Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թոքի քաղցկեղով հիվանդների մոտ 90 տոկոսը մոլի ծխող է

Society

Հայաստանում տարեցտարի գրանցվում է թոքի քաղցկեղի աճ: Գրանցված դեպքերի 80-90 տոկոսի դեպքում մարդիկ ունենալու են կարճ կյանք: Այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան Լևոն Բադալյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրվան համահունչ՝ բժիշկ-ուռուցքաբան, բժշկակական գիտությունների թեկնածու, «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, ԵԲՀԱ անդամ, Հայկական հակաքաղցկեղային լիգայի անդամ Լևոն Բադալյանը, բժիշկ-նյարդաբան, ԵԲՀԱ անդամ, Երիտասարդ բժիկների համաշխարհային կազմակերպության հակածխախոտային պայքարի հայաստանյան համակարգող Անուշ Գասպարյանը և բժիշկ- ռադիոլոգ, Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ, հայկական ռադիոլոգիայի ասոցացիայի անդամ Հովհաննես Վարդևանյանը խոսել են Հայաստանում` աշխարհում ամենամեծ մահացությունների պատճառ հանդիսացող չարիքի վիճակի և դրա կանխարգելման մասին:

 Ուռուցքաբան Լևոն Բադալյանի խոսքով՝ թոքի քաղցկեղը բժշկության մեջ ամենամեծ չարիքներից է համարվում: Այս հիվանդության վերաբերյալ ուռուցքաբանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ ամբողջ աշխարհում մեկ տարվա կտրվածքով գրանցվում է 1,8 մլն թոքի քաղցկեղի դեպք: Անդրադառնալով ՀՀ-ում թոքի քաղցկեղի գրանցված դեպքերին՝ նա ասաց, որ թվերը այդքան էլ գոհացուցիչ չեն, և տարեցտարի գրանցվում է թոքի քաղցկեղի աճ:

«2015 թվականին գրանցվել է մոտ 1400 նոր դեպք: Այդ մարդկանց 80-90 տոկոսը ունենալու է շատ կարճ կյանք: Ցավալի է, բայց փաստ: Վերջին հինգ տարում թոքի քաղցկեղի դեպքերի մոտավորապես տասնմեկուկես տոկոսի աճ է գրանցվել:  Պետք է ամբողջ ուժով պայքարել ծխելու դեմ, քանի որ ապացուցված է, որ թոքի քաղցկեղով հիվանդների մոտ 90 տոկոսը մոլի ծխող է»,- ասաց Բադալյանը:

   Հայկական հակաքաղցկեղային լիգայի անդամը հորդորեց, որպեսզի մեր ազգաբնակչությունը հիմնովին փոխի իր վերաբերմունքը առողջության հանդեպ: Նրա խոսքով`մարդկանց մեծ մասը ծխելու մոլուցքը արդարացնում է սթրեսով և սոցիալական վատ պայմաններով: Լևոն Բադալյանը խորհուրդ տվեց, որ երկար ժամանակ ծխող մարդիկ 55 տարեկանից հետո անպայման գնան ճառագայթաբանի մոտ` պրոֆիլակտիկ ստուգման, անգամ եթե չունեն առողջական գանգատներ:

«Մեզ շրջապատող միջավարյում կան շատ գործոններ` օդը, սնունդը, տարբեր տեսակի ճառագայթները, որոնք ազդեցություն են թողնում մեր հյուսվածքների վրա: Ապացուցված է, որ կա անտեսանելի ռադիոակտիվ գազ, կոչվում  է ռադոն, որը գտնվում է հողի ընդերքում: Շինարարության նպատակով երկրի ընդերքից հանում են քարեր, որոնց մեջ գտնվում է այդ գազը: Տարիներ շարունակ այդ քարերից պատրաստված շենքերի պատերից ռադոն գազը շարունակում է արտադրվել, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ քաղցկեղի առաջացման: Կան վայրեր, որտեղ այդ ռադոն գազի պատճառով բնակչության մոտ տասը տոկոս ը վարակվում է թոքի քաղցկեղով: Դրա համար, հատկապես տուֆից պատրաստված շենքերում, հարկավոր է ամեն օր օդափոխություն անել տանը, որպեսզի այդ կուտակված գազը դուս գա»,- նշեց ԵԲՀԱ-ի անդամ բժիշկը:

  Որպես ծխախոտի դեմ պայքարի ներկայացուցիչ՝ Անուշ Գասպարյանը նշեց, որ ծխախոտը համարվում է թոքի քաղցկեղի առաջացման թիվ մեկ պատճառը, և շատ կարևոր է, որպեսզի թոքի քաղցկեղով տառապող հիվանդները չծխեն: Նրա խոսքով` նույնիսկ շատ մեծ ռիսկային գոտում գտնվող հիվանդները, դադարեցնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդության ռիսկայնությունը:

 «Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղի դեմ պայքար է տարվում: Ծխախոտի դեմ պայքարի համար արվել են և արվում են բազմաթիվ միջոցառումներ: Վերջին շրջանում հիմնականում շեշտը դրվում է երիտասարդների սերմանելու, թե ինչ վնասակարություն, բարդություններ և վատ հետևանքներ կարող է առաջացնել ծխախոտը: Շատ դժվար է արդեն իսկ ծխող մարդուն բացատրել և համոզել, որ ծխախոտը մեծ չարիք է: Ոմանց ուղակի հաճույք է պատճառում ծխելը»,- ասաց Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության հակածխախոտային պայքարի հայաստանյան համակարգողը:

Անուշ Գասպարյանի դիտարկմամբ` այժմ երիտասարդները հինգից տասը տարի առաջվա տվյալների հետ համեմատած մոտ 30-40 տոկոսով քիչ են ծխում: Նրա կարծիքով, եթե այսպես շարունակվի, ապա թոքի քաղցկեղի դեպքերը մոտավորապես քսան տարի հետո, գուցե, շատ ավելի քիչ լինեն, քան հիմա:

  Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի կարծիքով` քաղցկեղը հարկավոր է որսալ ավելի վաղ փուլում: Նա ցանկություն հայտնեց, որպեսզի առաջնային օղակի մասնագետները շատ ուշադիր լինեն թոքի քաղցկեղի խնդիրների հետ կապված: «Այսօր քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ հիվանդներն ավելի բարդացած, ավելի ծանր փուլում են հասնում մասնագիտացված կենտրոննե: Պատճառն այն է, որ առաջնային օղակի մասնագետները իրենց զգոնությունը թուլացրել են: Այստեղ ամենակարևորը զգոնությունն է: Թոքի քաղցկեղը առավել մեծ խնդիրներ առաջացնող հիվանդություններից մեկն է, որը մեր պրակտիկյում գրանցվում է շաբաթը մեկ, եթե ոչ ավելի հաճախ»,- ասաց նա: 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes