Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


«Կյանք ու կռիվ». Մհեր Մկրտչյանի ֆիլմը Արցախյան պատերազմի մասին (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Արցունքների միջից ծիծաղ, ծիծաղի միջից արցունքներ. հենց այսպես ես դիտում ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։ Ռեժիսորական և օպերատորական լավ աշխատանքի շնորհիվ ստեղծագերծական թիմին հաջողվել էր ամբողջությամբ ստանալ 90-ականների երևանյան կոլորիտը, որը թեև այնքան էլ հեռու անցյալում չէ, բայց և արդեն մոռացվել է։ Ֆիլմում ամեն բան մանրակրկիտ մտածված էր՝ դերասանների հայացքից մինչև ձեռքի շարժում, նկարահանման վայրերի ընտրությունից մինչև ռեկվիզիտներ։

Ստեղծագործական թիմի բոլոր անդամները նշում էին, որ մեծ է եղել նախնական աշխատանքը։ Օրինակ՝ խուլ ու համր աղջկան մարմնավորող Էլեն Սարգսյանն ու գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը ժեստերի լեզվով խոսելու համար 2 ամիս պարապել են, շփվել խուլ ու համրերի հետ նրանց հոգեբանությունը հասկանալու համար։ Այսպիսի աշխատանք է տարվել մարտական տեսարանները նկարահանելու համար։

DSC_1097 copy

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ դերասանները հատուկ պարապմունքներ են ունեցել։ «Մեկ-մեկուկես ամիս դերասանները երկար ու տանջալի պարապմունքներ են ունեցել հատուկջոկատայինների հսկողությամբ։ Տղաները և՛  երևանյան, և՛ դաշտային պարապմունքներ են ունեցել»։

Ֆիլմում շատ նուրբ էր ընտրված ֆիլմի դերասանական կազմը։ Ռեժիսորը շեշտը դրել էր ոչ թե հայտնիության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա։ Արդյունքում՝ փոքրիկ, թե մեծ դերով յուրաքանչյուրն իր տեղում էր։ Գլխավոր հերոսի դերակատարը՝ Սամվել Թադևոսյանը, Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ։ Զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։ «Ինձ համար բարդ էր, որովհետև մարմնավորում էի կերպար մի ժամանակաշրջանում, երբ դեռ ծնված չեմ եղել։ Ես ծնվել եմ 1993 թվականին, գործողությունները ծավալվում են 1991-ին։ Կերպարս ճիշտ կերտելու համար ուսումնասիրել եմ դոկումենտալ կադրեր, աչքեր, խոսել եմ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։ Մենք ունեցել ենք  խորհրդատուներ, որոնք ինձ սովորեցրել են ինչպես զենքը լիցքավորել, պահել, թեքության որ աստիճանով, ինչպիսի դեմքով, հայացքով... Ընկերոջս կորցնելու տեսարանի համար խորհրդակցել եմ մոտ 15 ազատամարտիկի հետ, ովքեր ընկեր են կորցրել Ղարաբաղյան պատերազմում»,- ասաց Սամվելն ու հավելեց, որ Մհերի հետ աշխատելն իր համար հետաքրքիր էր, քանի որ նրա մոտ դերը «սվաղել» հասկացություն չկա։

DSC_0961 copy

DSC_0982 copy

Դերասան Սամվել Թոփալյանն էլ նշեց, որ շատ նուրբ թեմա է ընտրված, և շատ կարևոր էր կերպարներին կերտելիս չանցնել նրանց հերոսացնելու չափը։ «Ֆիլմում արհեստածին տարր կմտներ, եթե շատ  հերոսացնեինք կերպարներին։ Կարծում եմ՝ ֆիլմում շատ ճիշտ էր դրված չափը, որպեսզի արհեստական լարում չլիներ։ Պարոն Մկրտչյանն ամեն նկարահանումից առաջ մեզ հետ կոնկրետ աշխատանք է տարել, որպեսզի անտեղի «հերոսներ» չունենանք»,- նշեց դերասանը։

DSC_1067 copy

 

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ աշխատանքները սկսել են մոտ մեկ տարի առաջ։  «Ֆիլմը նկարահանվել է ՊՆ աջակցությամբ։ Պաշտպանության նախարարությունն աջակցել է ոչ  միայն տեխնիկա տրամադրելու, այլև հոգեբանական պատրաստվածության առումով։ Շնորհակալ ենք, որ ՊՆ-ն ոչ միայն սահմանն է պահում, այլև ֆիլմերի նկարահանմանն է աջակցում»,- նշեց Կարեն Ղազարյանը և հավելեց, որ երբ նկարահանում էին ֆիլմը, սկսվեցին ապրիլյան դեպքերը։ «Գաղափար ծնվեց անել ֆիլմի շարունակությունը, նկարահանել ֆիլմ՝ այս օրերի մասին. «Կյանք ու կռիվ. 25  տարի անց»։ Որոշակի մասեր արդեն նկարահանվել են, սակայն դեռ աշխատանք կա անելու։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի, և ֆիլմը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հայտնեց պրոդյուսերը։

DSC_1095 copy

Անի Խաչիկյանի, Սամվել Թադևոսյանի, ՀՏ Հայկոյի, Սամվել Թոփալյանի, Բաբկեն Չոբանյանի, Գեորգի Հովակիմյանի, Էլեն Սարգսյանի, Հայկ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը, գործադիր պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյանը։

DSC_0938 copy

DSC_0834 copy
DSC_0854 copy
DSC_0863 copy
DSC_0891 copy
DSC_1015 copy

 Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բադիրյանի

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք Չալաբյան