից որևէ «հուզվածություն» չկա, թե տնտեսվարողն իր կանխավճարը կկարողանա՞ հաշվանցում կատարել, թե՞ ոչ, թե՞ դրա հետևանքով մի օր աշխատանքը կդադարեցնի: Դա է պատճառը, որ մեզանում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ հոգնում են այս իրավիճակից և դադարում են գործունեույթուն ծավալել»,- ասում է Վ.Բոստանջյանը:

Խոսելով Հայաստանում օրեցօր փակվող ու սնանկացող ընկերությունների մասին՝ տնտեսագիտության դոկտորը նշում է նաև, որ աշխարհում գոյություն ունի մեկ «ինստիտուտ» և բոլորովին էլ պետք  չէ ակադեմիաներ ավարտել դա հասկանալու համար:

«Գործունեություն ծավալելու պարագայում տնտեսվարողը պետք է մեկ բան ստանա՝ շահույթ, բայց ինչու է այնպես ստացվում, որ այդ շահույթ հետապնդողը թքում է ամեն ինչի վրա և դադարեցնում է գործունեություն ծավալել: Դա նշանակում է, որ նրան «խեղդում են»  և նա այլևս չի կարողանում շահույթ ստանալ»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine