Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կյանք ու կռիվ». Մհեր Մկրտչյանի ֆիլմը Արցախյան պատերազմի մասին (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Արցունքների միջից ծիծաղ, ծիծաղի միջից արցունքներ. հենց այսպես ես դիտում ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։ Ռեժիսորական և օպերատորական լավ աշխատանքի շնորհիվ ստեղծագերծական թիմին հաջողվել էր ամբողջությամբ ստանալ 90-ականների երևանյան կոլորիտը, որը թեև այնքան էլ հեռու անցյալում չէ, բայց և արդեն մոռացվել է։ Ֆիլմում ամեն բան մանրակրկիտ մտածված էր՝ դերասանների հայացքից մինչև ձեռքի շարժում, նկարահանման վայրերի ընտրությունից մինչև ռեկվիզիտներ։

Ստեղծագործական թիմի բոլոր անդամները նշում էին, որ մեծ է եղել նախնական աշխատանքը։ Օրինակ՝ խուլ ու համր աղջկան մարմնավորող Էլեն Սարգսյանն ու գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը ժեստերի լեզվով խոսելու համար 2 ամիս պարապել են, շփվել խուլ ու համրերի հետ նրանց հոգեբանությունը հասկանալու համար։ Այսպիսի աշխատանք է տարվել մարտական տեսարանները նկարահանելու համար։

DSC_1097 copy

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ դերասանները հատուկ պարապմունքներ են ունեցել։ «Մեկ-մեկուկես ամիս դերասանները երկար ու տանջալի պարապմունքներ են ունեցել հատուկջոկատայինների հսկողությամբ։ Տղաները և՛  երևանյան, և՛ դաշտային պարապմունքներ են ունեցել»։

Ֆիլմում շատ նուրբ էր ընտրված ֆիլմի դերասանական կազմը։ Ռեժիսորը շեշտը դրել էր ոչ թե հայտնիության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա։ Արդյունքում՝ փոքրիկ, թե մեծ դերով յուրաքանչյուրն իր տեղում էր։ Գլխավոր հերոսի դերակատարը՝ Սամվել Թադևոսյանը, Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ։ Զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։ «Ինձ համար բարդ էր, որովհետև մարմնավորում էի կերպար մի ժամանակաշրջանում, երբ դեռ ծնված չեմ եղել։ Ես ծնվել եմ 1993 թվականին, գործողությունները ծավալվում են 1991-ին։ Կերպարս ճիշտ կերտելու համար ուսումնասիրել եմ դոկումենտալ կադրեր, աչքեր, խոսել եմ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։ Մենք ունեցել ենք  խորհրդատուներ, որոնք ինձ սովորեցրել են ինչպես զենքը լիցքավորել, պահել, թեքության որ աստիճանով, ինչպիսի դեմքով, հայացքով... Ընկերոջս կորցնելու տեսարանի համար խորհրդակցել եմ մոտ 15 ազատամարտիկի հետ, ովքեր ընկեր են կորցրել Ղարաբաղյան պատերազմում»,- ասաց Սամվելն ու հավելեց, որ Մհերի հետ աշխատելն իր համար հետաքրքիր էր, քանի որ նրա մոտ դերը «սվաղել» հասկացություն չկա։

DSC_0961 copy

DSC_0982 copy

Դերասան Սամվել Թոփալյանն էլ նշեց, որ շատ նուրբ թեմա է ընտրված, և շատ կարևոր էր կերպարներին կերտելիս չանցնել նրանց հերոսացնելու չափը։ «Ֆիլմում արհեստածին տարր կմտներ, եթե շատ  հերոսացնեինք կերպարներին։ Կարծում եմ՝ ֆիլմում շատ ճիշտ էր դրված չափը, որպեսզի արհեստական լարում չլիներ։ Պարոն Մկրտչյանն ամեն նկարահանումից առաջ մեզ հետ կոնկրետ աշխատանք է տարել, որպեսզի անտեղի «հերոսներ» չունենանք»,- նշեց դերասանը։

DSC_1067 copy

 

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ աշխատանքները սկսել են մոտ մեկ տարի առաջ։  «Ֆիլմը նկարահանվել է ՊՆ աջակցությամբ։ Պաշտպանության նախարարությունն աջակցել է ոչ  միայն տեխնիկա տրամադրելու, այլև հոգեբանական պատրաստվածության առումով։ Շնորհակալ ենք, որ ՊՆ-ն ոչ միայն սահմանն է պահում, այլև ֆիլմերի նկարահանմանն է աջակցում»,- նշեց Կարեն Ղազարյանը և հավելեց, որ երբ նկարահանում էին ֆիլմը, սկսվեցին ապրիլյան դեպքերը։ «Գաղափար ծնվեց անել ֆիլմի շարունակությունը, նկարահանել ֆիլմ՝ այս օրերի մասին. «Կյանք ու կռիվ. 25  տարի անց»։ Որոշակի մասեր արդեն նկարահանվել են, սակայն դեռ աշխատանք կա անելու։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի, և ֆիլմը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հայտնեց պրոդյուսերը։

DSC_1095 copy

Անի Խաչիկյանի, Սամվել Թադևոսյանի, ՀՏ Հայկոյի, Սամվել Թոփալյանի, Բաբկեն Չոբանյանի, Գեորգի Հովակիմյանի, Էլեն Սարգսյանի, Հայկ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը, գործադիր պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյանը։

DSC_0938 copy

DSC_0834 copy
DSC_0854 copy
DSC_0863 copy
DSC_0891 copy
DSC_1015 copy

 Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բադիրյանի

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders