Մինսկում կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են առևտրի կենտրոնի վրա. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Международные новостиԲելառուսի մայրաքաղաք Մինսկում բենզասղոցով ու կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են «Եվրոպա» առևտրի կենտրոնի վրա, հաղորդում է nn.by-ը:
Նշվում է, որ տղամարդիկ առևտրի կենտրոն են մտել շենքի կողային մուտքից: Նրանցից մեկը սրճարանի մոտ բենզասղոցով հարձակվել է երկու աղջկա վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը` վիրավորվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Ներկա պահի դրությամբ կասկածյալները ձերբակալված են: