Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թաիլանդի վեց նահանգների տարածքում առնվազն 14 պայթյուն Է գրանցվել օրվա ընթացքում

International news

Թաիլանդի վեց նահանգների տարածքում անցած մեկ օրվա ընթացքում առնվազն 14 պայթյուն Է գրանցվել, որոնց հետեւանքով զոհվել Է չորս մարդ, եւս առնվազն 27 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է տեղական ոստիկանությունը:

Հարվածի տակ են հայտնվել Պհուկետ եւ Հուախին խոշոր տուրիստական կենտրոնները, ինչպես նաեւ Թրանգի, Սուրաթհանիի, Պհանգնգայի, Չումպհոնի նահանգները: «Մի շարք հրկիզումներ են գրանցվել նաեւ Կրաբիի եւ Նակհոնսիտհամարատի նահանգներում: Առայժմ հայտնի չԷ, թե կապված են արդյոք այս իրադարձությունները միմյանց հետ, սակայն մենք չենք բացառում դրա հնարավորությունը»,-հայտնել Է Թաիլանդի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Կրիսան Պհատհանաչարենը:

Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Հուախին առողջարանային քաղաքում, որտեղ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին զոհվել Է երկու, վերքեր ստացել ավելի քան 20 մարդ, ներառյալ օտարերկրյա տասը զբոսաշրջիկներ: Քաղաքի տարածքում ուժայիններն արդեն հայտնաբերել են մի քանի պայթուցիկ սարքեր, որոնք չեն գործել:

Ականատեսների վկայությամբ՝ Հուախինում փակ են բազմաթիվ խանութներ, սրճարաններ ու ռեստորաններ: Զբոսաշրջիկներին խնդրում են դուրս չգալ իրենց հյուրանոցներից: Քաղաքի տարածքում հնարավոր պայթուցիկ սարքերի որոնման ընդգրկուն գործողություն Է ընթանում:

Զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Պհուկետ կղզում օգոստոսի 12-ի առավոտյան երեք պայթյուն Է գրանցվել: Դրանցից մեկը տեղի ունեցել տեղական ոստիկանության շենքի մոտ, երկրորդը՝ լողափի գոտուց ոչ հեռու, երրորդը՝Coconut Village հյուրանոցի մոտ: Պատահարի հետեւանքով տաքսու վարորդ Է վիրավորվել: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ եւս երկու պայթուցիկ սարք վնասազերծվել Է:

Թաիլանդի ոստիկանությունը բացառում Է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությունը թագավորության տարածքում իրականացված պայթյուններին: «Իրադրությունը միջազգային ահաբեկչության հետ առնչություն չունի: Սա տեղական սաբոտաժ Է, որը նպատակ ունի վնասել զբոսաշրջության ազգային ինդուստրիային»,-մամուլի ասուլիսում հայտնել Է Կրիսան Պհատհանաչարենը: Նա նաեւ հայտարարել Է, որ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են պայթյունների կազմակերպման մեջ կասկածվող մի քանի անձանց:

Գլխավոր վարկածներից մեկը, որն այժմ քննարկվում Է թաիլանդական ԶԼՄ-ներում, վերաբերում Է ահաբեկչական գործողություններին իսլամիստ անջատողականների մասնակցությանը, որոնք գործում են երկրի հարավում: Նարաթիվաթի, Յալաի եւ Պատտանիի նահանգներում դիմակայությունը, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, չի թուլանում արդեն 11 տարի: Այդ ընթացքում պայթյունների եւ փոխհրաձգության ընթացքում զոհվել Է ավելի քան 6 հազար մարդ: Սակայն անջատողականներն իրենց բոլոր ակցիաներն ավելի վաղ իրականացնում Էին միայն երեք նահանգների տարածքում, որոնց անատում են պահանջում նրանք:

Ինչպես նշում են դիտորդները, չարագործները միտումնավոր են իրենց գրոհի համար ընտրել օգոստոսի 12-ը: Այդ օրը Թաիլանդում նշում են Սիրիկիտ թագուհու ծննդյան օրը, ինչպես նաեւ Մայրերի օրը: Ուրբաթը դարձել Է «երկարատեւ հանգստյան օրերի» առաջին օրը, որոնք թագավորությունում կշարունակվեն մինչեւ օգոստոսի 15-ը: Թաիլանդցիներից շատերը, օգտվելով դրանից, հանգստանալու են մեկնել ծովափ, որտեղ անհայտ անձինք մի շարք պայթյուններ են իրականացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers