Լավրովը եւ Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Международные новостиՌուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Կարծիքներ են փոխանակվել նաեւ սիրիական թեմատիկայի եւ ԼՂ հակամարտության կարգավորման իրադրության շուրջ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաեւ Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: