Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միջազգային հանրությունը չպետք է խաբվի Ադրբեջանի իշխանությունների «Ֆորմուլա-1»-ով

International news

Միջազգային հանրությունը չպետք է խաբվի երկրում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակից բացասական տպավորությունը հարթելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների ջանքերով:

Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Բաքվում «Ֆորմուլա-1» մրցարշավը սկսվելու նախօրերին հանդես է եկել Amnesty International կազմակերպությունը:

«Բաքվում համաշխարհային մրցարշավի անցկացումը չպետք է շեղի քաղաքացիական հասարակությունը ճնշելու խնդիրներից», - ասել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի գծովփոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը:

«Իրականությունն այնպիսին է, որ իշխանությունները փակել են ՀԿ-ները եւ ձերբակալում կամ ճնշում են նրանց առաջնորդներին», -նշել է նա:

Տարվա սկզբից բախվելով նավթի վաճառքից եկամուտների անկման եւ միջազգային ճնշման աճին՝ ադրբեջանական իշխանությունները ազատ են արձակել մի քանի տասնյակ բանտարկյալների: Ազատվածների մեջ են 12 խղճի բանտարկյալներ, այդ թվում` Խադիջա Իսմայիլովան:

Միաժամանակ իշխանությունները վերջ չեն դրել կառավարության քննադատներին կեղծ մեադրանքներով ձերբակալելու պրակտիկային:

«ՀԿ-երի առաջնորդների եւ ակտիվիստների վերջին ազատ արձակումները չպետք է խաբեն որեւէ մեկին: Ազատվածները չեն կարող ավելի ազատ խոսել, քան երբ եղել են բանտում: Նրանց ազատված բանտախցերը լցվել են նոր զոհերով», -ասել է Կրիվոշեեւը:

Ներկայիս դրությամբ Amnesty International-ը Ադրբեջանում 13 խղճի բանտարկյալ է գրանցել, ամենայն հավանականությամբ, շատերը կան:

Այսօր հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս արտասահմանից կառավարությանն ու իշխանությունների քննադատների եւ նրանց ազգականների շինծու մեղադրանքներով նոր ձերբակալությունների ալիքը:

Մայիսի 10-ին երիտասարդական ակտիվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբահիմովը ձերբակալվել են թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով` հաջորդ օրն այն բանից հետո, երբ նրանք Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ են կատարել: Ակտիվիստներին 12 տարվա ազատարզրկում է սպառնում:

Վերջերս ազատ արձակված բանտարկյալներից ոմանք, այդ թվում` ՀԿ-ների քաղաքացիական առաջնորդներ եւ աշխատակիցներ, ենթարկվում են կրկնական կալանքի բարձր ռիսկի եւ չեն կարող վերականգնել աշխատանքը:

Նրանցից մեկն էլ Հետապնդումների զոհերի պաշտպանության ՀԿ-ի ղեկավար Ինթիգամ Ալիեւն է, որը նրանց պաշտպանել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա ձերբակալվել էր կեղծ մեղադրանքներով, դատապարտվել 7,5 տարվա բանտարկության եւ ազատ արձակվել 2016 թվականի մարտի 28-ին: Սակայն, մեղադրանքները չեն հանվել, ինչը նշանակում է, որ նա չի կարող փաստաբան աշխատել` ինչպես նախկինում, չի կարող մեկնել արտասահման, նրա բանկային հաշիվները սառեցվել են եւ նրա ՀԿ-ն մնում է փակ:

«Ադրբեջանը միջազգային իրադարձությունները մոլեռանդորեն օգտագործում է որպես բռնաճնշումների շարունակման վարագույր, եւ «Ֆորմուլա-1»-ը դրա համար հարմար իրադարձություն է: Մրցարշավի դղրդյունը չպետք է խլացնել Ադրբեջանի դատապարտված իրավապաշտպանների աղաղակները», -ասել է Դենիս Կրիվոշեեւը:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Բաքվում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցարշավը Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու Իլհամ Ալիեւի վարչակարգի հերթական ձախողված նախագիծն է: Այն ներկայացվում է որպես մի նախագիծ, որը պետք է բարձրացնի երկրի եւ նրա մայրաքաղաքի հեղինակությունը, ինչպես նաեւ խթանի արտասահմանյան զբոսաշրջիկների ներհոսքը: «Նախագահ Ալիեւի իշխանության ֆորմուլան (1)» վերնագրով հոդվածում կայքը համոզմունք է հայտնում, որ «Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է «Ալիեւի ռեժիմի վոլյունտարիզմի խորհրդանիշը&raq uo;:

«Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է որոշումների ընդունման գործում Ադրբեջանի ներկայիս ռեժիմին հատուկ վոլյունտարիզմի դրսեւորման խորհրդանիշ: Ադրբեջանում նման շոուների անցկացման մասին ոչ մի որոշում թափանցիկ` լայն եւ անգամ նեղ հասարակական քննարկում չի անցել: Հանուն այդ մրցարշավի անցկացման երեք օրերի, իշխանություններն անգամ չեղյալ են հայտարարել ամառային ժամանակին անցումը, մրցումներն էլ անցկացվում են ոչ թե ազգային, այլ Եվրամիության դրոշի տակ: Միանաշանակ, այդ միջոցառումը ոչ մի կապ չունի պետության, առավել եւս` հասարակության հետ, այլ հանդիսանում է ռեժիմի եւ «Ֆորմուլա-1»-ի կոմերցիոն տերերի ձախողված նախագիծ», -գրում է կայքը` ամփոփելով, որ Ադրբեջանի համար «Ֆորմուլա-1»-ը միայն ավտորիտարիզմի, խորթանալու եւ երկրի ինքնամեկուսացման հերթական արմատավորումն է», -գրել է կայքը:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» Եվրոպայի Գրան Պրի մրցարշավը մեկնաբանելու մեկնած լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությանը:  

«Բաքու մեկնող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին մենք կոչ ենք անում ուշադրություն դարձնել մրցումների շքեղության հետեւում 80-ից ավելի քաղաքական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների եւ ԶԼՄ-ների թղթակիցների անհիմն ձերբակալությունների հետ միասին կառավարության  ռեպրեսիվ քաղաքականությանը», այդ առնչությամբ տարածած հայտարարության  մեջ նշել է Freedom House-ի փոխնախագահ Դենիել Կալինգաերթը:

Ադրբեջանի կոռումպացված իշխանությունները գտնում են, որ «Եվրատեսիլ», «Եվրոպայի խաղեր», «Ֆորմուլա» միջազգային միջոցառումներ կազմակերպելով կարող են բարձրացնել իրենց հեղինակությունն ու վարկանիշը: Նման միջոցառումների ժամանակ իշխանությունները Բաքվից հավաքում են արտասահմանցու աչքի համար «ոչ բարետես» ամեն ինչ: Օրինակ` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ Բաքվի կենտրոնական փողոցներից, օդավակայանից մինչեւ Բաքու մայրուղուց հավաքվել էր Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի եւ նրա որդու` ն ախագահ Իլհամ Ալիեւի դիմապատկերներով պաստառները, փորձելով թաքցնել նրանց նկատմամբ անձի պաշտամունքի առկայությունը երկրում:

«Ֆորմուլա-1»-ը Բաքվում անցկացնելու համար Ադրբեջանը միջազգային կառույցին 50 մլն դոլար է վճարել, իսկ խաղերի անցկացման վրա, փորձագետների կարծիքով` ընդհանուր ծախսերը կազմել են 150 մլն դոլար:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project