Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ձերբակալությունները

International news

Բաքվում ձերբակալվել է NIDA կազմակերպության վարչության անդամ Թուրղութ Ղամբարը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadlig.infoլրատվական կայքը, սոցցանցերում հայտնել են կազմակերպության ակտիվիստները:

Թուրղութ Ղամբարը քաղաքացիական հագուստով անձանց խմբի կողմից ձերբակալվել է Բաքվի վճռաբեկ դատարանի մոտ, որոնք ներկայացել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ: Այդ ժամանակ դատարանում քննվում էր NIDA-ի մյուս ակտիվիստ Էլգիզ Գահրամանլըի վճռաբեկ բողոքը, որը օգոստոսի 12-ին ձերբակալվել էր թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:

Ավելի ուշ այդ անձինք ձերբակալել են լուսանկարիչ Իսմի Շահզեդեին, իսկ լրագրող Իսլամ Շիխալիից առգրավել են նրա բջջային հեռախոսը, երբ նա ռեպորտաժ էր պատրաստում:

Թուրղութ Ղամբարը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարի որդին է:

Վերջին օրերին Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալվել են Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մասուդ Ռզալըն (Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ազգականը), REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին, շարժման ակտիվիստներ Էլշան Գասըմովը եւ Թողրուլ Իսմայիլովը:

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին պետք է հանրաքվե տեղի ունենա սահմանադրության մեջ փոփոխությունների մասին: Ադրբեջանում շատերը վերջին ձերբակալությունների ալիքը համարում են որպես սեպտեմբերյան հանրաքվեից առաջ քաղաքացիական հասարակությանը իշխանությունների կողմից ճնշելու հերթական փորձ: Ձերբակալված բոլոր ակտիվիստները դեմ են արտահայտվել Ալիեւի առանց այն էլ ընդարձակ լիազորություններն ավելի ընդլայնող հանրաքվեին եւ քննադատել կառավարությանը:

Սեպտեմբերյան հանրաքվեի շրջանակում առաջարկվում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ նախագահական լիազորությունների ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի, նախագահին թույլ տալ արտահերթ ընտրություններ նշանակել, ինչպես նաեւ թույլատրել 18-ից բարձր քաղաքացիներին խորհրդարանի պատգամավորության թեկնածու առաջադրվել, փոխնախագահի պաշտոն մտցնել, որը կդառնա իշխանական լիազորություններով օժտված երկրորդ մարդը երկրում:

Որոշները գտնում են, որ վերջին իրադարձությունները կարող են թուրքական հետք ունենալ, կապված այդ երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ: Ենթադրություններ կան, որ դա կարող է որպես պատրվակ օգտագործվել Ադրբեջանում նոր ձերբակալությունների համար, քանի որ Ադրբեջանում արդեն սկսել են փակվել Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ ենթադրաբար կապ ունեցող անձինք եւ բազմաթիվ հաստատություններ, այդ թվում` ուսումնական:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ադրբեջանում ձերբակալություններով եւ կառավարությանը կոչ է ազատ արձակել բոլոր կալանվածներին եւ հարգել երկրի քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, հատկապես, սեպտեմբերյան հանրաքվեից առաջ: Պետքարտուղարությունը նաեւ իշխանություններին կոչ է արել ներկայացնել սահմանադրական ուղղումները Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի կողմից համատեղ քննարկման համար:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության կարծիքով` Ադրբեջանում ընդդիմադիրների եւ ակտիվիստների վերջին ձերբակալությունները «երկրում կարծիքի արտահայտման ազատությունը իշխանությունների կողմից շարունակաբար ճնշվելու եւս մեկ օրինակ է»:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers