Ուորլիք. Համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ
ПолитикаԵԱՀԿ ՄԽ համանախագահները կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Թեպետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը որոշված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը»,– ասել է Ուորլիքը։