Լավրովը եւ Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
International newsՌուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Կարծիքներ են փոխանակվել նաեւ սիրիական թեմատիկայի եւ ԼՂ հակամարտության կարգավորման իրադրության շուրջ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաեւ Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: