Մինսկում կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են առևտրի կենտրոնի վրա. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
International newsԲելառուսի մայրաքաղաք Մինսկում բենզասղոցով ու կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են «Եվրոպա» առևտրի կենտրոնի վրա, հաղորդում է nn.by-ը:
Նշվում է, որ տղամարդիկ առևտրի կենտրոն են մտել շենքի կողային մուտքից: Նրանցից մեկը սրճարանի մոտ բենզասղոցով հարձակվել է երկու աղջկա վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը` վիրավորվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Ներկա պահի դրությամբ կասկածյալները ձերբակալված են: