Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կոնսենսուսն է. Հ. Սուքիասյան

Interview

Բոլոր այն երկրներում, որտեղ կա սոցիալական, բարոյական, քաղաքական և հումանիտար ճգնաժամ, նման իրավիճակները սովորական երևույթներ են, Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: Նա նշեց, որ աշխարհում նման օրինակները բազմաթիվ են, և պետք է հասկանալ, որ նման իրավիճակների դեպքում միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն այս ձևով ընդդիմանալ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կոնսենսուսն է: Պետք է իշխանությունը և «Սասնա ծռերը» իրենց ներկայացուցիչներով նստեն երկխոսելու: Ընդ որում՝ դա պետք է լինի առանց միջնորդների և առանց բլեֆի: Ակնհայտ է, որ մարդիկ ընտրել են ապստամբության ճանապարհը, ինչը իրենց ընտրությունն է: Քաղաքագետի խոսքով` երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական, մշակութային, տնտեսական ճգնաժամի պատճառով հասարակության մի մասը փորձում է արտագաղթել, որոշ մարդիկ էլ ընտրում են պայքարի նման ձևը: Դիտարկմանը, թե ինչպես է նա պատկերացնում երկխոսությունը, երբ կողմերից յուրաքանչյուրը որոշակի պայմաններ է առաջարկում, որն ընդունելի չէ մյուս կողմի համար և այդ դեպքում ինչ կոնսենսուսի մասին կարող է խոսք լինել, Հ. Սուքիասյանը պատասխանեց.

«Դա է միակ ելքը, այլ տարբերակ չկա: Հակառակ տարբերակն արյունահեղությունն է և պետության ապակայունացումը: Եվ, ընդհանրապես, հասկանալի չէ, թե ինչու պետք է ամեն հակառակ տեսակետ ճնշվի կամ անտեսվի. կա պահանջ և այդ պահանջը լսել է պետք»,- ասում է Հայկ Սուքիասյանը:

Հարցին, թե ժողովրդավարական երկրներում չպետք է լինեն բռնություններ կամ բռնությունների ճանապարհով չպետք է հարցեր լուծվեն, քաղաքագետը պատասխանեց. «Ճիշտ է, բայց ժողովրդավարական երկրներում ընտրություններ էլ չեն կեղծվում, ժողովրդավարական երկրներում չկա կոռուպցիա, անարդարություն և այլն: Եվ եթե հասարակության մի մասը ընտրում է պայքարի խաղաղ ճանապարհը, դա դեռ չի նշանակում, որ այլ ձևերով պայքարողներ չեն լինի: Բայց սրանք ստեղծված իրավիճակի ֆոնին անիմաստ հարցեր են. պետք է ելք որոնել, և այդ ելքը ուղիղ երկխոսությունն է, քանի որ միջնորդների պարագայում միշտ էլ հնարավոր են տարիմաստություններ և խեղաթյուրումներ»:

Հարցին, թե արդյո՞ք պայքարի նման ձևը նման չէ շանտաժի, քաղաքագետը պատասխանեց. «Եթե երկիրն արդար է և չկան կեղծված ընտրություններ, չկա անհավասարություն, նման իրավիճակներ չեն առաջանա»: Ինչ վերաբերում է նախադեպին, որ եթե իշխանությունները գնան երկխոսության, ապա կարող է զինված ապստամբություն կազմակերպելը նախադեպ դառնալ, քաղաքագետը պատասխանեց. «Ես դրան չեմ հավատում: Բացի այդ, հիմա 96-ին ընտրությունները կեղծվեցին և դա դարձավ նախադեպ, և ի՞նչ: Սրանք ստեղծված իրավիճակի համատեքստում մանր և անիմաստ հարցեր են, և ոչնչով չեն նպաստում իրավիճակի լուծմանը, ընդհակառակը՝ խոչընդոտում են: Կա այս պահին խնդիր և այն պետք է լուծել կոնսենսուսի ճանապարհով, հակառակ դեպքում չի բացառվում, որ այլ նախադեպեր էլ լինեն: Պետք է հասկանալ, որ երկրում առկա խնդիրները բլեֆով չեն կարող լուծել, պետք է իրավիճակ փոխվի, հակառակ դեպքում կարող ենք ականատեսը լինել նմանատիպ նոր իրավիճակների»,- ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետը համաձայն չէ, որ «Սասնա ծռեր»-ի այս քայլը դրսից ներմուծված սցենար է, որի նպատակը երկիրն ապակայունացնելն է. «Իսկ ի՞նչ է այլ ազգեր կարող են ապստամբել, իսկ հայերը՝ ո՞չ: Ուսումնասիրեք Հայաստանի քաղաքական պատմությունը, կտեսնեք: Ով որ պատմություն չգիտի, դա իր խնդիրն է»: Զուգահեռներ տանելով Կուբայի հեղափոխության հետ` նա նշեց նաև, որ ստեղծված վիճակը նույնական է Կուբայի հեղափոխության սկզբնական փուլի հետ:

Հարցին, թե արդյոք իշխանություններն իսկապես անտեղյակ են, թե հասարակությունն ինչ խնդիրներ ունի, կամ որքան լարված սոցիալական վիճակում է ապրում, քաղաքագետն ասաց, որ բոլորն էլ ամեն ինչ շատ լավ գիտեն, սակայն ոչ մի տեսանելի փոփոխություն անելու ցանկություն կամ հնարավորություն չունեն, որի հետևանքով էլ նման վիճակ է ստեղծվել: Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ քաղաքագետի, երկխոսությունը պետք է լինի, որին այս պահին այլընտրանք չկա և չի կարող լինել:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine