Ուորլիք. Համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ
PoliticsԵԱՀԿ ՄԽ համանախագահները կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Թեպետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը որոշված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը»,– ասել է Ուորլիքը։