Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրո 2016». Եվրոպական ֆուտբոլի գրանդների պայքարը. Իտալիա-Իսպանիա

Sport

 «Եվրո 2016»-ի,  1/8-րդ եզրափակիչի կենտրոնական խաղը Իտալիա-Իսպանիա հանդիպումն է:«Արմենպրես»-ը ներկայացնում է թիմերի անցած ուղին:

Իտալիայի ազգային հավաքական: «Եվրո 2016» -ի վիճակահանությունը անբարեհաճ գտնվեց Իտալիայի և Իսպանիայի ազգային ընտրանիների համար: Արդեն 1/8-րդ եզրափակիչում եվրոպական ֆուտբոլի երկու գրանդները ստիպված են որոշել ուժեղին: Պայքարի առումով ֆուտբոլասերները ականատես կլինեն ֆանտաստիկ դիմակայության, իսկ «Եվրո 2016»-ը կզրկվի 1 տիտղոսակաիր հավաքականից: Դիմակայությունը կարող է զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Իտալիայի հավաքականը «Եվրո 2016»-ն սկսեց Բելգիայի ընտրանու նկատմամբ տոնած  գերվստահ հաղթանակով: Իտալական կատենաչոն, հ ամեմված գեղեցիկ կոմբինացիոն գրոհներով, մրցակիցներին ստիպեց վերանայել իրենց պլանները: Իտալիայի հավաքականի դարպասում վստահ խաղով աչքի է ընկնում Ջիջի Բուֆոնը: «Սկուադրա աձուրա»-ի պաշտպանական գիծը ևս իրեն բավական վստահ է զգում: Իտալիան այս առաջնությունում բաց է թողել ընդամենը մեկ գնդակ: Կիսապաշտպանությունում գրագետ,  հարձակողական խաղով Անտոնիո Կոնտեի թիմին օգնում են Անտոնիո Կանդրևան և Դանիելե դե Ռոսին: Հարձակման գծում առաջատարի պարտականություններն իր վրա է վերցրել Էդերը: Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումը յուրահատուկ դաս կլ ինի Իտալիայի նոր ֆուտբոլիսնտերով  կազմավորված հավաքականի համար:

«Եվրո 2016»-ը Իտալիան սկսեց Բելգիայի հավաքականի հետ խաղով: Իտալիան կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի դարպասը: Հաջորդ տուրում հաղթական դարձավ Էդերի գոլը: Իտալիայի զոհը Շվեդիան էր: Ապահովելով 1-ին տեղը՝ վերջին տուրում Իտալիան հանդիպեց Իռլանդիայի հետ: 2-րդ կազմով «սկուադրա աձուրա»-ն անականկալ պարտություն կրեց նվազագույն՝1-0 հաշվով:

«Մենք շատ ենք հարգում Իսպանիայի հավաքականը և գիտենք, որ այն լավագույն թիմերից է աշխարհում: Իսպանացիները առաջնության ֆավորիտներից են: Բոլորը խոսում են այն մասին, որ մենք պետք է ուշադիր լինենք պաշտպանությունում: Ես կավելացնեի, որ Իսպանիան պետք է զգուշանա մեր հարձակվողներից: Նրանք պետք է ապացուցեն, որ մեզանից լավն են »:-ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Իսպանիայի ազգային հավաքական:  Եվրոպայի գործող չեմպիոնները, աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո, Եվրոպայի առաջնությանը հասել են հիանալի մարզավիճակով: Վիսենտե Դել Բոսկեն առաջնության մեկնարկից առաջ հրաժարվեց Սաուլ Նիգեսի և Իսկոյի ծառայություններից: Այս որոշումը մի շարք խոսակցություների առիթ հանդիսացավ: Դել Բոսկեն ստիպված էր խաղադաշտում իր թիմի գորժողություները կառուցել այնպես, որ այս խոսակցությունները արդարացված չլինեին: Իսպանացի մասնագետն այս իրավիճակում գտավ ելքը:

Իսպանիայի հավաքականի դարպասում լեգենդար Իկեր Կասիլիասին փոխարինեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ  Դավիդ դե Խեան: Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի գործողություններում մի փոքր հուզմունք է զգացվում, սակայն դրվագների մեծամասնությամբ Դե Խեան անսխալ է: Ռեալա-բարսելոնյան պաշտպանությունը խաղադաշտում բավական վստահ տեսք ունի: Պիկեն ու Ռամոսը մեկ անձի նման հասկանում են միմյանց: Կիսապաշտպանությունում առաջատարը Անդրես Ինիեստան է: «Բարսելոնա»-ի դիրիժորն իր տարերքի մեջ է: Վիսենտե Դել Բոսկեի բացահայտումը այս առաջնությունում Նոլիտոն է: «Սելտա»-ի հարձակվողը Ալվարո Մարատայի հետ հիանալի զույգ է դարձել Իսպանիայի հավաքականում:  Իտալիայի հետ դիմակայությունը ցույց կտա, թե Իսպանիան որքան հեռու կարող է գնալ «Եվրո 2016»-ում:

Առաջնությունը «Կարմիր ֆուրիա»-ն սկսեց  Չեխիայի հավաքականի դեմ դժվարին խաղով: Իսպանիան կարողացավ համառ պայքարում հաղթել 1-0 հաշվով: 2-րդ խաղում Դել Բոսկեի ֆուտբոլիսնտերը քարը քարի վրա չթողեցին Թուրքիայի թիմից: Վերջին տուրից առաջ իր համար տեղ ապահովելով 1/8 եզրափակիչում՝  Իսպանիան մրցեց Խորվաթիայի ընտրանու հետ: «Կարմիր ֆուրիա»-ն հաղթում էր, սակայն խորվաթները հավաքվեցին և կարողացան 2 գնդակ ուղարկել Եվրոպայի չեմպիոնների դարպասը:

«Նախորդ առաջնությունը մենք սկսեցինք Իտալիայի հետ խաղով: Այդ խաղում Իտալիան ուներ առավելություն, սակայն մենք կարողացանք հանդիպումը ոչ-ոքի ավարտել: «Եվրո 2012»-ի եզրափակիչում մեր մրցակիցը կրկին Իտալիան էր: Մենք դարձանք Եվրոպայի չեմպիոն: Հավաքականում ունենք հիանալի կատարողներ, մնում է օգտագործենք մեր պահերը»:-Ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

Իտալիա-Իսպանիա: Հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 35 հանդիպում: Թիմերը հաղթանակների առումով բացարձակ հավասար ցուցանիշներ ունեն: Յուրաքանչյուրն իր ակտիվում ունի 10-ական հաղթանակ: Ընտրանիները ևս 15 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով:

 Իսպանիա-Իտալիա հանդիպման գլխավոր մրցավարը Թուրքիան ներկայացնող Ջունեյ Չակիրն է: Հանդիպումը կսկվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

 Արմեն Մանուկյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder